Ղուկաս 10.25–37
Բարի Սամարացին
Երբ օրինականը հարցրեց Հիսուսին. «Եւ իմ ընկերն ո՞վ է» (Ղուկաս 10.29), Փրկիչը պատասխանեց՝ պատմելով բարի սամարացու առակը: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուսի օրինակին, թե ինչպես սիրել մերձավորին:
Օգնեք կարիքի մեջ գտնվողներին
Մտածեք, թե երբ է որևէ մեկը ձեզ օգնել, երբ դուք կարիքի մեջ էիք:
-
Ձեր կարծիքով, այդ մարդն ինչո՞ւ օգնեց ձեզ:
-
Ի՞նչ զգացիք նրա արածի արդյունքում:
Մտածեք, թե դուք ինչպե՞ս կօգնեիք կարիքի մեջ գտնվող մեկին, և ինչո՞ւ կօգնեիք կամ չէիք օգնի նրան: Ուսումնասիրելիս փնտրեք Հիսուս Քրիստոսի մասին սովորած այն ճշմարտությունները, որոնք կարող են ավելացնել կարիքի մեջ գտնվողներին օգնելու ձեր ցանկությունը:
Մի առակ
Մի օր Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր, երբ մի օրինական հարցրեց Նրան, թե ինքն ինչ պետք է անի, որ հավերժական կյանք ստանա: Փրկիչն ասաց, որ հավերժական կյանք ժառանգելու համար մենք պետք է ամբողջ սրտով սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորին մեր անձի պես ( Ղուկաս 10.27): Ապա օրինականը մի այլ հարց տվեց:
Կարդացեք Ղուկաս 10.29-ը, և ընդգծեք երկրորդ հարցը, որ օրինականը տվեց Հիսուսին:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:
Հիսուսը պատասխանեց օրինականի հարցին՝ պատմելով բարի սամարացու առակը: Այս առակն ուսումնասիրելիս հիշեք, որ սամարացիներն ու հրեաները սովորաբար արհամարհում էին իրար և հաճախ խուսափում էին միմյանց հետ շփվելուց: Պատճառներից մեկը, թե հրեաներն ինչու չէին ընդունում սամարացիներին այն էր, որ սամարացիները մասամբ հրեա էին, մասամբ հեթանոս և խառնում էին երկու կրոնական համոզմունքները:
Առակում տեսեք Փրկիչին
Տես բարի սամարացու առակը Ղուկաս 10.30–35 հատվածներում: Կարող եք նաև դիտել «Բարի Սամարացու առակը» տեսանյութը (5:11)՝ զուգահեռ հետևելով տեքստին: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Այս առակն ուսումնասիրելիս մտածեք, թե սամարացին ինչպես է խորհրդանշում Հիսուս Քրիստոսին:
1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանները.
-
Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս առակից: (Ձեր օրագրում կարող եք թվարկեք այս հարցի ձեր պատասխանները):
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Փրկիչը մեր Բարի Սամարացին է, ով ուղարկված է «սրտով կոտրուածներին բժշկելու» [ Ղուկաս 4.18 , տես նաև Եսայիա 61.1 ]: Նա մոտենում է մեզ այն ժամանակ, երբ մյուսները պարզապես անցնում են մեր կողքով։ Գթասրտությամբ Նա բուժիչ բալասան է քսում ու փաթաթում է մեր վերքերը։ Նա տանում է մեզ: Նա հոգում է մեր մասին։
(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 85)
-
Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում, երբ Փրկիչը կատարում է Երեց Անդերսենի նկարագրած քայլերը:
-
Ե՞րբ է Փրկիչը բարի սամարացի եղել ձեզ համար:
Հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին
Բարի սամարացու առակը պատմելուց հետո Հիսուս Քրիստոսը հարցրեց օրինականին, թե նա ինչ սովորեց, ապա նրան առաջարկեց գործել: Կարդացեք Ղուկաս 10.36-37-ը , ուշադրություն դարձնելով օրինականին ուղղված Փրկիչի առաջարկին:
-
Ինչպե՞ս կարող եք կիրառել Փրկիչի առաջարկը ձեր կյանքում:
-
Այս առաջարկն ի՞նչ է ձեզ ուսուցանում այն զգացմունքների մասին, որ Փրկիչն ունի Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ:
Մենք բազում հնարավորություններ ունենք տարբեր իրավիճակներում հետևել Փրկիչի «գնա, դու էլ այնպէս արա» խորհրդին ( Ղուկաս 10.37)՝ տանը, դպրոցում, առցանց, մեր ծխում կամ ցցում, ինչպես նաև անծանոթ մարդկանց շրջապատում:
2. Ընտրեք նախորդ պարբերությունում թվարկված իրավիճակներից մեկը և ձեր օրագրում գրանցեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները:
-
Ի՞նչ հատուկ եղանակներով կհետևեիք Փրկիչի օրինակին՝ տվյալ իրավիճակում մերձավորի հանդեպ ձեր սերը ցուցադրելու համար:
-
Տվյալ իրավիճակում ի՞նչը կարող է ձեզ խանգարել ցուցադրել ձեր սերը մերձավորի հանդեպ:
-
Եթե տվյալ իրավիճակում մարդը դժվարանում է սեր ցուցաբերել իր մերձավորի հանդեպ, ի՞նչ օգտակար բան կուսուցանեիք նրան Հիսուս Քրիստոսի մասին:
-
Այսօրվա ձեր սովորածից հետո ի՞նչ կցանկանայիք անել։
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս է բարի սամարացու առակը խորհրդանշում մեր կյանքի ճամփորդությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է.
Երիքով տանող մեր փոշոտ ճամփաներում մենք հարձակման ենք ենթարկվում, վիրավորվում և թողնվում ցավի մեջ:
Չնայած մենք պետք է միմյանց օգնենք, սակայն շատ հաճախ ինչ-ինչ պատճառներով, անցնում ենք ճանապարհի մյուս կողմը:
Այնուամենայնիվ, բարի սամարացին կարեկցանքով կանգ է առնում և կապում մեր վերքերը գինով ու յուղով: Հաղորդության խորհրդանիշները և մյուս արարողությունները՝ գինին և յուղը մեզ մատնանշում են հոգևոր բժշկությունը Հիսուս Քրիստոսում: Բարի սամարացին դնում է մեզ Իր սեփական ավանակի վրա, կամ ինչպես որոշ ապակենկարների պատմություններում, տանում է մեզ Իր ուսերի վրա: Նա բերում է մեզ իջևանը, որը կարող է ներկայացնել Իր Եկեղեցին: Իջևանում բարի սամարացին ասում է. «Դորան հոգ տար, … միւս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ» [ Ղուկաս 10.35 ]: Բարի սամարացին՝ մեր Փրկիչի մեկ այլ խորհրդանիշը, խոստանում է վերադառնալ՝ այս անգամ վեհությամբ ու փառքով:
(Ջերիթ Վ. Գոնգ, «Տեղ իջևանում», Լիահոնա, մայիս 2021, 24-25)
Ինչո՞ւ էր Փրկիչն օգտագործել սամարացուն, այլ ոչ թե հրեային՝ վիրավոր մարդուն օգնելու համար
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.
Քրիստոսի ժամանակներում հրեաներն ու սամարացիները չէին սիրում միմյանց: Սովորաբար այս երկու խմբերը խուսափում էին միմյանց հետ շփվելուց: Նույնիսկ, եթե գողերի մեջ ընկած մարդուն փրկեր հրեան, այս առակը միևնույն է կլիներ լավը և ուսանելի:
Նրա կողմից հրեաների և համարացիների մտադրված ներառումը պարզորոշ ուսուցանում է, որ մենք բոլորս ընկերներ ենք և հարկավոր է, որ սիրենք, գնահատենք, հարգենք և ծառայենք միմյանց, անկախ մեր հսկայական տարբերություններից` ներառյալ կրոնական, քաղաքական և մշակութային տարբերությունները:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Ներառման վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2001, 36)
Ի՞նչ պետք է անեմ, եթե ուրիշներին օգնելու հնարավորությունները գալիս են անհարմար պահերին
Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.
Ըստ մեր կապած ուխտերի ուրիշներին իմաստալի կերպով ծառայելու հնարավորությունները հազվադեպ են ժամանակին գալիս: Սակայն հարմարավետ ապրելու մեջ չկա ոչ մի հոգևոր զորություն: Զորությունը գալիս է, երբ մենք պահում ենք մեր ուխտերը:
(Մ․ Ռասսել Բալլարդ, «Անմար կրակի պես», Ensign, մայիս 1999, 86)
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հիշեցրել է մեզ.
Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել:
(Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախություն գտնենք ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 86)