Հովհաննես 8
Շնության մեջ բռնված կնոջը բերում են Փրկիչի մոտ
Մինչ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, մի քանի դպիրներ և փարիսեցիներ Նրա մոտ բերեցին մի կնոջ, ով շնացել էր: Նրանք հարցրին Նրան՝ արդյոք կնոջը պետք է քարկոծեն ըստ Մովսեսի օրենքի (տես Ղևտացոց 20.10): Հիսուսը պատասխանը նրանց և կնոջը կարող է ձեզ համար բացահայտել Նրա բնավորությունը և օգնել ձեզ զգալ Նրա ողորմության զորությունը:
Հիսուս Քրիստոսի հատկանիշները
-
Ե՞րբ է ինչ-որ մեկը բարի եղել ձեր հանդեպ, նույնիսկ եթե զգացել եք, որ արժանի չեք դրան:
-
Դա ինչպիսի՞ ազդեցություն թողեց ձեզ վրա:
Հիսուսը շատ բարի գտնվեց շնության մեջ բռնված կնոջ հանդեպ, ինչը մեծ ազդեցություն թողեց նրա վրա:Կարդացեք Հովհաննես 8.1-5-ը և բացատրեք, թե ինչու էր այդ իրավիճակը դժվար լուծելի:
Երբ դպիրներն ու փարիսեցիները կնոջը բերեցին Հիսուսի մոտ և հարցրին՝ արդյոք նա պետք է քարկոծվի, նրանք միտումնավոր կերպով Նրան դրեցին դժվարին իրավիճակի մեջ (տես Հովհաննես 8.6): Եթե Հիսուսն ասեր, որ կնոջը չպիտի քարկոծեն, Նրան կմեղադրեին այն բանում, որ Նա չի հարգում Մովսեսի օրենքը ( Ելից 20.14): Եթե Նա ասեր՝ այո, Նա կգործեր ժողովրդի կարծիքին և Հռոմի օրենքին հակառակ: Եվ Նա գթություն չէր ցուցադրի կնոջ հանդեպ, ինչը Նա շարունակաբար անում էր իր ծառայությունների ժամանակ (տես Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողի համար [2018], ChurchofJesusChrist.org):
Երբ ուսումնասիրեք Փրկիչի արձագանքը այս դժվարին իրավիճակին, կբացահայտեք մի քանի հատկանիշներ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին էր Փրկիչը: Փրկիչի հատկանիշները փնտրելը մի հմտություն է, որը դուք պետք է օգտագործեք Նոր Կտակարանի ուսումնասիրության ողջ ընթացքում: Այդ հատկանիշները հասկանալով՝ կարող եք ամրապնդել Քրիստոսին մոտենալու ձեր ցանկությունը:
Կարդացեք Հովհաննես 8.6-11-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպիսի հատկանիշներ էր դրսևորել Հիսուս Քրիստոսը՝ մեղադրողների և կնոջ հետ շփվելիս:
Կարող եք դիտել «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր» տեսանյութը (3:21) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս օգտակար կլինի մտածել հետևյալ հարցերի շուրջ.
-
Փրկինչն ինչպիսի՞ հատկանիշներ ցուցադրեց՝ կնոջը մեղադրող տղամարդկանց հետ շփվելիս:
-
Փրկիչն ինչպիսի՞ հատկանիշներ ցուցադրեց՝ կնոջ հետ շփվելիս:
-
Սուրբ գրությունների ո՞ր արտահայտություններն են ցուցադրում այդ հատկանիշները:
Կարող եք նշել Հովհաննես 8.6-11-ի այն արտահայտությունները, որոնք ցուցադրում են Հիսուսի այդ հատկանիշները: Նկատի ունեցեք, որ Փրկիչն այդ պահին չներեց կնոջ մեղքերը, այլ հորդորեց նրան՝ «գնա, և այսուհետև մեղք մի գործիր» ( Հովհաննես 8.11):
-
Ո՞ր հատկանիշը կցանկանայիք զարգացնել: Ինչո՞ւ:
-
Ինչպե՞ս կարող եք թույլ տալ Փրկիչին օգնել ձեզ զարգացնել կամ ամրապնդել այդ հատկանիշը ձեր կյանքում:
Փրկիչի ողորմությունը մղում է մեզ փոխվել
Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշներից մեկն է Նրա ողորմությունը: «Ողորմածությունը կարեկից վերաբերմունքն է անձի հանդեպ, որը տրվում է ավելի մեծ չափով, քան նա արժանի է» («Ողորմություն», topics.ChurchofJesusChrist.org):
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ներկայացրել է հետևյալ գաղափարները Փրկիչի կարեկցող ողորմության և այն ազդեցության մասին, որը այն թողեց կնոջ վրա.
Անշուշտ Փրկիչը չխրախուսեց շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված աշակերտության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 8.11 ( Հովհաննես 8․11 , ծանոթագրություն գ]):
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր Բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2017թ․, 30)
Կարող եք նշել [Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հովհաննես 8.11 հատվածում, ծանոթագրություն գ, եթե այն առկա է ձեր սուրբ գրություններում:
-
Ինչպիսի՞ ազդեցություն թողեց Փրկիչի ողորմությունը կնոջ վրա:
-
Ձեր կարծիքով, Նրա ողորմությունն ինչո՞ւ այդպիսի ազդեցություն թողեց:
-
Այն գիտակցումը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ողորմությունը, ինչպե՞ս է ազդում Նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Չնայած Փրկիչը չի խրախուսում մեղքը, սակայն Նա ներողամիտ է: Նա ցանկանում է, որ դուք ձգտեք ապաշխարել և շարունակեք փորձել ավելի լավը դառնալ:
1. Հետևյալ հարցերին պատասխանելիս փնտրեք Երկնային Հոր առաջնորդությունը Սուրբ Հոգու միջոցով: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում.
-
Ի՞նչ եք այսօր սովորել Փրկիչի մասին, որը ձեզ դրդում է ապաշխարել և շարունակել փորձել ավելի շատ նմանվել Նրան:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ է ուզում, որ դուք անեք կամ փոխեք ձեր կյանքում՝ Նրան ավելի շատ նմանվելու համար:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Մենք ինչպե՞ս ենք օրհնված Փրկիչի ողորմությամբ
Խոսելով այն մասին, թե Փրկիչն ինչու է ցանկանում, որ մենք կրկին փորձենք սխալվելիս, Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբբինսն ուսուցանել է իր ելույթում.
Երախտապարտ լինելով մեր սխալների կամ մտքի սայթաքումների դիմաց երկրորդ հնարավորությունն ունենալու համար՝ մենք բոլորս հրճվում ենք Փրկիչի շնորհով, որը մեզ տալիս է մեղքը կամ ձախողումները հաղթահարելու երկրորդ հնարավորությունը:
Ոչ ոք ավելի շատ մեր կողմից չէ, որքան Փրկիչը … Նրան նմանվելու համար բնական մարդու հետ մեր ամենօրյա պայքարում մեզանից կպահանջվեն անհամար երկրորդ հնարավորություններ, ինչպես օրինակ՝ վերահսկել ախորժակը, սովորել համբերել և ներել, հաղթահարել ծուլությունը, խուսափել անփույթ մեղքերից և սրանք պարզապես մի քանիսն են …
Ես հավերժ երախտապարտ եմ մեր Երկնային Ծնողների և Փրկիչի սիրառատ բարության, համբերության և երկայնամտության համար, ովքեր թույլ են տալիս մեզ ունենալ անսպառ երկրորդ հնարավորություն՝ դեպի Իրենց ներկայություն տանող մեր ճամփորդության ընթացքում:
(Լին Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 22-23)
Ինչպե՞ս կարող եմ սովորել լինել ավելի գթասիրտ՝ Փրկիչի նման
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահությունից, ուսուցանել է.
Մեղադրանքների և անբարյացակամության աշխարհում հեշտ է քարեր հավաքել և նետել: Բայց նախքան դա անելը, եկեք հիշենք խոսքերը Նրա, ով մեր Վարդապետը և օրինակն է. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցե դրա վրա» [Հովհաննես 8:7]:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք քարերը ցած դնենք:
Լինենք բարի:
Լինենք ներողամիտ:
Միմյանց հետ հանգիստ խոսենք:
Թող Աստծո սերը լցնի մեր սիրտը:
«Բարի գործենք ամենին» [Գաղատացիս 6.10]:
(Dieter F. Uchtdorf, “The Merciful Obtain Mercy,” Ensign or Liahona, May 2012, 76)
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է:
Քրիստոսանման լինելու համար մարդը սիրում է ողորմությունը։ Ողորմություն սիրող մարդիկ չեն դատում ուրիշներին. նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են. նրանք ողորմած են, բարի և հարգալից։ Այս անհատները սիրով և ըմբռնումով են վերաբերվում յուրաքանչյուրին, հաշվի չառնելով ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ցեղային, տոհմական կամ ազգային տարբերությունները։ Դրանց փոխարինում է Քրիստոսանման սերը։
(Dale G. Renlund, “Do Justly, Love Mercy, and Walk Humbly with God,” Ensign or Liahona, Nov. 2020, 111)
Փրկիչն ինչպե՞ս ողորմություն ցուցաբերեց՝ առանց անմաքուր վարքը խրախուսելու
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.
Տերն իհարկե չարդարացրեց կնոջ մեղքը։ Նա պարզապես ասաց, որ չէր դատապարտում նրան, այսինքն՝ Նա այդ պահին վերջնական դատաստանի չէր ենթարկում նրան … Շնության մեջ բռնված կնոջը ժամանակ տրվեց ապաշխարելու՝ ժամանակ, որից նրան զրկում էին այն մարդիկ, ովքեր ուզում էին քարկոծել նրան:
(Դալլին Հ․ Օուքս, ««Մի դատեք» և դատելը», Ensign, օգոստոս 1999, 8)