Վարդապետության սերտում. Հայտնություն 20.12
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:
Նախորդ դասում՝ «Հայտնություն 20.11–15», դուք սովորեցիք Վերջին Դատաստանի և Փրկչի՝ որպես մեր Դատավորի դերի մասին: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Հայտնություն 20.12-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:
Մտապահեք և բացատրեք
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ անգիր անել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրության հետևյալ հիմնական արտահայտությունը «մեռելները դատուեցան … իրանց գործերի համեմատ» ( Հայտնություն 20.12):
-
Բարձրաձայն կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը հինգ անգամ:
-
Այնուհետև երեք անգամ անգիր գրեք սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը թղթի վրա: Յուրաքանչյուր փորձից հետո ստուգեք ձեր գրածի ճշգրտությունը և կատարեք անհրաժեշտ ուղղումներ հաջորդ փորձի ժամանակ:
1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Հիշեք, որ անցյալ դասին դուք սովորել եք հետևյալ ճշմարտությունը. Աստված մեզ կդատի այն գրքերի համաձայն, որոնք գրվել են մեր գործերին համապատասխան։ Որպեսզի կարողանաք գնահատել, թե որքան լավ եք հասկանում այս ճշմարտությունը, պատկերացրեք, որ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը ձեզ տալիս է հետևյալ հարցերը: Պատասխանեք այնքան հարցերի, որքան կարող եք:
-
Ո՞վ է դատվելու:
-
Ո՞վ է լինելու մեր դատավորը և ինչու:
-
Ինչի՞ համար ենք դատվելու։
-
Որո՞նք են այն գրքերը, որոնց հիման վրա մենք դատվելու ենք: (Տես Հայտնություն 20․12):
-
Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել դատաստանի։
Այժմ, երբ արդեն մի քանի րոպե է, ինչ աշխատել եք Հայտնություն 20.12 -ի հիմնական արտահայտությունը անգիր անելու վրա, տեսեք՝ արդյոք դեռ կարող եք այն անգիր արտասանել: Անհրաժեշտության դեպքում ստուգեք ձեր իմացածի ճշգրտությունը:
Կիրառեք գործնականում
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը կարող է օգնել մեզ իրական իրավիճակներում: Ձեր իսկ խոսքերով համառոտ ամփոփեք հոգևոր գիտելիքների ձեռքբերման սկզբունքները: Այնուհետև կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022), փնտրելով ցանկացած լրացուցիչ ճշմարտություն, որը կարող եք ներառել ձեր ամփոփման մեջ:
Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք, թե որի վրա եք կենտրոնանալու հաջորդ վարժության ժամանակ: Մտածեք, թե այդ իրավիճակում գտնվող մարդը ինչու կարող է այդպիսի զգացմունքներ ունենալ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ են զգում այս երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը: Խորհեք, թե ինչ կարող են նրանք դեռ չհասկանալ Վերջին Դատաստանի մասին, որը կարող է օգնել իրենց:
1. Ստեֆանին ունի մի քանի ընկերներ, որոնք ապրում են աշխարհիկ ապրելակերպով: Նա խոստովանում է, որ չնայած նրանք խախտում են պատվիրանները, այն, ինչ նրանք անում են, երբեմն զվարճալի է թվում: Նա չի կարծում, որ նրանց ընտրությունը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ, և մտածում է նրանց միանալու մասին:
2. Քայլան արդար երիտասարդ կին է, որը խոնարհաբար զղջում է, երբ սխալներ է գործում, բայց նա դեռ վախենում է, երբ մարդիկ խոսում են Վերջին Դատաստանի մասին Նա փորձում է չմտածել այդ մասին։
Այս հանձնարարության համար կատարեք հետևյալ գրավոր վարժությունը․
2. Կատարեք հետևյալ գրավոր վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Նամակ գրեք՝ կա՛մ Ստեֆանիին, կա՛մ Քայլային, որը, ձեր կարծիքով, կարող է օգնել նրանց խուսափել ապագա ափսոսանքից կամ անհարկի վախից: Որպես այլընտրանք, դուք կարող եք գրել մեկին, որին ճանաչում եք և որի կյանքը կարող է օրհնվել, եթե նա ավելի լավ հասկանա Վերջին Դատաստանը: Ձեր նամակում նշեք, թե ինչպես է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը կիրառվում իրենց իրավիճակի համար: Դուք կարող եք հաշվի առնել հետևյալը, երբ որոշում եք, թե ինչ գրել:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել Ստեֆանիին կամ Քայլային տեսնել իրերը հավերժական տեսանկյունից: Դա ինչպե՞ս կարող է օգնել նրանց:
-
Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի մասին, որը կարող է օգնել Ստեֆանիին կամ Քայլային: Ինչպե՞ս սովորեցիք այս ճշմարտությունները:
-
Աստվածայնորեն նշանակված ի՞նչ աղբյուրներ կառաջարկեիք նրանց՝ վերջնական դատաստանի մասին ճշմարտությունն իմանալու համար: Ինչպե՞ս կարող էին նրան օգնել Հայտնություն 20.12 հատվածում ուսուցանված ճշմարտությունները:
-
Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրան հավատքով գործել հիմա և ապագայում:
Ընտեք ներկայացման ձևը և սեղմեք Ներկայացնել հանձնարարությունը՝ նամակը ներկայացնելու համար: Դուք կարող եք ձայնագրել ձեր ասածը և վերբեռնել ձայնագրությունը, որպեսզի ձեր ուսուցիչը դիտի կամ լսի այն: