Վարդապետության սերտման կրկնություն 5
Անգիր սովորեք վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Հիշելով սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանածը՝ դուք կօրհնվեք բազմաթիվ եղանակներով: Այս դասը կօգնի ձեզ անգիր սովորել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները:
Հույս Հիսուս Քրիստոսում
Հույսը «արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ» է (Սուրբ գրքերի ուղեցույց, « Հույս », scriptures.ChurchofJesusChrist.org):
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու եք ցանկանում ունենալ կամ ինչու է ձեզ անհրաժեշտ ունենալ ավելի շատ հույս:
Պողոս առաքյալը ուսուցանել է «Համբերության և սուրբ գրությունների սփոփանքի միջոցով մենք կարող ենք հույս ունենալ» ( Հռովմայեցիս 15.4):
-
Վարդապետության սերտման հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին ինչ ուսմունքներ կամ ճշմարտություններ սովորեցիք, որոնք ձեզ հույս են տալիս: Ինչպե՞ս են դրանք ձեզ հույս պարգևում:
-
Անգիր սովորելով վարդապետության սերտման հղումներն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները՝ ինչպե՞ս կարող եք ավելի շատ հույս ստանալ Փրկիչից:
Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտապահել ստորև բերված աղյուսակում պարունակվող սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Դա անելիս որոշեք, թե սուրբ գրությունների հետևյալ հատվածներից և դրանց հիմնական արտահայտություններից որոնք են ձեզ առավել շատ հույս պարգևում, և ինչու:Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» |
Խառնեք և համապատասխանեցրեք
Վերցրեք թուղթը և կտրեք այն՝ բաժանելով չորս հավասար շերտերի: Աղյուսակից ընտրեք սուրբ գրությունների չորս հատված: Թղթի ամեն շերտի վրա գրեք սուրբ գրությունների մեկ հղում և դրա հիմնական արտահայտությունը:
Այնուհետև կտրեք հիմնական արտահայտությունները իրենց հղումներից, ինչպես ցույց է տրված հետևյալ օրինակում («/» նշանը ցույց է տալիս, թե որտեղ պետք է կտրել).
Հովհաննես 7․17 / «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։
Առնվազն չորս հղումների և հիմնական արտահայտությունների հետ նույնը անելուց հետո թղթի շերտերը դրեք իրար վրա և խառնեք:
Այժմ, առանց որևէ օգնության փորձեք յուրաքանչյուր հղմանը համապատասխանեցնել իր ճիշտ հիմնական արտահայտությունը: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Ամեն անգամ վարժությունը կատարելիս դուք կարող եք տեսնել, թե ինչպես է բարելավվում ձեր համապատասխանեցման արագությունը:
Այժմ դժվարացրեք այս վարժությունը՝ կտրելով արտահայտությունները, ինչպես դա արվում է հետևյալ օրինակներում («/» նշանը ցույց է տալիս, թե որտեղ պետք է կտրել).:
Մատթեոս 22․36–39 /«Սիրիր քո Տէր Աստուծուն։/ Սիրիր քո ընկերին»։
Մատթեոս / 22․ / 36 / –39 / «Սիրիր / քո / Տէր / Աստուծուն։/ Սիրիր / քո / ընկերին»։
Խառնեք բառերն ու թվերը, իսկ հետո փորձեք դրանք ճիշտ հավաքել: Կարող եք խառնել բառերն ու թվերը միանգամից բոլոր հղումներից կամ աշխատել միայն մեկ հղման վրա: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Ամեն անգամ վարժությունը կատարելիս դուք կարող եք տեսնել՝ արդյոք բարելավվում է ձեր համապատասխանեցման արագությունը:
1: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երկուսին.
-
Վարդապետության սերտման ո՞ր չորս հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները անգիր սովորեցիք:
-
Այս հատվածներից որո՞նք են ձեզ համար առավել օգտակար այս պահին ձեր կյանքում:
-
Այս հատվածներից որո՞նք են ձեզ ամենից շատ հույս պարգևում Հիսուս Քրիստոսում: Ինչո՞ւ: