Վարդապետության սերտման կրկնություն 6
Հասկացեք և բացատրեք
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:
Հասկացեք սուրբ գրությունները
-
Որո՞նք են այն մարտավարությունները, որ դուք օգտագործել եք կամ կարող եք օգտագործել՝ սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ժամանակ տրամադրել՝ Աստծո ուսմունքներն ավելի լավ հասկանալու համար:
Այդ դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք օգտագործել հասարակ մարտավարություններ՝ Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատված հասկանալու համար: Դուք նաև հնարավորություն կունենաք ուրիշներին բացատրել ձեր կողմից ընտրված հատվածի ճշմարտությունները:
Ստորև ներկայացված է Նոր Կտակարանի առաջին կեսի վարդապետության սերտման հատվածների ցուցակը:
Սուրբ գրությունների հղումները |
Սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Խորացրեք ձեր ընկալումը
Հետևյալ մարտավարությունը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը:
Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը հաճախ ներառում է «Տող առ տող» կոչվող սուրբ գրությունների ուսումնասիրության վարժությունը, որտեղ բացատրվում են կամ սահմանվում են որևէ սուրբ գրության հիմնական բառերն ու արտահայտությունները: «Տող առ տող» վարժության օրինակը տեսնելու համար, տես «Մի վախեցիր», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021, 32:
1. Կատարեք հետևյալ վարժությունը.
Ստեղծեք ձեր սեփական «Տող առ տող» էջը Նոր Կտակարանի առաջին կեսից որևէ հատվածի համար: Կարող եք օգտագործել նկարչության պարագաներ՝ ձեր էջը ավելի գրավիչ դարձնելու համար: Հետևեք ստորև նշված հրահանգներին՝ այս էջը ստեղծելու համար.
-
Դատարկ թերթիկի վրա գրեք սուրբ գրությունների հատվածից ձեր ընտրած բառերը:
-
Ընտրեք առնվազն հինգ բառ կամ արտահայտություն:
-
Գտեք սահմանումներ, բացատրություններ, օրինակներ, այս հատվածի հետ առնչություն ունեցող սուրբ գրություններ կամ Եկեղեցու առաջնորդների հայտարարություններ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ ձեր կողմից ընտրված բառերն կամ արտահայտությունները: Թվարկեք դրանք թերթի վրա:
-
Ձեր էջի որևէ մասում ներառեք առնվազն մեկ պարբերություն, որը կբացատրի, թե այս հատվածն ինչ է ձեզ օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի, Նրա Եկեղեցու կամ մեզ փրկելու Նրա առաքելության մասին:
Ժամանակի առկայության դեպքում կրկնեք այս վարժությունը մի այլ հատվածի հետ:
Կիսվեք ձեր ստեղծագործությամբ
Գտեք որևէ մեկին, ում հետ կարող եք կիսվել ձեր ստեղծագործությամբ: Կիսվելիս բացատրեք, թե ինչ եք սովորել սուրբ գրությունների այս հատվածի մասին այս վարժությունը կատարելիս: