Մատթեոս 13.24–30, 36–43
Ցորենի և որոմների առակը
Փրկիչն օգտագործեց ցորենի արտի և որոմների (թունավոր մոլախոտերի)առակը՝ ուսուցանելով, որ արդարները կհավաքվեն միասին, իսկ ամբարիշտները կայրվեն Նրա վերադարձից առաջ: Այս դասի նպատակն է մեծացնել Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր ցանկությունը:
Ցորենի և որոմների առակը
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Ծնողի կամ մեծ ընտանիքի անդամի առկայության դեպքում կարող եք այս հարցերը քննարկել նրանց հետ:
-
Ձեր ընտանիքից ո՞վ է առաջինը միացել Եկեղեցուն:
-
Ո՞վ է նրան հրավիրել Եկեղեցի:
-
Ընտանիքի այդ անդամի անդամությունը Եկեղեցուն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:
-
Աստծո հետ կապած ձեր ուխտերը ինչպե՞ս կարող են ազդել ուրիշների վրա:
Մատթեոս 13 գլխում Տերն օգտագործում է ցորենի և որոմների առակը, որպեսզի ուսուցանի մարդկանց Իր Եկեղեցում հավաքելու մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչու է Տերը հավաքում Իր ժողովրդին և դուք ինչպես կարող եք մասնակցել:
Ուսումնասիրեք Մատթեոս 13.24-30 հատվածներում ներկայացված առակը: Օգտակար կլինի իմանալ, որ որոմը «թունավոր մոլախոտ է, որը տեսքով նման է ցորենի: Այն չի տարբերվում ցորենից, մինչև վերջնականապես չաճի» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Որոմներ », scriptures.ChurchofJesusChrist.org):
Որպեսզի կարողանաք հեշտ ուսումնասիրել այս առակը, օգտվեք այս չորս քայլերից կազմված օրինակից.
-
Գտեք կարևոր մանրամասներ:
-
Կատարեք հոգևոր համեմատություններ:
-
Հայտնաբերեք արժեքավոր դասեր:
-
Որոշեք անձնական կիրառումը:
1: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:
-
Այս առակի ո՞ր մանրամասներն եք համարում կարևոր:
-
Ինչպիսի՞ հոգևոր համեմատություններ եք կատարել:
-
Ինչպիսի՞ արժեքավոր դասեր եք բացահայտել:
-
Ինչպե՞ս կարող եք կիրառել այս առակից սովորած դասերը ձեր կյանքում:
Առակի մեկնաբանությունը Տիրոջ կողմից
Կարդացեք Մատթեոս 13.36-43 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց այս առակի մասին:
-
Փրկիչի բացատրությունը ի՞նչ է ավելացնում առակի վերաբերյալ ձեր հասկացողությանը:
Տերը կիսվել է, թե մեր տնտեսությունում ինչպես կարող է իրականանալ այս առակը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.64-65-ը ՝ փնտրելով, թե Տերն ինչ խոստացավ անել Իր Երկրորդ Գալուստից առաջ: Օգտակար կլինի իմանալ, որ շտեմարանը ամբար է, որտեղ ցորեն են պահում:
-
Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:
Իսրայելի հավաքումը
Նախագահ Նելսոնն ուսուցանել է վերջին օրերում Իսրայելի հավաքման Տիրոջ ջանքերի մասին: Դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսանյութը 4:07-5:48-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը: Կարող եք նաև ինքնուրույն գտնել սուրբ գրություններ և այլ հայտարարություններ՝ Իսրայել հավաքման ձեր ընկալումը խորացնելու համար:
Ձեր դերը Իսրայելի հավաքման գործում
Դիտեք «Արքայության հավաքողները» տեսանյութը (1:50) կամ կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե Իսրայելի հավաքումն ինչ առնչություն ունի ձեզ հետ.
Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում, աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:
Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր:
Այսպիսով սա է իմ հարցը ձեզ. «Դուք կամենո՞ւմ եք անդամագրվել Տիրոջ երիտասարդական գումարտակին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը»:
(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 12, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org):
3: Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Մեկ կամ մի քանի պարբերությամբ գրեք ձեր գաղափարներն ու տպավորությունները Իսրայելի հավաքման և ցորենի ու որոմների առակի վերաբերյալ: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի ոգեշնչի ձեր մտքերն ու զգացմուքները գրելու ընթացքում: Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել որոշել, թե ինչ գրել, բայց դրանք միայն ուղեցույց են:
-
Ի՞նչ հարցեր ունեիք Իսրայելի հավաքման մասին, որոնց դուք հիմա կարող եք պատասխանել:
-
Իսրայելի հավաքումն ի՞նչ է ձեզ սովորեցնում Փրկիչի՝ ձեր նկատմամբ վստահության և բոլորի նկատմամբ սիրո մասին:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին հավաքվել Տիրոջ ժողովրդի հետ:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Տերն ինչո՞ւ է ցանկանում հավաքել Իր ժողովրդին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
«Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք ընդունում են Նրան և պահում Նրա պատվիրանները: …
… Տերը հավաքում է Իր ժողովրդին՝ երկրպագելու, կառուցելու Եկեղեցին, պաշտպանություն և խորհուրդ ու հրահանգ ստանալու համար: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր դարերում հավաքման աստվածային նպատակն է կառուցել տաճարներ, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և դրանցով ձեռք բերեն հավերժական կյանք:
(Դեյվիդ Ա. Բերնար, «Հավաքման ոգին և նպատակը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 31, 2006], byui.edu)
Որո՞նք են այն շտեմարանները, որտեղ արդարները հավաքվելու են ապահովության համար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Մորմոնի Գրքում լուսաբանվում է կարևոր կապը հավաքման սկզբունքի և տաճարների կառուցման միջև.
«Ահա, դաշտը հասուն էր, և օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք մանգաղը գցեցիք և ձեր զորությամբ հնձեցիք, այո, ողջ օրվա ընթացքում դուք տքնեցիք. և ահա ձեր որաների թիվը: Եվ դրանք կհավաքվեն շտեմարանները, որպեսզի չվատնվեն» ( Ալմա 26.5):
Այս այլաբանության մեջ որաները ներկայացնում են Եկեղեցու նոր մկրտված անդամներին: Շտեմարանները սուրբ տաճարներն են:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97)
Ի՞նչ դեր է խաղում Մորմոնի Գիրքը Իսրայելի հավաքման գործում
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր ունի այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա:
(Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 80)