Հայտնություն 14
«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ … յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարան էր»
Մտածեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ձեզ օգնում պատրաստվել դրան: Հովհաննես Առաքյալը մարգարեացել է այն իրադարձությունների մասին, որոնք կնախորդեն Փրկչի հաղթական Երկրորդ Գալուստին, այդ թվում` Նրա Եկեղեցու վերականգնումը և արդարների բաժանումը ամբարիշտներից: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե Փրկիչն ու Իր վերականգնված Եկեղեցին ինչպես կարող են օգնել աշխարհին, այդ թվում՝ ձեզ, պատրաստվել Իր Երկրորդ Գալուստին:
Եկեղեցու նպատակը
Պատկերացրեք, որ դուք դասարանում եք, երբ բարձրացվում է կազմակերպված կրոնի հարցը: Ձեր համադասարանցիներից մեկն ասում է, որ եկեղեցի հաճախող մարդկանց թիվը հետզհետե նվազում է, քանի որ մարդկանց կարծիքով եկեղեցիները չեն ծառայում իրենց նպատակին: Այս մեկնաբանությունը ստիպում է ձեզ մտածել, թե ինչ նպատակների է ծառայում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:
-
Ձեր կարծիքով, ուրիշներն ի՞նչ պետք է հասկանան այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչու կազմավորեց Իր Եկեղեցին:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ծառայում է բազմաթիվ կարևոր նպատակների: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է այդ կարևոր նպատակներից մեկը.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար: Եվ անշուշտ այն վերականգնվել է այդ նպատակի համար:
(Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2019 թ․, 82)
Ընտրեք Հանձնել ստուգարք:
Պատասխանեք հետևյալ հարցին.
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ինչպե՞ս կարող է այս նպատակի ըմբռնումը ազդել այն բանի վրա, թե դուք և ուրիշները ինչպես եք վերաբերվում Եկեղեցուն և մասնակցում Եկեղեցու գործունեությանը:
Մի պահ մտածեք, թե ինչ օրհնություններ եք ստացել Փրկչի Եկեղեցուց և Նրա վերականգնված ավետարանից: Այս դասն ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումներն ու տպավորությունները այն մասին, թե ինչպես կարող եք օգտագործել այդ օրհնությունները՝ Փրկչի Երկրորդ Գալուստին ավելի լավ պատրաստվելու համար:
Հովհաննեսը վերջին օրերի վերականգնման մասին տեսիլք է ունենում
Հայտնության գրքում Հովհաննեսը վկայում է բազմաթիվ կարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան Փրկչի Երկրորդ Գալուստից առաջ: Նա տեսավ 144000 հավատարիմ քահանայապետերին, որոնք կկարգվեն Իսրայելի բոլոր ազգերի միջից, որպեսզի սպասավորեն ավետարանը և մարդկանց բերեն դեպի Եկեղեցին (տես Հայտնություն 7.4-8 , 14.1-5 , Վարդապետություն և Ուխտեր 77․11): Նա նաև տեսավ բազմաթիվ հրեշտակներ, որոնք պատրաստում էին աշխարհը Փրկչի վերադարձին (տես Հայտնություն 14.6-20):
-
Դուք երբևէ մտածել եք, թե ինչու մեր տաճարների մեծ մասի գագաթին Մորոնիի արձան կա:
Այդ արձանները խորհրդանշում են վերականգնված ավետարանի քարոզումը աշխարհով մեկ: Երկնային սուրհանդակները, այդ թվում Մորոնին, կարևոր դեր են խաղացել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնման գործում: Հայտնություն 14 -ում Հովհաննեսը անդրադառնում է այն կարևոր դերին, որը Մորոնին և այլ հրեշտակները կխաղան աշխարհը Փրկչի վերադարձին պատրաստելու գործում:
Կարդացեք Հայտնություն 14.6-ը ՝ փնտրելով, թե Հովհաննեսի նկարագրությունից ինչն է ձեզ հիշեցնում Մորոնիի և նրա առաքելության մասին:
-
Դուք ի՞նչ գտաք: (Վերականգնման գործում Մորոնիի դերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.29-54 :)
Բացի Մորոնիից՝ Հայտնություն 14.6 հատվածում նշվում է մեկ այլ հրեշտակ, որը ներկայացնում է այն բազմաթիվ երկնային սուրհանդակներին, որոնք օգնել են վերականգնել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Կարդացեք հետևյալը՝ բացահայտելու այլ հրեշտակների, որոնք դեր են խաղացել ավետարանի վերականգնման գործում.
Վարդապետություն և Ուխտեր 13 . բաժնի վերնագիրը
Վարդապետություն և Ուխտեր 110․11-16
Վարդապետություն և Ուխտեր 128․20-21
Կարդացեք Հայտնություն 14.7-ը և որոնեք, թե ինչ հայտնեց հրեշտակը:
«Նորա դատաստանի ժամը եկաւ» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակին, երբ Հիսուս Քրիստոսը կդատի ողջ երկրագնդի ժողովրդին: Նրա դատաստանը կգործի և Երկրորդ Գալուստի ժամանակ (տես Մաղաքիա 3․1–5), և Վերջին Դատաստանի ժամանակ (տես 2 Նեփի 9․15): Երկնային սուրհանդակների օգնությամբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը, որը կօգնի աշխարհը նախապատրաստել Իր Երկրորդ Գալուստին:
Պատասխանեք հետևյալ հարցերին.
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որո՞նք են մի քանի ուղիները, որոնց միջոցով Տիրոջ վերականգնված ավետարանը և Նրա Եկեղեցին օգնում են աշխարհը նախապատրաստել Նրա Երկրորդ Գալուստին: Բացատրեք ձեր պատասխանները։
-
Իր Երկրորդ Գալուստին մեզ նախապատրաստելու Տիրոջ ջանքերը ձեզ ի՞նչ են ուսուցանում Նրա մասին և ձեզ համար ունեցած Նրա ցանկությունների մասին:
Մեր դերը աշխարհը Երկրորդ Գալուստին նախապատրաստելու գործում
Հովհաննեսն ավարտեց իր գրվածքների այս հատվածը՝ նկարագրելով մի տեսիլք, որը նա ունեցավ «մարդի Որդու նման մեկի» մասին ( Հայտնություն 14.14): Կարդացեք Հայտնություն 14.14-15 հատվածները՝ փնտրելով, թե Հովհաննեսն ինչ է վկայել:
Մանգաղը սուր, կոր շեղբ է, որն օգտագործվում է տնկված բերքը կտրելու և հավաքելու (կամ հնձելու) համար։ Երբ Հիսուսն ուսուցանեց ցորենի և որոմների առակը (տես Մատթեոս 13.24-30, 36-43), Նա ասաց, որ «աշխարհքիս վերջումը» ցորենր (արդարակյաց մարդիկ) կզատվեն որոմներից (ամբարիշտ մարդկանցից) ( Մատթեոս 13.40): Իր տեսիլքում Հովհաննեսը ականատես եղավ արդարներին ամբարիշտներից հավաքելու գործին՝ ի նախապատրաստություն ամբարիշտների կործանման ( Հայտնություն 14.16-20): Հայտնություն 14.15 հատվածի «մանգաղը գցել և հնձել» արտահայտությունը նշանակում է Հիսուս Քրիստոսի մոտ հոգիներ հավաքել:
-
Ձեր կարծիքով, հատված 15 -ում նկարագրված հրավերն ինչպե՞ս կարող է այսօր կիրառվել Եկեղեցու անդամների հանդեպ: (Տես Վարդապետություն և Ուխտեր 4․4 , 33․7):
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ մասնակցել Իր մոտ հոգիներ հավաքելու գործին՝ նախապատրաստվելով Իր Երկրորդ Գալուստին: Սա հաճախ կոչվում է Իսրայելի հավաքում:
Որոշ ժամանակ տրամադրեք՝ վերանայելու Տիրոջ մարգարեների և առաքյալների վերջին ուսմունքները՝ կապված Իսրայելի հավաքմանը մասնակցելու հետ: Դա անելու համար դուք կարող եք որոնել «Հավաքում» թեման գերագույն համաժողովի վերջին ելույթներում ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում: Որպես այլընտրանք, կարող եք վերանայել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Քույր Վենդի Վ. Նելսոնի հետևյալ հաղորդագրություններից մեկը կամ մի քանիսը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք հայտարարություններ, որոնք նկարագրում են մեր դերը Իսրայելի հավաքման և աշխարհը Երկրորդ Գալուստին պատրաստելու գործում:
«Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք Ռասսել Մ․ Նելսոնի և Վենդի Վ. Նելսոնի հետ , հունիսի 3, 2018) լրացում New Era և Ensign ամսագրերին, ChurchofJesusChrist.org
«Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 68-70
«Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95
Պատասխանեք հետևյալ հարցերին.
3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Իսրայելի հավաքման վերաբերյալ ձեր գտած ո՞ր հայտարարությունն է հատկապես կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ հատուկ քայլեր կանեք դուք, որպեսզի պատրաստեք ձեզ և ուրիշներին Փրկչի վերադարձին: Այդ քայլերն ինչպե՞ս կօգնեն ձեզ պատրաստվել:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞ւ ես դեր ունեմ աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստելու գործում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Քանի որ մերը բոլոր տնտեսություններից վերջինն է և ամենամեծը, որովհետև ամեն ինչ ի վերջո կավարտվի և կկատարվի մեր դարաշրջանում, հետևաբար, կա մեկ առանձնահատուկ, շատ որոշակի պատասխանատվություն, որը կրում են Եկեղեցու անդամներից նրանք, որոնք նույն կերպ չեն հանգստացել Եկեղեցու անդամների ուսերին ավելի վաղ ժամանակներում: Ի տարբերություն Աբրահամի կամ Մովսեսի, Եսայիայի կամ Եզեկիելի կամ նույնիսկ Հակոբոսի և Հովհաննեսի օրերի Եկեղեցուն, մենք պարտավոր ենք պատրաստել Աստծո Գառան Եկեղեցին Աստծո Գառին ընդունելու համար՝ անձամբ, հաղթական փառքով, Նրա հազարամյա դերում՝ որպես տերերի Տեր և թագավորների Թագավոր: Ոչ մի այլ տնտեսություն երբևէ չի ունեցել այդ պարտականությունը
Մենք՝ … որպես Եկեղեցի և որպես այդ Եկեղեցու առանձին անդամներ, պարտավոր ենք արժանի լինել, որ Քրիստոսը գա մեզ մոտ, արժանի լինել, որ Նա ողջունի մեզ, և որ Նա ընդունի և գրկի մեզ: Կյանքերը, որոնք մենք ներկայացնում ենք Նրան այդ սուրբ ժամին, պետք է արժանի լինեն Նրան:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Երկրորդ Գալուստին պատրաստվելիս», New Era, դեկտեմբեր 2013, 4)
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Երբևէ մտածե՞լ եք, թե դուք ինչու եք ուղարկվել երկիր՝ հատկապես այս ժամանակ: Դուք չեք ծնվել Ադամի և Եվայի ժամանակ կամ, երբ փարավոնները կառավարում էին Եգիպտոսը կամ Մինգի թագավորության ժամանակ։ Դուք եկել եք երկիր այս ժամանակ՝ Քրիստոսի առաջին գալուստից 20 դար անց։ Աստծո քահանայությունը վերականգնվել է երկրի վրա, և Տերը մեկնել է իր ձեռքը՝ պատրաստելու աշխարհը Իր փառավոր վերադարձին։ Սրանք մեծ հնարավորությունների և կարևոր պատասխանատվությունների օրեր են։ Ահա այսպիսին են մեր օրերը։
Ձեր մկրտությամբ դուք հայտարարեցիք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը: … Ձեր կարևոր պարտավորություններից մեկն է՝ օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին:
(Նիլ Լ. Անդերսեն, «Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 49)