Գնահատեք ձեր գիտելիքները 3
Մատթեոս 8-13, Մարկոս 2-5, Ղուկաս 7-9, 11, 13
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեր անհատական աճը՝ Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրման ընթացքում:
Մտածեք, թե ինչպիսի աճ եք վերջերս ունեցել
Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը: Մի պահ մտածեք վերջերս ունեցած ձեր հոգևոր աճի մասին: Հետևյալ հարցերը կարող են ուղղորդել ձեզ: Կարող եք այս հարցերի պատասխանները գրել ձեր օրագրում:
-
Վերջերս ձեր կյանքում կատարած փոփոխություններից ո՞րն է ձեզ ավելի շատ մոտեցրել Հիսուս Քրիստոսին:
-
Վերջերս Փրկիչի մասին սովորածից ո՞րն է հատկապես իմաստալի եղել ձեզ համար:
-
Ի՞նչ եղանակներով եք ավելի շատ մոտենում Հիսուս Քրիստոսին:
Գնահատեք սուրբ գրությունները հասկանալու ձեր ունակությունը
Այս տարվա սեմինարիայի ընթացքում ձեզ ուսուցանվել են սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու բազմաթիվ հմտություններ: Այս հմտություններից մի քանիսը, օրինակ՝ դժվար բառերը սահմանելը, կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների լեզուն: Այլ հմտություններ, ինչպես առակներում օգտագործվող խորհրդանիշների համար նախատեսված չորս քայլից կազմված օրինակը, կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների ուղերձները:
-
Ըստ մեկից հինգ սանդղակի՝ որքանո՞վ են հետևյալ հմտություններն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:
0. Ես չեմ օգտագործել այս հմտությունը:
1. Չի օգնել
2. Շատ քիչ
3. Մասամբ
4. Բավականին
5. Լիարժեք
______ Բացահայտել սկզբունքները
______ Հասկանալ խորհրդանիշներն ու փոխաբերությունները (օրինակ՝ Փրկիչի առակներում)
______ Ստեղծել պիտակներ (Ավետարանի գրադարանում), նշել, ընդգծել և այլն
______ Ուսումնասիրելիս գրանցել մտքերն ու տպավորությունները
______ Ստեղծել հղումներ (Ավետարանի գրադարանում) և հատվածների խաչաձև հղումներ
______ Ուսումնասիրել բազմաթիվ հեռանկարներ (օրինակ՝ ուսումնասիրել նույն պատմությունը տարբեր տեսանկյուններից)
______ Պատկերացնել սուրբ գրությունները
-
Ձեր կողմից փորձարկված ի՞նչ այլ հմտություններ կավելացնեիք այս ցանկին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններն ինչպե՞ս են ձեզ օգնել ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ավելի լավ հասկանալ Նրա ուսմունքները:
Բացատրեք մարգարեների և առաքյալների կարևոր դերը Փրկիչի Եկեղեցում
Վերջերս դուք սովորեցիք, որ Փրկիչը կանչեց Իր Տասներկու Առաքյալներին՝ Իր Եկեղեցին հիմնելու նպատակով (տես Մատթեոս 10):
Պատկերացրեք, որ դուք մի ընկեր ունեք, ով նոր է սովորում Եկեղեցու մասին և ցանկանում է ավելի շատ բան իմանալ այն մասին, թե մարգարեներն ու առաքյալները ինչ դեր ունեն Փրկիչի Եկեղեցում մեր օրերում: Պատկերացրեք, որ ձեր ընկերը ձեզ տալիս է հետևյալ հարցերը: Պատրաստվեք պատասխանել: Օգտակար կլինի ձեր պատասխանում օգտագործել Մատթեոս 10 գլխի ճշմարտությունները:
1: Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞ւ է Տերը առաքյալներ կանչում:
-
Մենք ինչո՞ւ ապրող առաքյալների կարիք ունենք այսօր:
Գնահատեք, թե դուք ինչպես եք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը՝ ձեր մեղքերից ապաշխարելու համար
Գուցե դուք տեսել եք այս սխեման անցյալ դասին: Մի պահ մտածեք, թե ներկայումս ձեզ որտեղ կտեղադրեիք այս սխեմայում: Մտածեք, թե որքան մոտ եք դուք Տիրոջը, և որ ուղղությամբ եք շարժվում:
Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դուք, գուցե, ոգեշնչում եք զգացել ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով և ձեր մեղքերի համար ապաշխարելով: Թեպետ երբեմն կարող է թվալ, որ ապաշխարությունը տհաճ հետևանքներ կարող է ունենալ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը և անկեղծ ապաշխարությունը կարող են մեզ օգնել հաղթահարել այդ վախերը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը կիսվել է մի փորձառությամբ, որը ցուցադրում է այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Փրկիչից՝ մեր մեղքերի համար ապաշխարելիս: Կարող եք դիտել «Ապաշխարություն. ուրախալի ընտրություն » տեսաֆիլմը (4:36), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Դիտելիս մտածեք ապաշխարության միջոցով ձեր կողմից ստացած օրհնությունների մասին:
Եթե մասնակցել եք Ղուկաս 7.36-50-ի դասին, կարող եք հիշել, որ ձեզ խնդրել էին ծրագիր կազմել, որպեսզի խորացնեք ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ ապաշխարելով ձեր մեղքերի համար: Այդ դասի ժամանակ ձեզ խնդրել էին ձեր օրագրում պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ պետք է դադարեք անել՝նչ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:
-
Ի՞նչը պետք է սկսեք անել՝ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:
Հնարավորության դեպքում վերընթերցեք ձեր օրագրում արված այս գրառումը՝ տեսնելով, թե ինչպես եք պատասխանել այս երկու հարցերին: Մտածեք, թե ինչպիսի առաջընթաց եք ունեցել ձեր նպատակներին հասնելու գործում: Հետևյալ հարցերը կարող են ուղղորդել ձեզ:
-
Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել կամ ի՞նչ առաջընթաց եք ունեցել, երբ փորձում էիք փոխվել և ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին:
-
Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ:
-
Ըստ ներկայիս առաջընթացի՝ ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:
2: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին.
-
Դեռևս ի՞նչ հարցեր ունեք ապաշխարության վերաբերյալ:
-
Ապաշխարելու ձեր որոշումն ինչպե՞ս է ձեզ օգնել հոգևորապես աճել և ուրախություն ստանալ:
-
Ինչպե՞ս եք զգում Փրկիչի սերը, երբ փորձում եք ապաշխարել կամ փոխվել: