Հովհաննես 14․15-31, 15․10–14
«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»
Իր առաքյալների հետ վերնատանը Զատիկը տոնելիս Փրկիչը նրանց կարևոր ճշմարտություններ ուսուցանեց: Գեթսեմանիի և Գողգոթայի իրադարձություններից առաջ Հիսուսը հրահանգել է այդ մարդկանց, ում քնքշորեն սիրում էր. «Եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15): Այս դասը կօգնի ձեզ ցուցադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սերը՝ Նրանց պատվիրաններին հնազանդվելով:
Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերը
-
Ինչպե՞ս եք հասկանում, որ ինչ-որ մեկը սիրում է ձեզ: Ո՞ր խոսքերը, գործողությունները կամ վերաբերմունքն են ցուցադրում նրանց սերը:
-
Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերն ուրիշների հանդեպ:
-
Ի՞նչ, եթե սիրում եք որևէ մեկին, բայց ձեր վերաբերմունքը կամ գործողությունները չեն ցուցադրում այդ սերը: Ի՞նչ կանեիք դուք:
Երբ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը հրահանգներ էր տալիս Իր առաքյալներին, Նա ուսուցանեց մեր հանդեպ Իր սիրո մասին, և մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Նրա հանդեպ:
Ուսումնասիրեք Հովհաննես 14.15, 21, 23-24-ը և Հովհաննես 15.10-14-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկիչի, մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Նրա և Երկնային Հոր հանդեպ:
-
Այս հատվածներում Փրկիչն ինչ է ասում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Իր հանդեպ:
-
Այս հատվածներն ի՞նչ են սովորեցնում մեր հանդեպ Փրկչի սիրո մասին:
-
Ո՞ր իրավիճակներում կարող են օգտակար լինել այս հատվածներում Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:
Քույր Քերոլ Մ. Սթեֆենսը՝ նախկինում Սփոփող միության գերագույն նախագահությունից, ուսուցանել է, թե Աստված ինչու է մեզ պատվիրաններ տալիս, և մենք ինչու պետք է հնազանդվենք դրանց:
Դիտեք «Տատիկի մոտ գնալիս» տեսանյութը (4:02) ChurchofJesusChrist.org կայքում:
Ժամանակ առ ժամանակ մեզ կարող է թվալ, որ աստվածային օրենքները սահմանափակում են մեր անձնական ազատությունը, զարգացումը և զրկում ազատ ընտրության իրավունքից: Բայց երբ մենք ձգտենք ստանալ ավելի շատ գիտելիք և թույլ տանք մեր Հորը ուսուցանել մեզ, կսկսենք տեսնել, որ Նրա օրենքները մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումներն են, իսկ հնազանդությունը Նրա օրենքներին՝ մեր սիրո արտահայտումն է Նրա նկատմամբ:
(Քերոլ Մ. Սթեֆենս, «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները», Լիահոնա, նոյեմբեր 2015, 119)
Թվարկեք այն օրենքներն ու պատվիրանները, որոնք, ձեր կարծիքով, ցուցադրում են Երկնային Հոր սերը ձեր հանդեպ: Որպեսզի կարողանաք մտածել որոշ պատվիրանների մասին, կարող եք կրկնել Տասը պատվիրանները (տես Ելից 20.3-17) կամ Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկը, 2011]։
-
Ձեր նշած պատվիրաններն ինչպե՞ս են արտահայտում Աստծո սերը մեր հանդեպ:
-
Ձեր հնազանդությունը այդ պատվիրաններին ինչպե՞ս է արտահայտում ձեր սերը Նրա հանդեպ:
Ընտրեք պատվիրաններից մեկը: Դա կարող է լինել այն պատվիրանը, որը դուք ձգտում եք պահել կամ այն պատվիրանը, որը դուք ցանկանում էիք խախտել, բայց որին որոշեցիք հնազանդվել:
Հետևյալ հարցերը կօգնեն ձեզ գնահատել Աստծո պատվիրանները պահելու ձեր շարժառիթները: Ձեր պատասխանների մասին մտածելիս կարևոր է իմանալ, որ դուք կարող եք ունենալ պատվիրանները պահելու տարբեր պատճառներ: Անկախ ձեր ներկա շարժառիթներից՝ շարունակեք հնազանդ լինել, և ժամանակի ընթացքում հնազանդվելու ձեր ցանկությունը կմեծանա:
Մեր Փրկչի սիրո օրինակը
Հիսուս Քրիստոսը մեզ կատարյալ օրինակ տվեց, թե ինչպես հնազանդվել Աստծո օրենքներին և պատվիրաններին՝ մաքուր սիրուց դրդված: Վերջին Ընթրիքից հետո Նա ասաց. «Այլ որպէս զի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում» (Հովհաննես 14.31): Այնուհետև Հիսուսը գնաց տառապելու մեր մեղքերի համար և մեր «ցավերի և չարչարանքների, և փորձությունների ամեն տեսակի» (Ալմա 7.11)՝ Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա:
-
Փրկիչն ինչո՞ւ էր պատրաստ հնազանդվել Երկնային Հորը: (Տես Հովհաննես 15.13, Եբրայեցիս 12.2:)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը մեզ առաջարկել է ուշադիր մտածել, թե Հիսուս Քրիստոսի սերը մեզ ինչ քայլերի կարող է մղել: Կարող եք դիտել «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում՝ 14:27-14:50-ը, կամ կարդալ հետևյալ պատմությունը.
Մի՞թե դուք չեք սիրի Նրան, ով առաջինն է ձեզ սիրել [տես Ա Հովհաննես 4.19]: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները [տես Հովհաննես 14.15]: Մի՞թե դուք բարեկամ չեք լինի Նրան, ով Իր կյանքն է դրել Իր բարեկամների համար [տես Հովհաննես 15.13]: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները [տես Հովհաննես 15.14]: Մի՞թե դուք չեք ապրի Նրա սիրո մեջ և ստանաք այն ամենը, ինչ Նա շռայլորեն առաջարկում է ձեզ: Ուրեմն պահեք պատվիրանները [տես Հովհաննես 15․10]։
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 51)
Եթե ձգտեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին սիրելով պահել պատվիրանները, դուք կզգաք, թե Նրանց սերն ինչպես է աճում ձեր կյանքում (տես Հովհաննես 14.21): Եթե մենք դժվարանում ենք հնազանդվել կամ նույնիսկ ցանկանալ հնազանդվել, Երկնային Հայրը կարող է օգնել մեզ, եթե մենք խոնարհաբար խնդրենք Նրան սրտի փոփոխության մասին: Հիշեք նաև, որ պատվիրաններից մեկը ապաշխարելն է, և մենք կարող ենք պահել այս պատվիրանը, երբ փորձում ենք հաղթահարել մեր թուլությունները:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Աստված ինչո՞ւ է պահանջում, որ մենք հնազանդվենք Իր պատվիրաններին
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Աստված պահանջում է, որ մենք հնազանդվենք Իր պատվիրաններին, քանի որ միայն այդ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ և ապրել Նրա ներկայության մեջ ու դառնալ Նրա նման կատարյալ։
(Դալլին Հ. Օուքս, «Երկու մեծ պատվիրանները» Լիահոնա, նոյեմբեր 2019, 74)
Արդյո՞ք նշանակություն ունի, թե ես ինչու եմ հնազանդվում պատվիրաններին
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչու է հնազանդվում Աստծո պատվիրաններին: Որովհետև պատժի՞ց է վախենում: Որովհետև ցանկանում է լավ կյանքի դիմաց պարգևնե՞ր ստանալ: Որովհետև սիրո՞ւմ է Աստծուն և Հիսուս Քրիստոսին և ցանկանում է ծառայե՞լ Նրանց:
Արդյո՞ք ավելի լավ է հնազանդվել պատվիրաններին պատժից վախենալու պատճառով, քան դրանց ընդհանրապես չհնազանդվել: Բայց մենք ավելի երջանիկ կլինենք, եթե հնազանդվենք Աստծուն, որովհետև սիրում ենք Նրան, և ցանկանում ենք հնազանդվել Նրան: Եթե մենք Նրան ազատ կամքով հնազանդվենք, Նա մեզ ազատ կամքով կօրհնի: Նա ասել է. «Ես՝ Տերս ․․․ բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ» [Վարդապետություն և Ուխտեր 76․5]: Հնազանդությունը նաև օգնում է մեզ աճել և ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը: Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է [Վարդապետություն և Ուխտեր 58․26-29]:
(Ավետարանի սկզբունքները [2009], 201–2)