Հայտնություն 15-19
«Գառը կհաղթի»
Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք վերջին օրերի մասին: Հովհաննես Հայտնիչը նկարեց աշխարհը լցնող ավերածությունների և չարության մի վառ պատկեր: Բայց այս հանգամանքները երկար չեն տևի: Հիսուս Քրիստոսը «կ’յաղթէ …, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր» (Հայտնություն 17.14): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի վստահորեն ապավինել Հիսուս Քրիստոսին՝ վերջին օրերի մարտահրավերներին դիմակայելիս:
Պատուհասներ, փորձություններ և հավատք առ Տերը
Հովհաննեսի տեսիլքում Տերը ցույց տվեց Հովհաննեսին յոթ հրեշտակների, որոնք վերջին օրերին ամբարիշտների վրա տարբեր պատուհասներ կթափեն: Այս պատուհասները ներառում էին խոցեր, արյան վերածվող ջուր, կիզիչ ջերմություն, խավար, ցավ, որոտ և կայծակ, երկրաշարժ և մեծ կարկուտ (տես Հայտնություն 16):
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ուրիշ ի՞նչ գիտեք վերջին օրերի փորձությունների և չարության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փորձություններին:
-
Որքանո՞վ եք վստահ, որ Տերը կարող է օգնել ձեզ ցանկացած փորձությունների ժամանակ: Ինչո՞ւ։
Մինչ Հովհաննեսը գրում էր կործանումների և փորձությունների մասին, որոնք պատուհասելու են երկրի մարդկանց վերջին օրերում, նա նկարագրեց մեկ այլ բան։ Կարդացեք Հայտնություն 15.2–4 հատվածները և փորձեք պատկերացնել, թե ինչ էր տեսնում Հովհաննեսը:
-
Ինչո՞ւ կարող է օգտակար լինել իմանալ Աստծո ներկայության մեջ բնակվող վեհ Սրբերի մասին՝ նախքան Հովհաննեսի նկարագրած պատուհասների մասին կարդալը:
Ուսումնասիրության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ իմանալ և հասկանալ, որ դուք կարող եք դիմել Տիրոջ օգնությանը վերջին օրերի դժվարությունների ժամանակ: Որպեսզի կարողանաք ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում ձեր ուսումնասիրած յուրաքանչյուր գլխում, նախքան հատվածները կարդալը կարդացեք գլուխների վերնագրերը:
Ընտրեք Հանձնել ստուգարք:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից երկուսը. Ձեզանից կպահանջվի վերբեռնել ձեր աշխատանքի նկարները ձեր ընտրած վարժությունների համար:
1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից երկուսը.
Տարբերակ Ա. Հրեշտակներ և պատուհասներ
Մտորումներն այն պատուհասների մասին, որոնք Հովհաննեսը տեսավ Հայտնություն 16 -ում, կարող են անհանգստացնել մեզ: Այնուամենայնիվ, մեծացնելով մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ մենք կարող ենք հաղթահարել մեր անհանգստությունները: Կարևոր է նշել, որ երբ հրեշտակները թափում էին իրենց պատուհասները, նրանք վկայում էին Տիրոջ բնավորության մասին: Նրա բնավորությունն իմանալը կօգնի մեզ մեծացնել մեր հավատքը Նրա հանդեպ:
Նկարեք հրեշտակի պարզ նկար: Կարդացեք Հայտնություն 16.5, 7 հատվածները և գտեք, թե հրեշտակներն ինչպես են նկարագրել Տիրոջը և Նրա դատաստանները: Ձեր գծանկարի կողքին գրեք, թե ձեր կարծիքով, հրեշտակներն ինչ ասացին:
-
Մեզ համար ինչո՞ւ է օգտակար հասկանալ Տիրոջ բնավորությունը, երբ մենք իմանում ենք Նրա դատաստանների մասին։
-
Ձեր կյանքում ե՞րբ է դա օգնել ձեզ հասկանալ, թե ինչպիսին է Աստված: Հիսուս Քրիստոսի բնավորությունը հիշելով՝ ինչպե՞ս կարող ենք ապավինել Նրան:
Տարբերակ Բ. Ամբարշտությունը և Փրկչի զորությունը
Հիշեք ամբարշտության օրինակներ և ասեք, թե դրանք ինչպես են ազդում մեզ վրա:
-
Եթե մտածեիք որևէ բանի մասին, որը կներկայացներ աշխարհի ամբարշտությունը, ի՞նչը կլիներ դա: Ինչո՞ւ։
-
Եթե հիշեիք որևէ ակնածալից խորհրդանիշ կամ տիտղոս, որը կներկայացներ Փրկչին և այն, թե Նա ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարել այդ ամբարշտությունը, ո՞րը կլիներ դա: Ինչո՞ւ։
Ձեր օրագրի էջը կիսեք երկու մասի: Կարդացեք Հայտնություն 17.3-7, 14 հատվածները՝ պատկերացնելով այն խորհրդանիշները, որոնք Հովհաննեսը օգտագործել է այս հատվածներում: Էջի մի մասում գրեք ամբարշտությունը նկարագրող հիմնական բառերն ու արտահայտությունները: Մյուս կողմում գրեք Հիսուս Քրիստոսին և արդարներին ներկայացնող խորհրդանիշները: Հետևյալ հուշումները կարող են օգտակար լինել.
Պոռնկություն ( Հայտնություն 17.4). անբարոյական սեռական գործողություններ: Դա կարող է նաև «ուրացության խորհրդանիշ» լինել (Սուրբ գրքերի ուղեցույց, « Պոռնկություն »,scriptures.ChurchofJesusChrist.org)
Բաբելոն ( Հայտնություն 17.5). Ամբարիշտ քաղաքի անունը, որը օգտագործվում է որպես ամբարշտության և նյութապաշտության խորհրդանիշ
Պոռնիկ ( Հայտնություն 17.5). նա, ով անաբորյական սեռական գործողություններ է կատարում դրամի կամ արևտրի դիմաց:
Հիացմունք ( Հայտնություն 17.6): Զարմանք (տես հատված 6 , ծանոթագրություն գ)
-
Ի՞նչ եք սովորել ձեր ընթերցած խորհրդանիշներից:
-
Հիսուս Քրիստոսի՝ հատված 14 -ում ներկայացված տիտղոսները ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ Նրա մասին:
-
Ի՞նչ գիտեք այն մասին, թե Գառը կամ Հիսուս Քրիստոսը ինչպես է հաղթահարել ամբարշտությունը: (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստծո գառը », scriptures.ChurchofJesusChrist.org.) Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար:
Տարբերակ Գ. Գառան ամուսնությունը
-
Ինչո՞ւ են ընտանիքները հաճախ տոնում ամուսնությունը:
Հովհաննեսը օգտագործեց ամուսնության գաղափարը՝ վերջին օրերի մասին ուսուցանելու համար: Այդ ամուսնությունը խորհրդանշում է Փրկչի Երկրորդ Գալուստը:
Նկարեք հարսնացուին և փեսային և գրեք, թե ինչ եք սովորել նրանց մասին ուսումնասիրության ընթացքում:
Կարդացեք Հայտնություն 19.7-9 հատվածները՝ տեսնելով, թե Տերն ինչ է ցանկանում, որ մենք զգանք այդ ամուսնության հանդեպ: Հարսը այս հատվածներում խորհրդանշում է Տիրոջ Եկեղեցու անդամներին, որոնք պատրաստվում են Քրիստոսի վերադարձին:
-
Ըստ հատված 8 -ի, մենք ինչպե՞ս պետք է պատրաստվենք այդ ամուսունությանը: Դա ի՞նչ կարող է նշանակել ձեզ համար:
-
Ինչպե՞ս է ամուսնությունը խորհրդանշում մեր ուխտի փոխհարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ:
-
Փրկչի վերադարձը ինչպե՞ս կարող է ուրախ օր լինել ձեզ համար:
Կարդացեք հետևյալ սուրբ գրություննները և մտածեք, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Կարող եք նշել ձեր գտածը կամ գրել այն ձեր օրագրում:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում Հիսուս Քրիստոսին, և ինչ է Նա արել՝ նախապատրաստելու ձեզ Իր գալուստի համար:
Վերբեռնեք ձեր օրագրի գրառումների նկարները ձեր ընտրած երկու վարժությունների համար:
Պատասխանեք հետևյալ հարցերին.
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որն օգնում է ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ եք ցանկանում հիշել կամ անել:
-
Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ վերջին օրերի փորձությունների ժամանակ:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Հայտնություն 17 ։ Ի՞նչ կարող եմ սովորել գազանի վրա նստած կնոջ խորհրդանշականությունից
Գազանի վրա հեծած կնոջը նկարագրելու համար օգտագործվող եզրույթները վկայում են այն մեծ քաղաքական և կործանարար զորության մասին, որը նա կունենա ազգերի, թագավորությունների և մարդկանց նկատմամբ:… Նրա հագուստը պատկերում է իշխանություն և հարստություն (տես հատված 4); նա «պոռնիկների մայրն է», ինչը ցույց է տալիս, որ նա ծնում է այլ մարմնավաճառներ՝ կազմակերպություններ, կառավարություններ և գաղափարախոսություններ, որոնք ամբարշտություն են ցայտում ( հատված 5): Հովհաննեսն արձանագրեց, որ ինքը զարմացած էր կնոջ ամբարշտության մեծությունից (տես հատված 6 , ծանոթագրություն գ): Այնուամենայնիվ, ի վերջո, նրան կտապալեն նրանք, ում վրա նախկինում իշխում էր (տես հատված 16 , 1 Նեփի 22.13): …
Այս հատվածներում Հովհաննեսի նկարագրության հնարավոր իմաստներից մեկն այն է, որ վերջին օրերում սեռական անբարոյականության, հարստության և բռնության կենսակերպը կթափանցի աշխարհ (տես նաև 1 Նեփի 13.5–9): Հաստատությունները, կառավարությունները և մարդկանց, որոնք ընդունում են այս ապրելակերպը, կարելի է դիտարկել որպես Բաբելոնի մի մաս: (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [2014], 560)
Որտեղի՞ց կարող եմ ավելին իմանալ Հայտնություն 15–19-ի խորհրդանշականության մասին:
Այս գլուխների խորհրդանշականության վերաբերյալ մեկնաբանությունների համար կարող եք ծանոթանալ 55-րդ և 56-րդ գլուխներին Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկում (2014), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: