Ղուկաս 7.36–50
«Որովհետև նա շատ սիրեց»
Հիսուսը ճաշեց Սիմոն անունով մի փարիսեցու տանը: Մի կին, ում Սիմոնը «մեղավոր» էր համարում, մտավ և սկսեց «լաց լինել, արցունքներով թրջել [Փրկիչի] ոտքերը և գլխի մազերով սրբել: Նա համբուրում էր նրա ոտքերն ու անուշահոտ յուղով օծում» (Ղուկաս 7.37-39): Սիմոնի մտքերին ի պատասխան՝ Փրկիչը կիսվեց ներման և սիրո մասին մի առակով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրել և ապաշխարել ձեր մեղքերի համար:
Heavenly Father knows our divine potential. He rejoices every time we take a step forward. To Him, our direction is ever more important than our speed.
(Larry R. Lawrence, “What Lack I Yet?,” Ensign or Liahona, Nov. 2015, 35)
-
Ի՞նչ եք նկատում այս գծապատկերում ներկայացված մարդկանց մասին:
-
Նրանց հեռավորությունը Փրկիչից և նրանց հայացքի ուղղությունը ի՞նչ են հուշում Նրա հետ իրենց հարաբերությունների մասին:
Մի պահ մտածեք, թե որտեղ կտեղադրեիք ձեզ այս գծապատկերում, և որ ուղղությամբ կնայեիք:Այն ժամանակ Յոթանասունից Երեց Լարի Ռ. Լորենսը, բացատրել է.
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մեր հոգևոր ուղղվածությունն ավելի կարևոր է, քան մեր արագությունը:
Տերը մեծ ուրախություն է զգում, երբ մենք փորձում ենք ապաշխարել (տես Ղուկաս 15.7 , Վարդապետություն և Ուխտեր 18.23): Ապաշխարությունը նկարագրելու եղանակներից մեկը մեղքից հեռանալն է և Աստծուն մոտենալը (տես Սուրբ գրքերի ուղեցույցը « Ապաշխարել, Ապաշխարություն », scriptures.ChurchofJesusChrist.org կայքում): Սովորելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել հեռանալ մեղքից և մոտենալ Աստծուն:
Ղուկաս 7 գլուխը պարունակում է մի պատմություն, թե ինչպես Հիսուսը ճաշեց Սիմոն անունով մի փարիսեցու տանը: Երբ Հիսուսը Սիմոնի տանն էր, մի կին մոտեցավ նրանց, ով մեղավորի համբավ ուներ ( Ղուկաս 7.37 , 39):
Կարդացեք Ղուկաս 7.36-39 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց, երբ այդ կինը մոտեցավ Հիսուսին խնջույքի ժամանակ:
-
Ի՞նչ նկատեցիք, որը վերաբերում է Սիմոնին և այդ կնոջը:
Հիսուսը կարդաց Սիմոնի մտքերը և կիսվեց մի առակով: Կարդացեք Ղուկաս 7.40-43 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Սիմոնին այդ առակի միջոցով: Օգտակար կլինի իմանալ, որ մի դահեկանն այն գումարն էր, որ աշխատողը սովորաբար վաստակում էր մեկ օրվա ընթացքում (տես հատված 41, , ծանոթագրություն ա):
-
Այդ առակն ի՞նչ օգնեց հասկանալ Սիմոնին ներման իր սեփական կարիքի մասին:
Փրկիչի ժամանակներում ընդունված էր, որ տանտերը պատվում էր իր ականավոր հյուրերին՝ ծառայություն մատուցելով, ինչպես օրինակ` ողջունելիս նրանց համբուրելով, ոտքերը լվանալու համար ջուր մատուցելով և օծելով նրանց գլուխները յուղով (տես Ջեյմս Ի. Թալմիջ, Հիսուս Քրիստոսը [1916], 261): Ինչպես գրված է Ղուկաս 7.44-46 հատվածներում, Փրկիչը նշեց, որ Սիմոնը այդպիսի վերաբերմունք չցուցաբերեց, մինչդեռ կինը ջանք չխնայեց՝ իր սերն ու երախտագիտությունը Նրան ցուցադրելու համար:
-
Ձեր կարծիքով, այդ կինն ի՞նչ հասկացավ Հիսուսի մասին, որ Սիմոնը չհասկացավ:
-
Ի՞նչն է ապացուցում, որ կինը ապաշխարեց կամ հեռացավ իր մեղքերից և մոտեցավ Փրկիչին:
Կարդացեք Ղուկաս 7.47-50-ը՝ փնտրելով, թե Տերն ինչու ներեց այդ կնոջ մեղքերը:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ ունեցաք Փրկիչի մասին այս պատմությունն ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այս հատվածից:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է Ղուկաս 7 գլխում ներկայացված պատմությանն առնչվող ուսմունքներով: Դիտեք «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» տեսաֆիլմը (13:39) 4:22-5:03-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը:
The closer we are to Jesus Christ in the thoughts and intents of our hearts, the more we appreciate His innocent suffering, the more grateful we are for grace and forgiveness, and the more we want to repent and become like Him. Our absolute distance from Heavenly Father and Jesus Christ is important, but the direction we are heading is even more crucial. God is more pleased with repentant sinners who are trying to draw closer to Him than with self-righteous, faultfinding individuals who, like the Pharisees and scribes of old, do not realize how badly they need to repent.
(Dale G. Renlund, “That I Might Draw All Men unto Me,” Ensign or Liahona, May 2016, 40)
-
Այս հայտարարության ո՞ր բառերն ու արտահայտություններն են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Ղուկաս 7 գլխից ձեր սովորածը:
-
Ինչ փորձառություններ են ձեզ օգնել ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Փրկիչի և Նրա առաջարկած ողորմածության հանդեպ:
-
What have you learned about the Savior today that can help you in your efforts to repent?
1. Answer the following question in at least three sentences:
Հիշեք, որ ապաշխարությունը իրադարձություն չէ, կամ պարզապես լուրջ մեղքերի համար չէ: Ապաշխարությունը գործընթաց է, և մենք ապաշխարում ենք ամեն անգամ, երբ փորձում ենք ավելի շատ մոտենալ Տիրոջը և հեռանալ չարից:
Նորից նայեք Փրկիչի նկարին ու մարդուկներով սխեմային և մտածեք Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների և ձեր ընթացքի ուղղության մասին: Ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք խորացնել ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ ամեն օր ապաշխարելով: Կատարեք հետևյալ վարժությունը առանձին թերթիկի վրա, այնպես որ կարողանաք այն պահել ձեզ մոտ: Կարող եք շարունակել այս փորձառությունը հաջորդ դասին:
«Գնահատեք ձեր գիտելիքները» դասը, որը հաջորդում է Մատթեոս 8–-13, Մարկոս 2–5 և Ղուկաս 7, 9, 11 գլուխներին նվիրված դասերին, անդրադառնում է այս ծրագրին և առաջարկում է ուսանողներին խորհել իրենց առաջընթացի մասին:
-
Ինչ պետք է դադարեք անել՝ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս եք դա անելու:
-
Ինչ պետք է սկսեք անել՝ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս եք սկսելու:
Ձեր վարժությունը ներկայացնելիս պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ի՞նչ սովորեցիք այսօր Փրկիչի մասին, որը կարող է օգնել ձեզ ապաշխարելու ձեր ջանքերում:
Ընտրեք Սկսել հանձնարարությունը կոճակը կամ Ուղարկել ներդիրը՝ ձեր պատասխանը մուտքագրելու համար:
Nothing is more liberating, more ennobling, or more crucial to our individual progression than is a regular, daily focus on repentance. Repentance is not an event; it is a process. It is the key to happiness and peace of mind. When coupled with faith, repentance opens our access to the power of the Atonement of Jesus Christ.
(Russell M. Nelson, “We Can Do Better and Be Better” Ensign or Liahona, May 2019, 67).