Մարկոս 2.23-3.6
«Պահեք Հանգստության օրը»
Փրկիչին հաճախ էին քննադատում փարիսեցիները և այլ հրեա առաջնորդները նրա համար, թե ինչպես էր Նա պահում Հանգստության օրը: Հիսուսի պատասխանները այդ առաջնորդներին կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Հանգստության օրվա նպատակը, և թե ինչպես լիարժեք ձեր կյանք հրավիրել Տիրոջ օրհնությունները:
Հանգստության օրվա նպատակը
Պատկերացրեք հետևյալ երկու իրավիճակները: Մի իրավիճակում ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ Հանգստության օրն ունի շատ պարտականություններ և արգելքներ, և եթե դուք չեք հետևում բոլորին, ապա խախտում եք Աստծո պատվիրանները: Մյուս իրավիճակում մեկ ուրիշը ձեզ ասում է, որ կիրակին չի տարբերվում այլ օրերից, և կիրակի օրը դուք պետք է անեք այն, ինչ ուզում եք:
-
Որքանո՞վ եք ձեզ հարմարավետ զգում՝ արձագանքելով այս իրավիճակներին:
-
Ի՞նչ հարցեր ունեք Հանգստության օրվա մասին:
Երբ ուսումնասիրեք, թե ինչպես է Փրկիչը պահել Հանգստության օրը, փնտրեք ձեր հարցերի պատասխանները: Առաջնորդություն խնդրեք Երկնային Հորից:
Մովսեսի օրենքն ուսուցանում էր, որ Իսրայելի ժողովուրդը չպետք է աշխատի Հանգստության օրը (տես Ելից 31.14-15): Դպիրները և փարիսեցիները Մովսեսի օրենքին ավելացրել էին իրենց մեկնաբանությունները՝ փոխելով օրենքի սկզբնական նպատակը:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ նշելով այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Հիսուսը տեսնում Հանգստության օրը:
-
Մարկոս 2.23-28 . Փարիսեցիները կասկածի տակ էին դնում Հանգստության օրը ցորեն հավաքելու և ուտելու պատեհությունը:
-
Մարկոս 3.1-6 . Փարիսեցիները կասկածի տակ էին դնում Հանգստության օրը որևէ մեկին բժշկելու պատեհությունը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է Հանգստության օրվա նպատակի մասին հետևյալ մտքերով.
Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց, որ «Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար»։ [ Մարկոս 2.27 ] Կարծում եմ, որ Նա ցանկանում էր, որ մենք հասկանանք, որ Հանգստության օրը Նրա պարգևն էր մեզ, որը տրամադրում է հանգիստ [կամ սփոփանք] ամենօրյա կյանքի դժվարություններից, և հնարավորություն՝ հոգևոր և ֆիզիկական նորոգման համար։ Աստված մեզ այդ հատուկ օրը տվել է ոչ թե զվարճանքի կամ ամենօրյա աշխատանքի համար, այլ ֆիզիկականի և հոգևորի միջոցով պարտականություններից հանգստանալու համար։
(Ռասսել Մ․ Նելսոն՝ «Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129):
1: Մտածելով Հանգստության օրվա վերաբերյալ Փրկիչի և Նախագահ Նելսոնիուսուցանածի մասին՝ ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին:
-
Ի՞նչ իմացաք Հանգստության օրվա վերաբերյալ Տիրոջ նպատակների մասին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին Հանգստության օրվա Նրա գործողություններից և վարքից:
-
Ձեր կարծիքով, Հանգստության օրը սուրբ պահելու Աստծո պատվիրանն ինչպե՞ս է ապացուցում Նրա սերը մեր նկատմամբ:
Ինչպե՞ս կարող եք պատվել Հանգստության օրը
Հասկանալով Հանգստության օրվա նպատակները և այն օրհնությունները, որ Աստված ունի ձեզ համար, դուք ավելի մեծ ոգևորությամբ սուրբ կպահեք Հանգստության օրը:: Սովորելով, թե ինչպես կարելի է ավելի լավ պատվել Հանգստության օրը, դուք սովորում եք լիարժեք կերպով ձեր կյանք հրավիրել Փրկիչի բժշկությունն ու օգնությունը:
Ուսումնասիրեք հետևյալ աղբյուրները, որպեսզի ավելին սովորեք Հանգստության օրվա և այն մասին, թե ինչ օրհնություններ կարող եք ստանալ այդ օրը պատվելով:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալն է ուսուցանել Հանգստության օրը մեր սերը Աստծու նկատմամբ ցույց տալու մասին:
Իմ երիտասարդության վաղ տարիներին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր կազմել են այն գործերի ցուցակը, որոնք պետք է անել և չպետք է անել Հանգստության օրը։ Միայն ավելի ուշ սուրբ գրություններից ես իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ նշան է իմ և Երկնային Հոր միջև [տես Ելից 31.13 , Եզեկիել 20.12, 20 ]: Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե՝ ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում։
(Ռասսել Մ․ Նելսոն՝ «Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 130):
-
Ի՞նչ եք սովորել Հանգստության օրվա նպատակի և օրհնությունների մասին:
Դիտեք «Կիսվեք ձեր Հանգստության օրով» տեսանյութը (0:53), որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է «բարիք գործել» Հանգստության օրը:
-
Որո՞նք են Հանգստության օրը Հիսուս Քրիստոսին ավելի շատ մոտենալու ձեր նախընտրած եղանակները:
Պատասխանեք հարց ա-ին կամ բ-ին և հարց գ-ին:
ա. Այս դասից ձեր սովորածն ինչպե՞ս օգնեց պատասխանել Հանգստության օրվա մասին ձեր հարցերին:
բ. Եթե դուք չգտաք պատասխաններ ձեր հարցերին, ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք փնտրել դրանք:
գ. Ի՞նչ տպավորություններ եք ստացել այն մասին, թե ինչ կարող եք անել՝ Հանգստության օրը պատվելու օրհնությունները լիարժեք վայելելու համար:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞ւ էին փարիսեցիները քննադատում աշակերտներին՝ Հանգստության օրը «հասկ պոկել[ու]» համար:
Մովսեսի օրենքի համաձայն անձը կարող էր ցորեն հավաքել, եթե նա դա անում էր ձեռքով, այլ ոչ թե մանգաղով (տես Երկրորդ Օրինաց 23.25): Մինչդեռ փարիսեցիների բանավոր օրենքն ավելի հեռու էր գնում, քան Մովսեսի օրենքը, և ասում էր, որ Հանգստության օրը ձեռքով ցորեն հավաքելն արգելված է:
Երախտագիտությունն ինչպե՞ս կարող է օրհնել հաղորդության և Հանգստության օրվա ձեր փորձառությունը:
«Երախտագիտություն հայտնեք Հանգստության օրը» տեսանյութում (3:38) նախագահ Հենրի Բ. Այրինգը հրավիրում է մարդկանց թույլ տալ, որ երախտագիտության զորությունը մուտք գործի Հանգստության օրվա իրենց փորձառության մեջ: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Ուրիշ ի՞նչ կարող եմ անել՝ Հանգստության օրվա օրհնությունները հրավիրելու համար
«Կիրակին բերկրանք է» ելույթում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է մի քանի մտքերով, թե ինչպես կարելի է հրավիրել Հանգստության օրվա հոգուն (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129–132):«Կիրակի օրը դարձրեք բերկրանք՝ գտնելով ձեր նախնիներին» տեսանյութը (2:57) լուսաբանում է, որ Կիրակի օրը ընտանեկան պատմության աշխատանքի համար ժամանակ գտնելով՝ կարող ենք մեծ ազդեցություն ունենալ մեր օրվա և կյանքի վրա: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Պատվելով Հանգստության օրը՝ ինչպե՞ս կարող եմ օրհնություններ բերել իմ ընտանիքին:
«Թե ինչպես մենք փոխվեցինք. Սաիսոպայի ընտանիքը և Հանգստության օրը» տեսանյութը (5:03) ChurchofJesusChrist.org կայքում պատմում է մի ընտանիքի փորձառության մասին, որի անդամների զբաղված առօրյան փոխվեց, երբ նրանք ընդունեցին ավետարանը և պատվեցին Հանգստության օրը: