Հովհաննես 1.35-51
«Եկեք և տեսեք»
Հիսուսը հրավիրել է Իր առաջին աշակերտներին իրենց աչքերով տեսնել, թե ով է Ինքը և հետևել Իրեն: Ուսումնասիրելով Հովհաննեսի այս պատմությունները՝ դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես կարող եք արձագանքել Փրկիչի՝ «գալու և [սեփական աչքերով] տեսնելու» հրավերին:
«Եկեք և տեսեք»
Պատկերացրեք, որ դուք և ձեր ընկերը քայլում եք դպրոցից տուն և դուք նշում եք, որ իմացել եք, որ շուտով առաքյալ է գալու՝ ձեր տարածաշրջանի հավաքին ելույթ ունենալու նպատակով:
-
Ինչո՞ւ եք նախընտրում հրավիրել ձեր ընկերոջը, որ գա՝ ձեր և ձեր ընտանիքի հետ տեսնի և լսի այդ առաքյալին, ժողովի ավարտից հետո այն նկարագրելու փոխարեն:
Հովհաննես առաքյալը գրել է այն մասին, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես իր հետևորդներից մի քանիսին ներկայացրեց Հիսուս Քրիստոսին: Ուսումնասիրեք Հովհաննես 1.35-51-ը ՝ փնտրելով, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք ձգտում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին և հետևել Նրան (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Հովհաննես 1.42 [Հովհաննես 1.42, ծանոթագրություն ա]):
-
Այդ հատվածներում ո՞ր հրավերներն են օգնել Փրկիչի աշակերտներին հետևել Նրան:
-
Ի՞նչ եք սովորել այս հատվածներում նկարագրված Անդրեասի և Փիլիպպոսի փորձառություններից և գործողություններից:
-
Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:
Ի՞նչ կարող եք անել՝ Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին արձագանքելու համար
30 վայրկյանում գրի առեք ձեր մտքին եկած առաջին գաղափարները, թե ներկայումս մարդն ինչպես կարող է արձագանքել Հիսուս Քրիստոսի «եկեք և տեսեք» հրավերին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն առաջարկել է հետևյալ գաղափարները, թե մենք ինչպես կարող ենք արձագանքել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին: Դիտեք «Ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ» տեսաֆիլմը 6:24-7:04-ը կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը: Այս տեսաֆիլմը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Հովհաննես 1.38
: Ինչպե՞ս է Փրկիչի «Ի՞նչ եք ուզում» հարցը կիրառվել ձեր կյանքում
Երկու աշակերտներին «եկեք և տեսեք» ասելուց առաջ Հիսուսը հարցրել է նրանց. «Ի՞նչ եք ուզում»: ( Հովհաննես 1․38)Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, թե որքան կարևոր է խորհել, թե մենք ինչ ենք իսկապես ուզում կյանքում, երբ քննում ենք Իրեն հետևելու Փրկիչի հրավերը:
Հովհաննես 1.43-46
: Ինչպե՞ս կարող եմ անմիջականորեն հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել»:
Ուրիշներին ավետարանական միջոցառումներին հրավիրելը գուցե դժվար և անհարմար լինի: «Հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել» (1:17) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում օրինակներ է բերում, թե դուք ինչպես կարող եք ջերմությամբ և անմիջականորեն ուղղել այդպիսի հրավերը:
Հրավիրել մյուսներին՝ գալ և տեսնել
Իսկ եթե նրանք, ում ես հրավիրեմ «գալ և տեսնել», մերժեն իմ հրավերը
Երբեմն մենք անհանգստանում ենք, որ ինչ-որ մեկը կարող է հրաժարվել ընդունել ավետարանի կամ Եկեղեցու մասին ավելին իմանալու մեր հրավերը: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է հետևյալ գաղափարներով.
Ոմանք, ովքեր գալիս և տեսնում են, հավանաբար, երբեք չեն միանա Եկեղեցուն, իսկ ոմանք կմիանան ավելի ուշ: Դա նրանց ընտրությունն է: Սակայն դա չպետք է նվազեցնի նրանց հանդեպ մեր սերը։ Եվ դա չպետք է նվազեցնի մեր խանդավառ ջանքերը՝ շարունակել հրավիրել անհատներին և ընտանիքներին գալ և տեսնել, գալ և օգնել և գալ ու մնալ:
Հասկացեք, որ մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում։
Այսպիսով, մի վհատվեք, երբ ինչ-որ մեկն ավետարանի ուղերձն անմիջապես չի ընդունում։ Դա ձեր ձախողումը չէ։
Դա անհատի և Երկնային Հոր միջև է:
Ձեր գործն է սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին՝ Նրա զավակներին։
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 17):