Հովհաննես 1․1-16
«Եւ Բանը մարմին եղաւ»
Հովհաննես առաքյալը գրեց իր ավետարանը, որպեսզի օգնի մեզ հավատալ, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Հովհաննես 20.30-31): Հովհաննեսն ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսը լքեց Իր երկնային տունը, որպեսզի ապրի երկրի վրա և դառնա մեր Քավիչը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ով էր Հիսուս Քրիստոսը Իր մահկանացու կյանքից առաջ և ավելի շատ գնահատել այն սերը, որը Նա ցուցաբերեց՝ կատարելով Իր երկրային առաքելությունը:
Ի՞նչ արժեք ունի այն
-
Ձեր կարծիքով, ի՞նչ արժե այս գնդակը:
-
Իսկ ի՞նչ, եթե այն օգտագործվեր աշխարհի առաջնության խաղում կամ ստորագրված լիներ որևէ հայտնի խաղացողի կողմից:
Առարկայի պատմության իմացությունը մեծացնում է մեր հասկացողությունը դրա արժեքի մասին: Դա կարող է վերաբերել նաև մարդկանց:
-
Հասկանալով, թե ով է եղել Հիսուս Քրիստոսն Իր ծնունդից առաջ, ինչպե՞ս կօգնեք ձեզ հասկանալ Նրա կյանքի ու երկրային առաքելության արժեքը:
Հովհաննեսի ավետարանը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ով է իրականում եղել Հիսուսը Նազարեթից, և մենք ինչու պետք է ձգտենք սովորել Նրա խոսքերից և օրինակից: Հովհաննեսը գրել է, որպեսզի ամրապնդի ձեր հավատքն առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է՝ խոստացված Մեսիան (տես Հովհաննես 20.30-31): Հովհաննեսի ավետարանը նկարագրում է Հիսուս Քրիստոսի փառքն ու զորությունը երկիր գալուց առաջ:
Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում
Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Հիսուսը նախաերկրային կյանքում |
Հիսուսի կյանքը երկրի վրա |
Օգտագործելով ձեր ներկայիս գիտելիքները Հիսուս Քրիստոսի մասին՝ ձախ սյունակում գրեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ով է եղել, ինչպիսին է եղել և ինչ է արել Հիսուս Քրիստոսը Իր ծնունդից առաջ:
Կարդացեք հետևյալ հատվածը և Յոթանասունից երեց Ռոբերտ Ի. Ուելսի հայտարարությունը, ապա նույն սյունակում ավելացրեք Հիսուս Քրիստոսի լրացուցիչ հատկանիշներ: (Այս հատվածներում օգտագործվող «սկզբում» արտահայտությունը վերաբերում է նախամահկանացու փորձառությանը):
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5 (Աստվածաշնչի հավելվածում կամ Gospel Library հավելվածում)
Վարդապետություն և Ուխտեր 93․21
Հոր կողմից Հիսուսը նաև ընտրվեց և ուղարկվեց, որպեսզի կազմավորի և ստեղծի այս երկիրը, մեր արևային համակարգը, մեր գալակտիկան և նույնիսկ՝ անթիվ աշխարհներ:
Հիսուս Քրիստոսը եղել է և կա Հին Կտակարանի Եհովան, Ադամի և Նոյի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Եհովան հայտնվել և խոսել է հին մարգարեների հետ: Նա խոսում էր Հոր անունից և ասում էր այն, ինչ Իր Հայրը կասեր: Հին Կտակարանի Եհովան դարձավ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսը, երբ Նա ծնվեց որպես մահկանացու:
(Ռոբերտ Ի. Ուելս, «Մեր ուղերձը աշխարհին», Ensign, նոյեմբեր 1995, 65):
Ուսումնասիրեք ձեր օրագրի ձախ կողմում գրված ցուցակը և մի նախադասությամբ նկարագրեք, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում:
Հիսուսի կյանքը երկրի վրա
Նայեք հետևյալ նկարին: Ձեր աղյուսակի աջ սյունակում գրեք Փրկիչի ծնունդի շուրջ ստեղծված համեստ հանգամանքների մի քանի նկարագրություն:
Կարող եք դիտել նաև «Սուրբ ծնունդը» վերնագրով տեսանյութի 2:30-5:31 վայրկյան հատվածը: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Բարեհաճել բառի նշանակություններից մեկը «մարդկանց մոտ իջնելն» է: Հետևաբար, Փրկիչի իջնելը և մեր մեջ ապրելը երբեմն նկարագրվում է որպես «Աստծո բարեհաճություն» ( 1 Նեփի 11.26): Հիսուս Քրիստոսը կամավոր լքեց Իր երկնային գահը և եկավ մեղքի աշխարհ՝ մեծ փորձություններով և տանջանքներով անցնելու համար:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ փորձություններով է անցել Փրկիչը երկրի վրա և ինչու: Ավելացրեք այս նկարագրությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի աջ կողմում:
Ուսումնասիրեք ձեր օրագրի աջ կողմում գրված ցուցակը և մեկ նախադասությամբ նկարագրեք, թե ինչ փորձությունների միջով է անցել Հիսուս Քրիստոսը երկրի վրա:
Մեկ րոպե հատկացրեք և Հիսուսի թողածը համեմատեք այն ամենի հետ, ինչ Նա պատրաստակամորեն կրեց երկրի վրա:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.
1.
-
Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ զգացիք կամ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը պատրաստ «վայր իջնել բոլոր բաներից» ( Վարդապետություն և Ուխտեր 88․6):
-
Հիսուս Քրիստոսի բարեհաճության ըմբռնումն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմուքների վրա:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞վ է առանձնահատուկ Հովհաննեսի ավետարանը
Հովհաննեսի ավետարանի նյութի գրեթե 92 տոկոսը չենք գտնի մյուս ավետարանական պատմություններում: Դրա հնարավոր պատճառն այն է, որ Հովհաննեսը գրում էր Եկեղեցու այն անդամների համար, ովքեր արդեն որոշ հասկացողություն ունեին Հիսուս Քրիստոսի մասին. լսարան, որը խիստ տարբերվում էր Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի լսարանից: Հովհաննեսի ավետարանը հարուստ է վարդապետությամբ, որի հիմնական թեմաներից մի քանիսը պատմում են Հիսուսի՝ որպես Աստծո Որդու աստվածության, Քրիստոսի Քավության, հավերժական կյանքի, Սուրբ Հոգու, կրկին ծնվելու կարիքի, ուրիշներին սիրելու և Փրկչին հավատալու կարևորության մասին: Հովհաննեսի մեծ ներդրումներից մեկն այն է, որ նա ներառել է Իր աշակերտներին ուղղված Փրկիչի ուսմունքները՝ ներառյալ Միջնորդական աղոթքը, որը Նա ուսուցանեց Իր ձերբակալումից ժամեր առաջ:
1 Նեփի 11.26
Արդյո՞ք սուրբ գրություններում թե՛ Երկնային Հայրը և թե՛ Հիսուս Քրիստոսը Աստված են համարվում:
Աստվածագլուխն ընդգրկում է երեք առանձին անձնավորություններ. Աստված՝ Երկնային Հայրը, Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին։
Աստված, ով հայտնի է որպես Եհովա, Որդին է՝ Հիսուս Քրիստոսը ( Եսայիա 12.2 , 43.11 , 49.26 , Ա Կորնթացիս 10.1-4 , Ա Տիմոթեոս 1.1 , Հայտնություն 1.8 , 2 Նեփի 22.2): Հիսուսը գործում է Հոր ղեկավարությամբ և կատարելապես ներդաշնակ է Նրա հետ։ Բոլոր մարդիկ Նրա եղբայրներն ու քույրերն են, քանի որ Նա Էլոհիմի հոգեղեն զավակներից ավագն է: Որոշ հատվածներում Նրան կոչում են Աստված: Օրինակ՝ սուրբ գրություններն ասում են, որ «Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» ( Ծննդոց 1.1), սակայն իրականում Արարիչը Հիսուսն էր՝ Իր Հայր Աստծո առաջնորդությամբ ( Հովհաննես 1.1-3, 10, 14 , Եբրայեցիս 1.1-2):
(Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստված, Աստվածագլուխ », scriptures.ChurchofJesusChrist.org)
Մոսիա 15.1 և Հովհաննես 20.26-28 հատվածներում կա ևս երկու օրինակ, երբ Հիսուսին կոչում են Աստված:
Ի՞նչ հատուկ եղանակներով Հիսուս Քրիստոսն ընտրեց բարեհաճել
Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդական եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին ուսուցանել է.
Նա բարեհաճեց ծնվել մահկանացու մորից: …
Նա բարեհաճեց մկրտվել որպես մարդ, թեպետ Նա կատարյալ էր և անմեղ:
Նա բարեհաճեց ծառայել ցածրերից ցածրագույներին: …
Նա բարեհաճեց ենթարկվել Հոր կամքին, ենթարկվել գայթակղության, ծաղրանքի, խարազանի, մերժման տանջանքների, թեպետ Նա ամենազոր էր:
Նա բարեհաճեց դատվել աշխարհի կողմից, թեպետ Նա էր աշխարհի Դատավորը:
Նա բարեհաճեց խաչվել և սպանվել աշխարհի մեղքերի համար, թեպետ ոչ մի մարդ չէր կարող խլել Նրա կյանքը:
(Ռիչարդ Ս. Էջլի, «Աստծո բարեհաճությունը», Ensign, դեկտեմբեր 2001, 20):
Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը պատրաստ իջնել այնքան խորը, որքան իջավ
Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդական եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին բացատրել է.
Նա իջավ ոչ թե պարտավորությունից դրդված, ոչ թե փառքի համար, այլ միայն հանուն սիրո: Նրա բարեհաճությունը մեզ փրկագնեց Քավության միջոցով, և դա այն գինն էր, որ Նա վճարեց մեր փրկության ու վեհացման համար:
(Ռիչարդ Ս. Էջլի, «Աստծո բարեհաճությունը», Ensign, դեկտեմբեր 2001, 19):