Ղուկաս 2.40-52
Հիսուսն «աճում էր և զօրանում հոգիով»
Երբ Փրկիչը երիտասարդ տղամարդ էր, Նա այնպիսի զորությամբ էր ուսուցանում ավետարանը, որ նույնիսկ տաճարի ուսուցիչները «զարմացած էին նրա իմաստութեան և պատասխանների վերայ» (Ղուկաս 2.47): Այս դասը նպատակ ունի ամրապնդել Հիսուս Քրիստոսին միանալու ձեր ցանկությունը՝ ձգտելով զարգանալ մտավորապես, ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես: Դուք նաև հնարավորություն կունենաք գնահատել ձեր ընթացիկ նպատակները Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկում (2019) կամ նոր նպատակներ ստեղծել:
Հիսուսն աճում ու զարգանում էր, երբ պատանի էր
Ուսումնասիրեք Փրկիչի պատանեկության այս նկարները: Մտածեք, թե նկարներն ինչ մանրամասներ են պատմում Հիսուսի մասին:
-
Իմանալով, թե ինչպիսին էր Հիսուսը պատանեկության տարիներին, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ` որպես պատանի:
Մենք քիչ մանրամասներ ունենք Հիսուսի պատանեկության մասին, բայց եղածները կարող են մեծ օրհնություն և ուղեցույց լինել աճելու և կատարելագործվելու ձեր ջանքերի համար: Փրկիչի պատանեկության մասին սովորելիս փնտրեք այնպիսի ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն իմանալ, թե որ հատվածների վրա պետք է կենտրոնանաք, երբ փորձում եք ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:
Կարդացեք Ղուկաս 2․40-52-ը և Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 3.24–26 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)՝ փնտրելով մանրամասներ, թե ինչպիսին էր Փրկիչը, երբ պատանի էր: Դուք կարող եք նշել ձեր գտածը:
Կարող եք դիտել նաև «Պատանի Հիսուսը ուսուցանում է տաճարում» տեսաֆիլմը (2:30), որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Նկատի ունեցեք, որ «զօրանում հոգիով» արտահայտությունը ( Ղուկաս 2.40 , տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 3.24 [Աստվածաշնչի հավելվածում]) նշանակում է, որ Հիսուսն աճում էր կամ լցվում հոգևոր զորությամբ: Օգտակար կլինի իմանալ, որ ըստ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 2.46 հատվածի ( Ղուկաս 2.46 , ծանոթագրություն c), պատանի Հիսուսը չէր լսում բժիշկներին կամ դպիրներին և նրանց հարցեր էր տալիս, սակայն «նրանք լսում էին նրան և հարցեր տալիս»:
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Այս պատմությունը ձեզ ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպիսին էր Փրկիչը, երբ պատանի էր:
-
Ի՞նչ է ուսուցանում հատված 52-ը ձեզ այն մասին, թե ինչպես էր Հիսուսն աճում ու զարգանում Իր պատանեկության տարիներին:
Ղուկաս 2.52 հատվածից մենք սովորում ենք, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ կատարելագործվում ենք մտավորապես, ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես:
-
Սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ գիտեք, երբ Հիսուս Քրիստոսը ցուցադրում է Իր կարողությունները այս չորս ոլորտներում:
-
Ի՞նչ պատճառներով եք ցանկանում հետևել Փրկիչի օրինակին այս չորս ոլորտներում: