Մատթեոս 3.13-17, Մաս 1
Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտիչի կողմից
Հիսուս Քրիստոսը եկավ Հովհաննես Մկրտիչի մոտ՝ նրա կողմից մկրտվելու համար: Այս դասը ձեզ կօգնի հասկանալ և բացատրել մկրտության կարևորությունը Հիսուս Քրիստոսի ավետարանում:
Մկրտության կարևորությունը
Հիշեք այն մարդկանց, ում սիրում եք, և ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ չեն: Պատկերացրեք, որ նրանցից մեկը հանդիպել է միսիոներների հետ: Ինչպե՞ս կվերաբերվեիք դրան: Պատկերացրեք, որ միսիոներները խնդրեցին ձեզ բացատրել մկրտվելու կարևորությունը: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք ասել, որը կօգնի ձեր սիրելի մարդուն կատարել այդ կարևոր քայլը:
-
Ըստ 1-10 բալանոց սանդղակի (ուր 1 նշանակում է անպատրաստ, իսկ 10՝ շատ լավ պատրաստված), որքանո՞վ պատրաստված կզգայիք՝ բացատրելու մկրտության կարևորությունն այնպես, որ կօգներ ձեր սիրելի մարդուն ցանկանալ մկրտվել:
-
Ուրիշ ի՞նչ կցանկանայիք իմանալ մկրտության մասին, որպեսզի ձեզ ավելի պատրաստված զգայիք դրա կարևորությունը բացատրելու համար:
Այսօրվա դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել մկրտության վարդապետությունը և թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր տալ: Դուք նաև հնարավորություն կունենաք բացատրել ձեր սովորածը:
Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որ մեզ ցույց տա ճանապարհը
Հիսուսը Գալիլեայից Բեթաբարա հավանաբար ճամփորդել է ոտքով, որպեսզի մկրտվի Հովհաննես Մկրտիչի կողմից (տես Մատթեոս 3.13 , Հովհաննես 1.28 , 1 Նեփի 10.9): Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները և մկրտում էր մարդկանց Հորդանան գետում (տես Սուրբ գրքերի ուղեցույցի « Հովհաննես Մկրտիչ » հոդվածը, scriptures.ChurchofJesusChrist.org-ում): Օգտագվելով քարտեզի վրա նշված սանղակներից մեկը՝ գնահատեք, թե որքան տարածություն էր անցել Փրկիչը:
-
Հովհաննեսի կողմից մկրտվելու Փրկիչի ցանկությունը ձեզ ի՞նչ է ուսուցանում Նրա և մկրտության մասին։
Կարդացեք Մատթեոս 3.13-17 հատվածները և պատկերացրեք, որ ներկա եք Փրկիչի մկրտությանը: Փնտրեք Փրկիչին և մկրտությանը վերաբերող կարևոր մանրամասներ, որոնք դուք կցանկանայիք հիշել: Հատված 15-ում «թող» բառը նշանակում է «թույլ տալ»: Կարող եք նաև դիտել «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (2:54) ChurchofJesusChrist.org կայքում և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:
1:
-
Եթե ներկա լինեիք Փրկիչի մկրտությանը, ի՞նչ կցանկանայիք հիշել այդ փորձառությունից:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կսովորեիք Փրկիչի և մկրտության մասին:
Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի մկրտությանը վերաբերող ինչ փորձառությամբ կարող եք կիսվել ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որը կարող է օգտակար լինել նրան:
Մտածեք, թե ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը ինչ հարցեր կարող է ունենալ մկրտության վերաբերյալ: Նրանց հարցերից մի քանիսի պատասխանները կարող եք գտնել Մատթեոս 3 -ում: Բացի այդ, Մորմոնի Գիրքը ոգեշնչված աղբյուր է, որը բազմաթիվ ճշմարտություններ է պարզաբանում մկրտության մասին: Ահա հարցերի օրինակներ, որոնք կարող են ունենալ մկրտության կարևորությունը չհասկացող մարդիկ: Ընտրեք մի հարց, որն, ըստ ձեզ, կարող է տալ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը: Ապա ուսումնասիրեք առնչվող հատվածները Մորմոնի Գրքում և տեսեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցին:
-
Նույնիսկ, եթե Հիսուսը մկրտվել է, արդյո՞ք ես նույնպես պետք է մկրտվեմ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։ (Տես 2 Նեփի 9.21, 23-24 , 2 Նեփի 31․5, 10-11):
-
Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ մկրտվել: Ես ի՞նչ օրհնություններ կստանամ: (Տես 2 Նեփի 31․12-13, 17-18):
-
Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտիչի մոտ մկրտվելու: Ո՞վ կարող է մկրտել ինձ: (Տես 3 Նեփի 11.19–22):
-
Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և բարձրացավ ջրից: Արդյո՞ք ես պետք է ամբողջովին ընկղմվեմ ջրի մեջ, թե՞ կա մկրտվելու մի ուրիշ եղանակ: (Տես 2 Նեփի 31․13 , 3 Նեփի 11.23–26):
-
Եթե ես մկրտվում եմ մեղքերից մաքրվելու համար, ապա ինչո՞ւ էր Հիսուսը մկրտվում: Մի՞թե Նա անմեղ չէր: (Տես 2 Նեփի 31․5-11):
2: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր պատասխանը հետևյալ հուշումին:
Օգտվելով Մատթեոս 3.13-17-ից և Մորմոնի Գրքից ձեր սովորածից, գրեք, թե ինչպես կբացատրեիք մկրտության կարևորությունը ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը:
Եթե ոգեշնչում զգաք, ձեր բացատրությամբ կիսվեք ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, ով չի մկրտվել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Օգտակար կլինի նաև կիսվել արդեն մկրտված մարդու հետ:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Մատթեոս 3.13
: Հիսուսն ինչո՞ւ գնաց Հովհաննեսի մոտ մկրտվելու:
Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե ինչ իշխանությամբ էր օժտված Հովհաննես Մկրտիչը.
Այդ ժամանակ Հովհաննեսը երկրի վրա միակ օրինական պաշտոնյան էր արքայության գործերի համար և կրում էր իշխանության բանալիները: Հրեաները պետք է կա՛մ հնազանդվեին նրա հրահանգներին, կա՛մ նզովվեին իրենց իսկ օրենքով: … Զաքարիայի որդին երկնքի սուրբ օծմամբ ու հրամանագրով հրեաներից վերցրեց բանալիները, արքայությունը, զորությունը, փառքը:
(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, [2007], 81–82; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84:23–28)
Ինչպե՞ս ենք իմանում, որ մկրտությունը կարևոր է
Փրկիչն ուսուցանեց մկրտության կարևոր բնույթի մասին, երբ ասաց Նիկոդեմոսին, որ այն պահանջվում է Աստծո թագավորություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5): Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ մկրտությունը կարևոր է փրկության համար:
Ապաշխարեք ձեր բոլոր մեղքերի համար և մկրտվեք ջրում դրանց թողության համար՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու և ստացեք ձեռնադրման արարողությունը նրա կողմից, ով ձեռնադրվել է և կնքվել այդ լիազորությամբ, որպեսզի կարողանաք ստանալ Աստծո Սուրբ Հոգին: Եվ դա պետք է կատարվի ըստ սուրբ գրությունների և Մորմոնի Գրքի և միակ ճանապարհն է մարդու համար՝ դեպի սելեստիալ արքայությունը:
(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 154):
Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքը պարզաբանել Աստվածաշնչում ուսուցանվող մկրտության վարդապետությունը
Յոթանասունի Նախագահությունից Երեց Թադ Ռ. Քալիսթերն ուսուցանել է.
Կրկին ու կրկին, Մորմոնի Գիրքը հանդիսանում է հաստատող, պարզաբանող, միավորող վկայություն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Աստվածաշնչում, քանզի կա միայն «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»: …
Այսօր աշխարհում գոյություն ունեն մկրտության տարբեր եղանակներ, թեև Աստվածաշունչը մեզ տալիս է այն ձևը, որով Փրկիչը՝ մեր մեծ Օրինակը, մկրտվեց. «Նա շուտով դուրս եկավ ջրիցը» ( Մատթեոս 3.16): Արդյո՞ք Նա կարող էր դուրս գալ ջրից, եթե նախ չմտներ ջուրը: Եթե այս առարկայի շուրջ որևէ կասկած կա, Մորմոնի Գիրքը հստակ պարզաբանում է մկրտության ճիշտ ձևի մասին վարդապետությունը. «Եվ հետո դուք պիտի ընկղմեք նրանց ջրի մեջ, և կրկին դուրս բերեք ջրից» ( 3 Նեփի 11.26):
(Թեդ Ռ․ Քալիստեր, «Մորմոնի Գիրք՝ գիրք Աստծուց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 75-76)