Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 25


Վարդապետության սերտման կրկնություն 25

Հասկացեք և կիրառեք

A woman is sitting against a tree reading her scriptures. It is a nice sunny day with clouds in the sky. She has a flower in her hair.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ և կիրառել վարդապետության սերտման հատվածները անձնական հանգամանքներում կամ ուրիշներին օգնելիս: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և կիրառել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածներում գտնվող ճշմարտությունները:

Ուժ ստացեք ավետարանի ճշմարտություններից

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հայտարարել է, որ վարդապետության սերտման նպատակներից մեկն է «կառուցել և ամրապնդել [մեր] հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և մեծացնել կյանքում ավետարանով ապրելու [մեր] կարողությունը» «ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվար 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org): Այլ կերպ ասած, վարդապետության սերտման հատվածները նախատեսված են ձեր հավատքն ավելի ուժեղ դարձնելու համար:

Պատկերացրեք, որ ունեք ընկերներ, որոնք մի օր սեմինարիայից հետո ասում են ձեզ, որ իրենց կարծիքով, վարպետության սերտումը ժամանակի կորուստ է: Նրանք կարծում են, որ վարդապետության սերտման հատվածները օգտակար չեն և չեն պատկերացնում, թե դրանք ինչպես կարող են օգնել իրենց կյանքում:

Օգտագործելով տրված աղյուսակը, մտածեք այն հատվածների մասին, որոնք դուք ուսումնասիրել եք Նոր Կտակարանի այս կեսի ընթացքում: Խորհեք, թե որ հատվածներն են եղել ձեզ համար օրհնություն կամ օգնություն:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:  

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:  

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:  

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։  

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»:  

Եփեսացիս 2.19-20 

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:  

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը … չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:  

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։  

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։   

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:  

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։  

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։  

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:  

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

Ընտրեք Հանձնել ստուգարք: 

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս է վարդապետության սերտման այս տարի ուսումնասիրած հատվածներից որևէ մեկը օրհնել, զորացրել կամ ամրացրել ձեզ:

Որպեսզի հրավիրենք Փրկչին կառուցել, զորացնել և ամրացնել մեզ վարդապետության սերտման հատվածների միջոցով, մենք պետք է մեծացնենք հատվածներում ներկայացված ճշմարտությունների մեր ընկալումը և դրանք կիրառելու մեր կարողությունը: Հետևյալ վարժությունները կօգնեն ձեզ անել դա:

Հասկացեք և հիշեք ավետարանական ճշմարտությունները

Վարդապետության սերտման հատվածներում ներկայացված ճշմարտություններն ավելի լավ հասկանալու և հիշելու ուղիներից մեկն է համեմատել դրանք առօրյա առարկաների և իրավիճակների հետ:

Ընտրեք հատվածներից երկուսը, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ, և վերանայեք դրանց հիմնական արտահայտությունները:

Ձեր ընտրած յուրաքանչյուր հատվածի համար կատարեք հետևյալ վարժությունը.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Ձեր ընտրած յուրաքանչյուր հատվածի համար օրագրում կատարեք հետևյալ վարժությունը.

ա) Նկարեք կամ լուսանկարեք այն առարկան, որը, ըստ ձեզ, կապ ունի հատվածի հիմնական արտահայտության հետ: (Օրինակ, Հակոբոս 1.5-6 հատվածների համար դուք կարող եք նկարել աղոթող մարդու: Ա Կորնթացիս 15.40-42 հատվածների համար կարող եք նկարել կամ լուսանկարել արևը, լուսինը կամ աստղերը:)

բ) Գրեք կարճ բացատրություն, թե այդ նկարն ինչ կապ ունի հատվածում ուսուցանված ճշմարտության հետ:

Վերբեռնեք ձեր նկարները, ներառյալ սուրբ գրությունների հղումները և ձեր ընտրած վարդապետության սերտման հատվածներում հայտնաբերված ճշմարտությունների ձեր հակիրճ բացատրությունները:

Կիրառեք ավետարանի ճշմարտությունները

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է մի ճշմարտություն, որը կարող է օգնել մեզ հասկանալ և կիրառել վարդապետության սերտման հատվածները: Նա ուսուցանել է, որ «մինչ մենք անցնում ենք մահկանացու կյանքի տարբեր հանգամանքներով, մարտահրավերներով, որոշումներով և փորձառություններով», ավետարանի սկզբունքները «տրամադրում են հավերժական կյանքի արժեքավոր հեռանկարը» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24): Վարդապետության սերտման հատվածներում ներկայացված սկզբունքները կարող են օգնել մեզ մեր կյանքի շատ իրավիճակներում:

Ընտրեք երկու հատված այնպիսի սկզբունքներով, որոնք դուք կցանկանայիք իմանալ՝ ինչպես կիրառել ձեր կյանքում: Դրանք կարող են լինել նույն հատվածները, որոնք դուք ընտրել եք ավելի վաղ, կամ կարող են տարբեր լինել:

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Ընտրված երկու հատվածի համար կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ընտրված երկու հատվածի համար կատարեք հետևյալ վարժությունը.

Յուրաքանչյուր հատվածի համար նկարագրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը կկարողանա կիրառել հատվածում ուսուցանված ճշմարտությունը: Օրինակ՝ երիտասարդը կարող է ավելի հետաքրքրված լինել մասնակցելու ընտանեկան պատմության աշխատանքին՝ մեծացնելով իր վկայությունը Ա Պետրոս 4-6 հատվածներում ուսուցանված՝ մահացածների փրկության վարդապետության մասին։

Բացատրեք, թե ձեր ընտրած յուրաքանչյուր հատվածում ուսուցանված ճշմարտության կիրառումն ինչպես կարող է օգնել մարդուն ստանալ Փրկչի օգնությունը: