Վարդապետության սերտման կրկնություն 2
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածն անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:
Օգտագործեք սուրբ գրությունները՝ ավետարանով կիսվելու համար
Պատկերացրեք, որ դուք քննարկում եք կրոնական համոզմունքները ձեր ընկեր՝ Սիլվիայի հետ: Նա հաճախում է տեղի քրիստոնեկան եկեղեցի և ջանասիրաբար ուսումնասիրում է Աստվածաշունչը: Սիլվիան հարցնում է ձեզ՝ Հիսուս Քրիստոսի, մկրտության և քահանայության վերաբերյալ ձեր համոզմունքների մասին:
-
Որքա՞ն վստահ կլինեք՝ Սիլվիայի հարցերին պատասխանելիս: Ինչո՞ւ:
-
Վարդապետությունների սերտման հատվածները և դրանց հիմնական արտահայտություններն իմանալը որքա՞ն օգտակար կարող է լինել այս իրավիճակում:
-
Ո՞ր իրավիճակներում է սուրբ գրությունների հատվածներն իմանալը բավականաչափ օգտակար եղել՝ դրանք օգտագործելու համար:
Այս դասը կարող է ձեզ օգնել պատրաստվել նմանատիպ իրավիճակներին և խորհել հետևյալ վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանած ճշմարտությունների շուրջ: Կարող եք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:
Սուրբ գրքերի հղումներ |
Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» |
Հուշաթերթեր
Ըստ հետևյալ հրահանգների, դուք պետք է ուսումնասիրության համար ընտրեք վեց հղումներ՝ դրանց հիմնական արտահայտություններով: Եթե դուք ընտրում եք ավելին, ապա դուք կարող եք համապատասխանեցնել այս վարժությունը այնպես, որ ստեղծեք բավարար քանակով հուշաթերթեր:
Օգտագործելով թղթի կտորի ամբողջ կողմը նկարեք երկու սյունակներ՝ երեքական նույն չափսի վանդակներով: Շրջեք թուղթը և արեք նույնը մյուս կողմում: Ընտրեք հուշաթերթեր ստեղծելու հետևյալ եղանակներից մեկը, որը ձեզ կօգնի մտապահել սուրբ գրությունների այս հղումները և հիմնական արտահայտությունները:
Տարբերակ Ա. Նկարով հուշաթերթեր
-
Թղթի մի կողմում գրեք որևէ վանդակում ընտրված սուրբ գրության հղումը:
-
Շրջեք թերթը: Մյուս կողմի նույն վանդակում նկարեք մի հասարակ պատկեր, որը կօգնի ձեզ մտապահել հղման հիմնական արտահայտությունը: Օրինակ՝ Մատթեոս 5.14-16 հատվածների համար դուք կարող եք նկարել հետևյալի նման մի բան, որպեսզի կարողանաք հիշել «Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին» հիմնական արտահայտությունը:
Կրկնեք այս քայլերը վարդապետությունների սերտման յուրաքանչյուր ընտրված հատվածի համար:
Տարբերակ Բ. Հղման և հիմնական արտահայտության հուշաթերթիկներ
Ձեր օրագրում նորից գրեք վարդապետությունների սերտման ընտրված հատվածներից յուրաքանչյուրը այնպես, որ այն օգնի ձեզ ավելի լավ հասկանալ հատվածի ուղերձը: Օրինակ՝ կարող եք նորից գրել Հովհաննես 3.5 հատվածը հետևյալ կերպով. «Հիսուսն ասաց, որ դուք չեք կարողանա մտնել Աստծու արքայություն առանց մկրտվելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու»:
-
Թղթի մի կողմի յուրաքանչյուր վանդակում գրեք մեկական հղում:
-
Շրջեք թերթը և մյուս կողմի համապատասխան վանդակում գրեք (աղյուսակում ցուցադրված) սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Արեք դա յուրաքանչյուր վանդակի համար:
Կտրեք հատվածները հուշաթերթերի և օգտագործեք դրանք՝ այս հղումները և արտահայտությունները մտապահելու համար: Կարող եք օգնություն խնդրել ձեր ընտանիքի անդամներից և ընկերներից:
1: Կարող եք ձեր հուշաթերթերի լուսանկարով կիսվել ձեր ուսուցչի հետ: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին։
-
Ձեր կարծիքով ո՞ր հատվածները և հիմնական արտահայտությունները առավել օգտակար կլինեին Սիլվիայի համար և ինչո՞ւ:
-
Փրկիչի մասին ո՞ր ճշմարտություններով կկիսվեիք նրա հետ՝ այս հատվածներից օգտվելով:
-
Ո՞ր եղանակներն են ձեզ օգնում մտապահել սուրբ գրությունների հղումները և ճշմարտությունները: