Սեմինարիա
Հովհաննես 7


Հովհաննես 7

Կատարեք Աստծո կամքը, որպեսզի իմանաք Նրա վարդապետությունը

Jesus Christ is teaching in the temple and being approached by the chief priests, elders and scribes who ask Him the source of his authority. Christ questions them whether the baptism of John the Baptist was of heaven or of man. Outtakes include closeups of people in the crowd and of Caiaphas.

Տաղավարահարաց տոնի ժամանակ Երուսաղեմ այցելելիս Հիսուսը բացատրեց, թե մարդն ինչպես կարող է ինքնուրույն հասկանալ, որ Իր ուսուցանած վարդապետությունը Երկնային Հորից է: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե դուք ինչ կարող եք անել՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքների ճշմարտությունը իմանալու համար:

Տարբեր համոզմունքներ Հիսուս Քրիստոսի մասին

  • Ի՞նչ համոզմունքներ ունեն մարդիկ այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը:

  • Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են մտածում:

Մի րոպե մտածեք, թե ինչն է ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր համոզմունքների վրա: Որոշեք, թե ինչ աղբյուրների եք հակված դիմել՝ ճշմարտությունն իմանալու համար, և խորհեք, թե դրանք ինչպես են ազդում ձեր համոզմունքների վրա: Այսօր սովորելիս մտածեք, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին ճշմարտությունն իմանալու համար:

Քանի որ Երուսաղեմում շատերն էին ցանկանում սպանել Հիսուսին, Նա գաղտնի մասնակցեց տաղավարահարաց տոնին (տես Հովհաննես 7․1, 10): Մինչ հրեաները փնտրում էին Հիսուսին, ինչպես նաև տոնի ողջ ընթացքում մարդիկ տարբեր կարծիքներ էին հայտնում այն մասին, թե ով է Հիսուսը:

Որպեսզի իմանաք, թե մարդիկ ինչ էին ասում Հիսուսի մասին, ընտրեք հետևյալ հղումներից երկուսը կամ երեքը և պատասխանեք հետևյալ հարցերին:

Հովհաննես 7.12, 40-41

Ինչպիսի՞ կարծիքներ ունեին մարդիկ Հիսուսի մասին:

Հովհաննես 7.31

Ինչո՞ւ էին որոշ մարդիկ հավատում Հիսուսին:

Հովհաննես 7․41-42, 52

Ինչո՞ւ էին մարդիկ քննարկում, թե որտեղ է ծնվել Հիսուսը:

Հովհաննես 7.45-46

Ի՞նչն էր ամենից շատ տպավորել Հիսուսին ձերբակալելու նպատակով ուղարկված սպասավորներին:

Հովհաննես 7.47

Ինչպե՞ս էին փարիսեցիները նկարագրում Հիսուսին հավատացող մարդկանց:

  • Մարդիկ ի՞նչ պատճառներ էին բերում Հիսուս Քրիստոսին հավատալու կամ չհավատալու համար:

  • Ներկայումս մարդիկ ի՞նչ կարծիքներ ունեն Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին ճշմարտությունը:

Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին

Տաղավարահարաց տոնի ժամանակ Հիսուսը գնաց տաճար՝ ուսուցանելու: Նա բացատրեց այնտեղ գտնվող մարդկանց, որ Իր վարդապետությունը և հենց Ինքը Երկնային Հորից են (տես Հովհաննես 7,14, 16–18, 28–29)

Կարդացեք Հովհաննես 7.17-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Հիսուսի, մարդիկ ինչ կարող էին անել, որպեսզի համոզվեին, որ Իր ուսուցանածը ճշմարիտ է, և Ինքն ուղարկված է Երկնային Հոր կողմից:

Այս հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք կատարում ենք Երկնային Հոր կամքը, մենք կարող ենք համոզվել, որ Նրա վարդապետությունը ճշմարիտ է:

Կատարել Երկնային Հոր կամքը՝ նշանակում է ապրել այնպես, ինչպես Նա է ցանկանում, որ մենք ապրենք: Փրկիչ Հիսուս Քրիստոսը միշտ ապրել է Երկնային Հոր կամքի համաձայն և ուսուցանել է այն:

  • Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ Հիսուսը կատարել է Հոր կամքը:

  • Որքանո՞վ է դժվար ապրել մի սկզբունքով, որի ճշմարտացիության մեջ մենք դեռևս համոզված չենք:

Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, հետևյալ խորհուրդն է տվել.

Official portrait of Bonnie Lee Green Oscarson, Young Women general president, 2013. Sustained at the April 2013 general conference.

Երբեմն մենք փորձում ենք անել դա հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ գուցե մենք կիրառենք այս մոտեցումը՝ Ես երջանիկ կլինեմ ապրել տասանորդի օրենքով, բայց նախ՝ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Գուցե մենք նույնիսկ աղոթում ենք տասանորդի օրենքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար և հույս ունենք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ՝ նախքան մեր տասանորդի ձևաթուղթը լրացնելը: Դա ուղղակի այդ ձևով չի գործում: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի ձեռք բերենք վկայություն տասանորդի վերաբերյալ: Այս նույն գործելակերպը վերաբերում է ավետարանի բոլոր սկզբունքներին, լինի դա մաքրաբարոյության օրենքը, համեստության սկզբունքը, Իմաստության խոսքը կամ ծոմի օրենքը:

(Բոննի Լ. Օսկարսոն, «Դարձի եկեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 77)

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք համոզվենք, որ Իր վարդապետությունը Երկնային Հորից է, և այն ճշմարիտ է:

  • Այդ համոզմունքն ինչպե՞ս կարող է մեզ օգնել ավելի լավ ճանաչել Նրան:

Ընտրեք Տիրոջ այն ուսմունքը, որի մասին վկայությունը կկամենայիք ամրապնդել: Գաղափարների համար կարող եք ուսումնասիրել երիտասարդներին ուղղված զեկույցները վերջին գերագույն համաժողովից: Կարող եք նաև գաղափարներ գտնել Երիտասարդներին զորացնելու համար (2011) գրքույկում կամ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ ընտրել Տիրոջ այն ուսմունքը, որը ձեզ առավելագույնս կօրհնի ձեր կյանքի այս փուլում:

1. Կատարեք հետևյալ հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրեք ընտրված ուսմունքը ձեր օրագրի դատարկ էջի վերևում կամ դատարկ թերթիկի վրա: Ապա մտածեք մի հասարակ պատկեր կամ առարկա, որը կարող է ներկայացնել այս վարդապետությունը և նկարեք այն թղթի մեջտեղում:

Օրինակ՝ գուցե դուք որոշել եք ամրապնդել ձեր վկայությունը Մորմոնի Գրքի՝ որպես Աստծո խոսքի մասին: Կարող եք նկարել Մորմոնի Գրքի հասարակ մի պատկեր:

Որպեսզի ինքներդ ձեզ օգնեք հասկանալ, թե ինչ է նշանակում ընտրված ուսմունքի մասին վկայություն ստանալ, մտածեք, թե Երկնային Հայրն ինչ կուզեր, որ դուք անեիք՝ այդ ուսմունքը յուրացնելու համար: Նկարված պատկերի շուրջ գրեք առնվազն երեք գործողություն:

Մտածեք, թե այս վարդապետության մասին ավելի ամուր վկայություն ստանալն ինչպես կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

2. Պատկերի ներքևում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ խոչընդոտներ կարող են ձեզ խանգարել ապրել ըստ այս վարդապետության: Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այդ խոչընդոտները:

  • Ի՞նչ է կարևոր իմանալ այն ժամանակի ու ջանքերի մասին, որոնք կպահանջվեն՝ համոզվելու համար, որ այս վարդապետությունն Աստծուց է:

Ձեր ծրագրերով կիսվեք ընտանիքի այն անդամի հետ, ով կարող է ձեզ օգնել ապրել վարդապետության համաձայն և համոզվել, որ այն Աստծուց է:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հովհաննես 7․2 Ի՞նչ է տաղավարահարաց տոնը

Տաղավարահարաց տոնը (որը նաև կոչվում է տաղավարների օր) սկսում և ավարտվում էր շաբաթ օրը և տևում էր ութ օր: Տոնակատարությունները ներառում էին ժամանակավոր տաղավարների կառուցումը երեք ճյուղերով: Տոնի ընթացքում մարդիկ ապրում էին այդ տաղավարներում, որպեսզի հիշեն, որ Աստված օրհնել է Նրա ժողովրդին 40 տարվա ընթացքում, մինչ նրանք ապրում էր Սինայի անապատում:

Հովհաննես 7.17 Ո՞րն է հնազանդության միջոցով ճշմարտությունը փնտրելու արժեքը

Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ նրանք, ովքեր շարունակում են ապրել Իր ուսմունքների համաձայն, կճանաչեն ճշմարտությունը և դա նրանց ազատություն կպարգևի (տես Հովհաննես 8.31-32):Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե մենք ինչու պետք է ցանկանանք ստանալ այդ ճշմարտության անձնական վկայությունը:

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ոմանք կարող են ասել, որ քայլերը շատ բարդ են կամ որ չարժե ջանք թափել դրանց համար: Սակայն ես երաշխավորում եմ, որ այս անձնական վկայությունը ավետարանի և Եկեղեցու մասին ամենակարևոր բանն է, որը դուք կարող եք ձեռք բերել այս կյանքում: Այն ոչ միայն կօրհնի և կառաջնորդի ձեզ այս կյանքում, այլև իր հետևանքները կթողնի ձեր կյանքում՝ ողջ հավերժության մեջ:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 22)

Հովհաննես 7.39 : Հովհաննեսն ինչո՞ւ ասաց, որ «դեռ Սուրբ Հոգին տրուած չէր»

Հովհաննեսը նկատի ուներ «միայն Սուրբ Հոգու պարգևը, որը ներկա չէր, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործում էր Հովհաննես Մկրտիչի և Հիսուսի ծառայության ընթացքում, այլապես ոչ ոք վկայություն չէր ստանա այն ճշմարտությունների մասին, որոնք այդ մարդիկ ուսուցանեցին [ Մատթեոս 16.16–17 , տես նաև Ա Կորնթացիս 12.3 ]» (Աստվածաշնչի Բառարան, « Սուրբ Հոգի »):