Սեմինարիա
Գաղատացիս 5


Գաղատացիս 5

«Հոգով ընթացեք»

Մի խումբ երիտասարդներ քայլում են դեպի Սենտ Ջորջի (Յուտա) Տաճար:

Դուք երբևէ զգացել եք, որ մաքառում եք գայթակղությանը ենթարկվելու ցանկության և Սուրբ Հոգու՝ արդարակյաց ապրելու հուշումներին հետևելու ցանկության միջև: Պողոս Առաքյալը նկարագրել է այն մենամարտը, որը կարող է տեղի ունենալ մեր մահկանացու, ոչ կատարյալ մարմնի ցանկությունների և Աստծո Հոգու միջև: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին և ձեզ հնարավորություն տալ բացահայտել, թե դուք ինչպես կարող եք ավելի լավ «հոգով ընթանալ» (Գաղատացիս 5.16):

Պարանով քաշքշուկի մրցույթ

Չորս տղամարդ ձգում են պարանը քաշքշուկի մրցույթի ժամանակ.
  • Ձեր կյանքն ինչո՞վ է նման պարանով քաշքշուկի մրցույթ-խաղին:

Գաղատացիներին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալը նկարագրել է երկու մրցակցող ուժերի, որոնք կարող են մեզ տարբեր կողմեր ձգել: Կարդացեք Գաղատացիս 5.16-17-ը՝ փնտրելով Պողոսի խորհուրդը այդ ուժերի վերաբերյալ:

  • Ի՞նչ մրցակցող ուժեր եք բացահայտել այս հատվածներում:

«Մարմնի ցանկութիւնը [-ները]» (հատված 16) գայթակղություններն են, որոնց մենք հանդիպում ենք կյանքում:

  • Որո՞նք են ֆիզիկական գայթակղությունները (մարմնի ցանկությունները), որոնց երիտասարդները հանդիպում են իրենց կյանքում:

Համեմատեք ձեր պատասխանը Պողոսի՝ Գաղատացիս 5.19-21-ում ներկայացված պատասխանների հետ:

Մի պահ մտածեք, թե Սուրբ Հոգու և մարմնի ցանկությունների միջև այս պայքարն ինչպես է դրսևորվում ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք պայքարել մարմնի ցանկությունների դեմ: Ինչպես եք օրհնվում Սուրբ Հոգուն հետևելու դեպքում: Ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք հոգևոր հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել իմանալ, թե ինչ շտկումներ կարող եք կատարել գայթակղությունները հաղթահարելու համար:

Խուսափեք մարմնի գործերից

Կարդացեք Գաղատացիս 5.21-ը՝ փնտրելով, թե ինչու է կարևոր խուսափել մարմնի ցանկություններից:

  • Ի՞նչ եք սովորել այն մասին, թե ինչու է պետք խուսափել մարմնի ցանկություններից:

  • Ի՞նչը կարող է մեզ խանգարել դա անել, նույնիսկ, եթե մենք գիտենք, որ սխալ ենք գործում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք Նրանից ժառանգել ենք աստվածային հատկություններ: Բայց մենք ներկայումս ապրում ենք անկում ապրած աշխարհում: Այն նյութերը, որոնցից ստեղծվել են մեր մարմինները, բնույթով անկում են ապրել և միշտ ենթակա են մեղքի, քայքայման և մահվան ազդեցության: Հետևաբար, Ադամի անկումը և դրա հոգևոր և նյութական հետևանքները անմիջականորեն ազդում են մեզ վրա՝ մեր ֆիզիկական մարմինների միջոցով: …

Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան էական է Հոր երջանկության ծրագրում և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին և գայթակղում մեզ անպատշաճ ձևով օգտագործել մեր մարմինները: Հավերժության գլխավոր հեգնանքներից մեկն այն է, որ հակառակորդը, որը թշվառ է հենց այն պատճառով, որ չունի ֆիզիկական մարմին, հրավիրում և հրապուրում է մեզ մասնակից լինել իր թշվառությանը` մեր մարմինների անպատշաճ օգտագործման միջոցով: Հենց այն գործիքը, որը նա չունի, հանդիսանում է հրապուրելու նրա փորձերի հիմնական թիրախը՝ մեզ ֆիզիկական և հոգևոր կործանման տանելու համար:

(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 42)

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք այդ հատվածներում: Ինչո՞ւ։

Ընտրեք ընթանալ Հոգով

Վերընթերցեք Գաղատացիս 5.16 հատվածը՝ փնտրելով Պողոսի ուսմունքները այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել՝ մարմնի գայթակղությունները հաղթահարելու համար:

Գաղատացիս 5.16 հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընթանանք Հոգով, մենք կկարողանանք հաղթահարել մարմնի գայթաղկությունները: 

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «Հոգով ընթացեք»:

  • Ձեր կարծիքով, Հոգով ընթանալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղթահարել մարմնի գայթակղությունները:

Կարդացեք Մոսիա 3.19-ը և Վարդապետություն և Ուխտեր 11.12-ը՝ փնտրելով այն ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Հոգով ընթանալու կարևորությունը:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ գաղափարներ կամ տպավորություններ ունեցաք, երբ ուսումնասիրում էիք այդ հատվածները:

  • Ի՞նչ եք սովորել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարել մարմնի գայթակղությունները:

  • Ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել՝ համոզվելու համար, որ Սուրբ Հոգին ձեզ հետ է:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Սուրբ Հոգուն հետևելն օգնել է ձեզ հաղթահարել գայթակղությունը: (Համոզվեք, որ չեք կիսվել խիստ անձնական տեղեկություններով):

Հոգու պտուղները

Լավ պտուղ տվող ծառի նկար

Պողոսը բացահայտել է շատ օրհնություններ, որոնք կարող են լինել մեր կյանքում, եթե մենք լսենք և հետևենք Սուրբ Հոգուն: Նա այդ օրհնությունները կոչեց «Հոգու պտուղ» (տես Գաղատացիս 5.22):

Կարդացեք Գաղատացիս 5.22-23-ը՝ փնտրելով Պողոսի կողմից բացահայտված Հոգու պտուղը:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

  • Հոգուց ստացված այս օրհնություններից կամ զգացողություններից որո՞նք եք ունեցել ձեր կյանքում:

  • Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ (Անհրաժեշտության դեպքում տես Սաղմոս 25.8-10, Մոսիա 2.41:)

Կիրառեք ձեր սովորածը

Հիսուս Քրիստոսը, որը միշտ կատարել է Երկնային Հոր կամքը (տես 3 Նեփի 27.13), կատարյալ օրինակն է այն բանի, թե ինչպես պետք է ապրել՝ մեղքի գայթակղությունը հաղթահարելու համար: Չնայած Նա կրեց մարմնի տարբեր գայթակղություններ (տես Եբրայեցիս 4.15, Ալմա 7.11), Նա «ուշք չդարձրեց դրանց» (Վարդապետություն և Ուխտեր 20.22):

Կարող եք մի պահ մտածել, թե դուք ինչպես եք ձգտելու հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և կիրառել այսօր սովորած ճշմարտությունները: Հիշեք ստացած հուշումները և ծրագրեք, թե ինչ եք անելու՝ Հոգով ավելի լավ ընթանալու և գայթակղությունը հաղթահարելու համար: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Սուրբ Հոգուն հետևելը ինչպե՞ս կարող է օգնել ինձ դիմակայել և հաղթահարել գայթակղությունը

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բոյդ Ք. Փաքերի վերջին պաշտոնական դիմանկարը, 2000 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Հասկանալի է, որ ձեր կյանքը չի լինի առանց սխալների, սակայն, եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին կնախազգուշացնի ձեզ դրա մասին: Այս խոստումը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին: …

Եթե դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղ չպիտի հայտնվեիք, կամ եթե շփվում եք մարդկանց հետ, որոնք ձեզ տանում են սխալ ուղղությամբ, ապա ժամանակն է պաշտպանել ձեր անկախությունը, ձեր ազատ կամքը: Լսեք Հոգու ձայնին, և դուք չեք մոլորվի:

Ես կրկնում եմ, որ այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց:

(Բոյդ Ք․ Փաքեր, «Խորհուրդ երիտասարդներին», Լիահոնա, նոյեմբեր 2011, 18)

Մարմնի ցանկությունները կատարելու և Հոգով ընթանալու արդյուքները տեսնելու համար դիտեք «ՎՕՍ կախվածության վերականգնման ծրագիր. ծանոթացեք Սիդրեսի հետ» տեսանյութը (3:06) ChurchofJesusChrist.org կայքում:

3:6

LDS Addiction Recovery Program: Meet Sidreis

Sidreis is recovering from a sexual addiction. The atonement helped heal the deep personal wounds she felt.