Մատթեոս 3.1-12, Մարկոս 1.1-8
«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»
Մինչ Հիսուս Քրիստոսը կսկսեր ժողովրդին ծառայել, Հովհաննես Մկրտիչը ձգտում էր պատրաստել ուրիշներին՝ ընդունելու և հետևելու Նրան: Այդ դասի ընթացքում դուք կքննարկեք, թե ինչպես եք ընդունել և հետևել Փրկիչին, ինչպես կարող եք ավելի լավ ընդունել և հետևել Նրան, և ինչ կարող եք անել, որպեսզի պատրաստեք ուրիշներին՝ ընդունելու և հետևելու Նրան:
Պատրաստվեք Հիսուս Քրիստոսի համար
Պատկերացրեք, որ դուք գնում էիք կարևոր ճամփորդության և ձեր ճանապարհին արգելքներ կային: Ի՞նչ կանեիք դուք։ Արդյո՞ք հետ կդառնայիք: Կփորձեի՞ք անցնել դրանց վրայով կամ շրջանցել դրանք: Կփորձեի՞ք վերացնել արգելքները նրանց համար, ովքեր հետևում են ձեզ: Պատկերացրեք, որ դուք բացահայտում եք, որ ձեզանից առաջ գնացած մարդն արդեն վերացրել է դժվարագույն արգելքների մեծ մասը:
-
Ի՞նչ կզգայիք նրանց հանդեպ, ովքեր ճանապարհ են հարթել ձեզ համար:
Այսօր դուք կսովորեք Հովհաննես Մկրտիչի մասին, ում առաքելությունն էր պատրաստել մարդկանց՝ ընդունելու և հետևելու Փրկիչին (տես Ղուկաս 1.17):
-
Ո՞վ է ճանապարհ պատրաստել ձեզ համար, որ դուք ընդունեք և հետևեք Փրկիչին ձեր կյանքում:
-
Ո՞վ է ներկայումս պատրաստում ճանապարհը, որ Փրկիչն ավելի շատ լինի ձեր կյանքում:
-
Ի՞նչն օգնեց ձեզ ընդունել և հետևել Փրկիչին:
Այս դասն ուսումնասիրելիս մտածեք որևէ խոչընդոտի մասին, որը դեռ խանգարում է ձեզ կամ մյուսներին ընդունել ու հետևել Նրան, և ինչը կարող է օգնել ձեզ կամ նրանց հաղթահարել այդ խոչընդոտները:
Մարկոսի Ավետարանի և Հովհաննես Մկրտիչի ծառայության նախաբան
Մարկոսը սկսել է իր Ավետարանը Հովհաննես Մկրտիչի մասին պատմությամբ: Ի տարբերություն Մատթեոսի կամ Հովհաննեսի՝ Մարկոսը Հիսուսի առաքյալը չէր, այլ ավելի ուշ դարձի եկավ: Մարկոսը հավանաբար գրել է իր ավետարանը Պետրոս առաքյալի ղեկավարությամբ: Իր ավետարանում Մարկոսը դիմում է հեթանոս ունկնդրին և ընդգծում է, որ Փրկիչը ավելի շատ բան է արել, քան ասել է:
Կարդացեք Մարկոս 1.1-8-ը ՝ փնտրելով, թե Հովհաննես Մկրտիչն ինչ է արել, որպեսզի օգնի ուրիշներին ընդունել և հետևել Հիսուս Քրիստոսին:
Կարդալով նույն իրադարձության մասին տարբեր ավետարանների հեղինակների պատմությունները՝ կօգնեք ձեր ուսումնասիրությանը: Կարդացեք Մատթեոս 3.7-12-ը ՝ փնտրելով լրացուցիչ մանրամասներ Հովհաննես Մկրտիչի ծառայության մասին: Փրկիչի ժամանակներում ուխտ ընդունած իսրայելացիներից շատերը դարձել էին չափազանց հպարտ և հեռացել էին Եհովայի ուսմունքներից: Ոմանք հավատում էին, որ միայն Աբրահամի ժառանգ լինելը բավական էր իրենց փրկության համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 3.36 [Աստվածաշնչի հավելվածում] և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 3.8 [Ղուկաս 3.8, ծանոթագրություն դ]):
1:
-
Հովհաննես Մկրտիչն ի՞նչ է արել, որպեսզի օգնի պատրաստել մարդկանց՝ ընդունելու և հետևելու Փրկիչին:
-
Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերեցիք՝ ուսումնասիրելով նաև Մատթեոսի պատմությունը Հովհաննես Մկրտիչի մասին:
-
Ի՞նչ ապացույցներ եք տեսել մեր օրերում, որոնք վկայում են, որ Երկնային Հայրը դեռևս փորձում է պատրաստել մարդկանց՝ ընդունելու և հետևելու Փրկիչին:
Ընդունեք Փրկիչին և օգնեք ուրիշներին ընդունել Նրան
Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․ Մտածեք, թե դուք ինչպես կարող եք լիովին ընդունել և հետևել Փրկիչին և օգնել ուրիշներին նույն բանն անել:
2: Բացահայտեք ձեր ընտրած վարժությունը և գրանցեք ձեր պատասխանները համապատասխան հարցերին:
Վարժություն Ա. Գրանցում օրագրում
Մտածեք և ձեր օրագրում գրանցեք այնպիսի փորձառություններ, որոնք օգնել են ձեզ ընդունել և հետևել Փրկիչին: Կարող եք ներառել այն, ինչը ձեզ օգնել է հավատալ Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ուսմունքների համաձայն: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ կարող է հրավիրել ձեզ անել, որպեսզի ապագայում լիովին ընդունեք և հետևեք Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ուրիշներին ընդունել և հետևել Հիսուս Քրիստոսին:
Վարժություն Բ. Նյութեր փնտրեք համաժողովների ելույթներում
Հիշեք, թե ինչ եք սովորել վերջին համաժողովից: Հնարավորության դեպքում վերանայեք համաժողովի մեկ կամ երկու ելույթ՝ փնտրելով այն ուղերձները, որոնք կարող են օգնել ձեզ լիովին ընդունել և հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Մեր օրերի մարգարեների վերջերս ուսուցանած նյութերից ո՞րն է օգնել ձեզ լիովին ընդունել և հետևել Փրկիչին:
-
Ինչպե՞ս կարող եք կյանքում կիրառել նրանց ուսմունքները կամ դրանցով կիսվել ուրիշների հետ:
Վարժություն Գ. Խորապես ուսումնասիրեք սուրբ գրությունները
Օգտագործեք սուրբ գրությունները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչն է ուղղորդել ուրիշներն ընդունել և հետևել Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ դուք կարող եք ուսումնասիրել Մորմոնի Գիրքը, այդ թվում՝ Ենովս 1.2-8 , Մոսիա 5.1-2, 5 , Ալմա 22.17-18, 22-23 կամ Հելաման 5.28-30, 40-42 :
-
Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրած սուրբ գրություններից:
-
Այդ գաղափարներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ լիովին ընդունել և հետևել Փրկիչին կամ օգնել ուրիշներին անել նույնը:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ո՞վ էր Մարկոսը:
Մարկոսը (նաև Հովհաննես Մարկոս) Հիսուս Քրիստոսի առաջին աշակերտներից չէր, սակայն ավելի ուշ նա դարձի եկավ և սերտորեն համագործակցում էր Փրկիչի առաքյալներից շատերի հետ: Պետրոսը վկայակոչում է նրան որպես` «իմ որդի Մարկոսը» ( Ա Պետրոս 5.13), նկատի ունենալով իրենց հարաբերությունների մտերմությունը: Մարկոսը հավանաբար գրել է իր կարճ ավետարանը հռոմեացիների, այլ հեթանոս ժողովուրդների և նրանց համար, ովքեր նորադարձներ էին: Մարկոսը նաև ծառայել է Պողոսի հետ վերջինիս առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ (տես Գործք Առաքելոց 12.25):
Որո՞նք են Մարկոսի ավետարանի հատկանշական առանձնահատկությունները
Մարկոսի ավետարանը սկսվում է հանկարծակի և կտրուկ ու պահպանում է արագ ընթացքը` շարադրելով իրադարձությունները արագ հաջորդականությամբ: Մարկոսը հաճախ էր օգտագործում անմիջապես և անհապաղ բառերը` արագ շարժման կամ գործողության տպավորություն թողնելով:Մարկոսի ավետարանի կարևոր թեմաների թվում են հետևյալ հարցերը` ով էր Հիսուսը և ով ճանաչեց Նրա ինքնությունը, ինչպես նաև աշակերտի դերը` որպես մեկի, ով պիտի «իր խաչը վեր առնէ, և [Հիսուսի] ետևիցը գայ» ( Մարկոս 8.34): Բացի դրանից, Մարկոսի ավետարանը միակն է, որ շարադրում է ինքնուրույն աճող սերմի առակը (տես Մարկոս 4.26–27), խուլ մարդու բժշկումը Դեկապոլիսի տարածքում (տես Մարկոս 7.31–37) և կույր մարդու աստիճանական բուժումը Բեթսայիդայում (տես Մարկոս 8.22–26):
Մարկոս 1.8
: Ի՞նչ է նշանակում՝ մկրտվել Սուրբ Հոգով
Հովհաննես Մկրտիչը հայտարարեց, որ ինքը մկրտելու է ջրով, սակայն Հիսուսը «Սուրբ Հոգով կ’մկրտէ» ( Մարկոս 1.8): Սուրբ Հոգով և կրակով այս մկրտությունը վերաբերում է մկրտությունից հետո հաստատմանը և Սուրբ Հոգու ուղեկցությունը ստանալուն: Ապա Սուրբ Հոգին մաքրում և մաքրագործում է մեզ այնպես, ինչպես կրակն է մաքրում և մաքրագործում:
Մատթեոս 3․7
: Ովքե՞ր էին փարիսեցիներն ու սադուկեցիները
Փարիսեցիները հրեական կրոնական համայնքի անդամներ էին, ովքեր հպարտանում էին Մովսեսի օրենքի խիստ հետևորդներ լինելու փաստով: Նրանք հակված էին իջեցնելու կրոնը ծիսական արարողակարգին հետևելու մակարդակին: Սադուկեցիները հարուստ հրեական դասակարգից էին, որոնք ունեն կարևոր կրոնական և քաղաքական ազդեցություն: Նրանք չէին հավատում հարության վարդապետությանը: Երկու խմբերը շեղվել էին Աստծո օրենքի սկզբնական նպատակից, և նրանց անդամներից շատերը հրաժարվում էին ընդունել Աստծո մարգարեի՝ Հովհաննես Մկրտիչի ուղերձը:
Մատթեոս 3.12
: Ի՞նչ են խորհրդանշում հոսելին, հատակը, ցորենը և հարդը
«Հոսելին», որը գրված է Մատթեոս 3․12 -ում, մի բահ է, որի օգնությամբ ցորենը օդ է նետվում։ Ցորենի հատիկները հետ են ընկնում գետնին, իսկ թեթև հարդը քամին տանում է հեռու։ Այնուհետև ցորենը հավաքվում է շտեմարանում կամ պահուստարանում, իսկ հարդն այրվում է կրակով։ Հովհաննես Մկրտիչն ուսուցանում էր, որ Փրկիչը, ով կգա իրենից հետո, նույն ձևով կբաժանի հավատացյալներին անհավատներից, ինչպես ցորենը բաժանվեց հարդից:
(Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար 2018], ChurchofJesusChrist.org)