Մատթեոս 11.28-30
«Ես հանգիստ կտամ ձեզ»
Իր ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանեց ավետարանի բարձր օրենքը և բժշկեց հիվանդներին: Մինչ Փրկչի և Նրա ուսմունքների վրա ճնշումներ էին գործադրվում, Նա դատապարտեց ամբարշտությունը և հանգստություն խոստացավ նրանց, ովքեր կգան Իր մոտ: Այս դասը կարող է մեծացնել ձեր վստահությունը, որ Տերը կօգնի ձեզ դիմակայել ձեր մարտահրավերներին և կրել ձեր բեռները:
Ձեր բեռները և մարտահրավերները
Նկարեք պատանի ներկայացնող մի մարդուկ: Մարդուկի մեջքին նկարեք մի ուսապարկ, որը կխորհրդանշի այն բեռներն ու ճնշումները, որոնց պատանիները հանդիպում են այսօր: Ուսապարկի շուրջը գրեք այդ բեռներից կամ ճնշումներից առնվազն հինգը:
-
Ըստ մեկից հինգ սանդղակի, որտեղ հինգը շատ լավ է, իսկ մեկը՝ շատ վատ, ինչպե՞ս կգնահատեք բեռներին և ճնշումներին դիմակայելու ձեր ունակությունը:
Եթե դուք դա դեռևս չեք արել, ապա խնդրեք ձեր Երկնային Հորը, որպեսզի Նա օգնի ձեզ գտնել այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ կրել ձեր ներկայիս բեռները: Կարդացեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել մեկին, ով կքած է բեռների ծանրության տակ:
-
Ի՞նչ ճշմարտություններ գտաք։
-
Այդ ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել դժվար կացության մեջ գտնվող մարդուն:
«Ձեզ վերայ առէք իմ լուծը»
Երբեմն դժվար է հասկանալ սուրբ գրությունների որոշ բառեր կամ արտահայտություններ: Սովորելով, թե ինչ են նշանակում բառերն ու արտահայտությունները, կարող ենք հասկանալ, թե Փրկիչն ինչ է ցանկանում, որ մենք իմանանք: Փորձեք դա «Ձեզ վերայ առէք իմ լուծը» արտահայտության հետ (Մատթեոս 11.29):
Լուծը «սարք է, որը դրվում է կենդանիների կամ մարդկանց վզի շուրջը՝ նրանց լծելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Լուծ», scriptures.ChurchofJesusChrist.org): Այս նկարում պատկերված կենդանիները լուծ են կրում:
Երեց Էդվարդ Դյուբը Յոթանասունից կիսվել է իր հետևյալ փորձառությամբ:
2015 թ. դեկտեմբերին Մադզիվայում (Զիմբաբվե) ես և Նաոմին [իմ կինը] տեսանք մի մարդու, որն իր արտն էր վարում երկու եզների օգնությամբ: Ես զարմացա, երբ տեսա, որ կենդանիներից մեկը հսկա ցուլ էր, իսկ մյուսը՝ փոքր ցլիկ: Ես շփոթված էի։ Ես բարձրաձայն հարցրի. «Ինչպե՞ս կարող է գյուղացին իր արտը վարել՝ երկու ոչ հավասար կենդանիներ լծելով»:
Նաոմիի մայրը, որը կանգնած էր ինձնից ոչ հեռու, ցույց տվեց լուծը: Եվ երբ ես ավելի մոտիկից զննեցի այն, տեսա, ձգափոկեր, որոնք միացնում էին լուծը ցլիկին: Մեծ ցուլը քաշում էր ամբողջ բեռը, այնինչ փոքր ցլիկը ուղղակի կցված էր նրան և սովորում էր, թե ինչպես վարել արտը:
(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):
-
Փրկչի հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս կարող են նմանվել մեծ և փոքր ցլերի հարաբերություններին:
-
Լուծ բառի իմաստի իմացությունն ինչպե՞ս է խորացնում ձեր հանդեպ Քրիստոսի վերաբերմունքի ձեր ընկալումը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.
Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 88)
-
Ձեր կարծիքով, ուխտեր կապելով ու պահելով՝ ինչպե՞ս ենք լծակից դառնում Փրկչի հետ:
Երեց Դյուբը բացատրել է.
Երբ մենք լծված ենք Հիսուս Քրիստոսի հետ, Նա կրում է բեռը, իսկ մենք կիսում ենք աշխատանքի ուրախությունը: Իր մասին սովորելու Տիրոջ հրավերը, որն ուղղված է յուրաքանչյուրիս, միակ վստահելի աղբյուրն է, որը բերում է խաղաղություն և ուրախություն և պատասխաններ է տալիս խռոված մտքին:
(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):
-
Այս տարի Քրիստոսի մասին սովորելով՝ ինչպե՞ս եք օգնել ձեզ կրել ձեր բեռը և ձեռք բերել խաղաղություն և ուրախություն:
Եկեք Քրիստոսի մոտ և ստացեք Նրա հանգիստը
Վարժություն Ա. «Ինձ մոտ եկեք» (Մատթեոս 11.28) Ինչպե՞ս կարող եմ գալ Քրիստոսի մոտ
Փրկչի օգնությունն ու հանգիստը ստանալու համար մենք պետք է գանք Նրա մոտ:
-
Եթե որևէ մեկը հարցնի, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, ի՞նչ կպատասխանեք:
Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015)՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացահայտել է Քրիստոսի մոտ գալու մի քանի ճանապարհ:
Երբ մենք մշտապես աղոթում ենք գիշեր ու ցերեկ, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, անցկացնում ընտանեկան երեկոներ և կանոնավոր հաճախում տաճար, մենք ջանասիրաբար պատասխանում ենք Նրա հրավերին՝ «Ինձ մոտ եկեք»։
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Լիահոնա, նոյեմբեր 2014, 94)
Կարող եք դիտել «Եկեք Քրիստոսի մոտ. 2014 թ.,Թեմատիկ երգ» տեսանյութը (4:48), որպեսզի տեսնեք, թե ինչպես է ինչ-որ մեկը գալիս Փրկիչի մոտ: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում
Վարժություն Բ. «Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28) Քրիստոսն ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ բեռները
Մորմոնի Գրքում կա մի զորեղ օրինակ, թե Փրկիչն ինչպես կարող է թեթևացնել բեռները: Ալմային ու նրա ժողովրդին գերի էին վերցրել, ստիպում էին աշխատել և դաժանաբար հալածում էին:
Կարդացեք Մոսիա 24.12-16-ը: Կարող եք նաև դիտել «Գլուխ 17. Ալման և նրա ժողովրդի փախուստը»՝ 0:01-1:29: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում
Մտածեք ձեր և ուրիշների փորձառությունների մասին և գրանցեք մի դեպք, երբ Փրկիչը թեթևացրել է ինչ-որ մեկի բեռը: Անպայման նշեք, թե դուք կամ այդ մարդն ինչ եք արել՝ Փրկչին հասնելու համար, և ինչպես Նա օգնեց:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ գալ Իր մոտ
Երեց Ջոն Ա․ Մակքյունը բացատրել է, թե ինչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ:
Երբ մենք ընդունում ենք Փրկչի «ինձ մոտ եկեք» հրավերը, (Մատթեոս 11․28) Նա մեզ տալիս է անհրաժեշտ աջակցությունը, մխիթարությունը և խաղաղությունը: ․․․ Նույնիսկ մեր ամենածանր փորձությունների մեջ մենք կարող ենք զգալ Նրա ջերմ սիրո գրկախառնումը, երբ վստահում ենք Նրան և ընդունում Նրա կամքը:
(Ջոն Ա. Մակքյուն, «Եկեք Քրիստոսի մոտ. Ինչպես ապրել Վերջին Օրերի Սրբերի նման», Լիահոնա, մայիս 2020, 36)
«Ապրելով ընկճախտի հետ» տեսանյութը (3:13) ցույց է տալիս, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք չենք ազատվում դժվարին փորձություններից: