Սեմինարիա
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար գրքի նախաբանը


Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար գրքի նախաբանը

Young adult men and women can be see taking part in class and interacting with the instructor and with each other.

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակն է` «օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանանալ տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն․ Ձեռնարկ սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների համար [2012], x, ChurchofJesusChrist.org):

Այս ձեռնարկի դասերը և այլ նյութեր կօգնեն ձեզ հասնել այս նպատակին: Դրանք կարող են օգնել ձեզ ուսուցանել Սուրբ Հոգով, կենտրոնանալ Հիսուս Քրիստիոսի վրա, ուսուցանել Նրա վարդապետությունը այնպես, ինչպես ներկայացված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում և ուսանողներին առաջարկեք ջանասիրաբար սովորել: Դա անելով ուսանողներին կօգնեք խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

Ուսուցմանը պատրաստվելու ձեր գործիքները

Սուրբ գրություններԵկ, հետևիր ինձ սուրբ գրությունների այս հատվածը կօգնի ձեզ պատրաստվել ուսուցանել ուսանողներին: Այս ձեռնարկի դասերը ոգեշնչված ուսուցչի կարիք ունեն, ով մշտապես ուսումնասիրում է սուրբ գրությունները և փնտրում է Սուրբ Հոգու ընկերակցությունը: Եթե դուք մշտապես ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարող եք վստահ լինել, որ Երկնային Հայրը ձեզ կոգեշնչի Սուրբ Հոգու միջոցով, թե ինչպես հարմարեցնել այս նյութերը ձեր ուսանողների կարիքներին:

Շաբաթական ակնարկներ

Այս ձեռնարկը կազմավորված է Եկ, հետևիր ինձ շաբաթական սուրբ գրությունների հատվածների համաձայն: Յուրաքանչյուր հատվածի համար այս ձեռնարկը տրամադրում է շաբաթական ակնարկ, որին հետևում է հինգ դաս: Շաբաթական ակնարկն ամփոփում է այդ շաբաթվա նյութը և դասին վերաբերող տեղեկությունները և ձեզ օգնում է պատրաստվել ուսուցանելուն: Դուք կգտնեք հետևյալ տեղեկությունը ցանկացած դասի համար.

  • դասի նպատակ

  • ուսանողի նախապատրաստման գաղափարներ

  • առարկայական դասերի ցանկ, թերթիկներ, պատկերներ, տեսանյութեր կամ այլ նյութեր, որոնք պետք է նախօրոք պատրաստվեն:

  • առցանց ուսուցման առաջարկ (եթե բովանդակությունը հասանելի է Ավետարանի գրադարանի հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով)

Շաբաթական ակնարկի կրկնությունը յուրաքանչյուր շաբաթվա սկզբում կարող է ձեզ օգնել որոշել, թե որ դասերը ուսուցանել և որ նյութերը հավաքել կամ նախօրոք պատրաստել:

Գտեք շաբաթական ակնարկներ հաջորդ շաբաթվա համար: Ի՞նչ տեղեկություն կա այստեղ, որը օգտակար կլինի նախօրոք իմանալ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս տեղեկությունը ուսուցմանը պատրաստվելիս:

Ուսուցման խորհուրդներ

Ուսուցման խորհուրդները բացատրում են նախընտրելի ուսուցման մեթոդները և սկզբունքները, որոնք կարող են ձեզ օգնել զարգանալ որպես ուսուցիչ: Յուրաքանչյուր դաս պարունակում է ուսուցման խորհուրդ, որը հաջորդում է դասի նախաբանին: Դուք կարող եք գտնել լրացուցիչ ուսուցման մեթոդներ և սկզբունքներ ուսուցչի զարգացման հմտությունների գրադարանում ChurchofJesusChrist.org կայքում: Եթե պատրաստ եք ձեզ զգում, ուսուցանելիս փորձեք իրագործել այդ խորհուրդները: Դա անելիս դուք կնկատեք, թե ինչպես եք բարելավում ուսուցանելու ձեր կարողությունը:

Կրկնեք հաջորդ դասի ուսուցման խորհուրդը: Ինչպե՞ս կարող եք փորձել կիրառել այս առաջարկը դասի ժամանակ:

Ուսուցման հրահանգ

Ուսուցման հրահանգների նպատակն է օգնել ձեզ պատրասվել ուսուցանելու: Այդ հրահանգները կարող են բացատրել դասի վարժությունների նպատակները կամ առաջարկել, թե ինչպես հարմարեցնել դասի բովանդակությունը ուսանողների կարիքներին: Այդ առաջարկները կարող են ներառել այլընտրանքային մոտեցումներ, հարցեր կամ վարժություններ, որոնք օգնում են ձեզ հարմարեցնել բովանդակությունը և վարժությունները ըստ անհրաժեշտության:

Կրկնեք մոտակա դասի ուսուցման հրահանգներից մի քանիսը: Ի՞նչ հարմարեցումներ կարող եք կատարել այդ հրահանգների համաձայն:

Ուսանողի նախապատրաստում

Յուրաքանչյուր դաս ներառում է առաջարկ, որն ուսանողներին օգնում է իրենց մտքերն ու սրտերը նախապատրաստել ուսուցման փորձառությանը: Շաբաթվա յուրաքանչյուր ակնարկ պարունակում է ուսանողի պատրաստվածության գաղափարներ այդ շաբաթվա հինգ դասի համար: Կարող եք ուսումնասիրել այդ գաղափարները շաբաթվա սկզբում և աղոթքով որոշել, թե որ գաղափարներն են ավելի համապատասխան ուսանողներին: Կարիք չկա, որ դուք օգտագործեք ուսանողների նախապատրաստման բոլոր առաջարկները: Կարող եք հարմարեցնել դրանք կամ ստեղծել ձեր սեփական գաղափարները: Այդ առաջարկներից մի քանիսը տրվելու են ուսանողներին ուսուցման փորձառությունից մեկ օր առաջ:

Կրկնեք հաջորդ դասի ուսանողի նախապատրաստման բաժինը և մտածեք, թե արդյոք պետք է այն օգտագործել, հարմարեցնել, թե ոչ: Եթե դուք որոշեք առաջարկեք ձեր ուսանողներին պատրաստվել, ինչպե՞ս կկիսվեք այդ գաղափարով նրանց հետ: Դուք կարող եք կիսվել բառերով, ցուցադրել այն նախորդ դասի վերջում, ուղարկել էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրություններ ուղարկող հավելվածով:

Հնարավոր ուսումնական վարժություններԴասի այս բաժինը ներառում է հնարավոր մոտեցումներ ուսուցման փորձառությանը: Դուք պարտավոր չեք օգտագործել դասի ամբողջ բովանդակությունը: Որպեսզի ձեր ուսանողները ստանան լավագույն հնարավոր փորձառությունը դուք պետք է օգտագործեք այս բաժնի բովանդակությունը, որպես ուղեցույց: Եթե դուք սկսնակ ուսուցիչ եք, կարող եք սկսել հետևյալ առաջարկված վարժություններից: Երբ դուք արդեն փորձ ձեռք բերեք, ավելի լավ կիմանաք ուսանողների կարիքները և կզտեք ոգեշնչում ստանալու ձեր կարողությունը: Դուք ավելի լավ կկարողանաք հարմարեցնել այս ձեռնարկի բովանդակությունը՝ ձեր ուսանողներին դարձի բերող ուսումնական փորձառություն տրամադրելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ Դասերից շատերը պարունակում են «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը, որը գտնվում է դասի վերջում: Այդ բաժինը ներառում է լրացուցիչ տեղեկություններ, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի խորը ուսումնասիրել դասը: Դուք կարող եք գտնել հնարավոր պատասխաններ այն հարցերին, որոնք ուսանողները կարող են ունենալ, կամ գտնելԵկեղեցու ղեկավարների կողմից արված հայտարարություններ, որոնք կարող եք ընդգրկել դասի մեջ: Այս բաժինը մատչելի է միայն Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: Այս բաժնի տեղեկությունների մեծ մասը ներառված է առցանց սեմինարիայի դասացուցակում և ուսանողների ձեռնարկում («Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» խորագրով) և հասանելի է Ավետարանի գրադարան հավելվածի կամ առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը չկա ո՛չ ուսուցչի, ո՛չ էլ ուսանողի ձեռնարկի PDF տարբերակում:

Տեսեք, թե արդյոք ձեր հաջորդ դասն ունի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժին: Արդյո՞ք այնտեղ կան հարցեր, պատասխաններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգտակար լինել ուսանողների համար:

Օժանդակ ուսումնական վարժություններԴասի վերջում գտնվող այս բաժինը պարունակում է լրացուցիչ գաղափարներ ուսուցման փորձառության վերաբերյալ: Ուսումնական օժանդակ վարժություններ կան միայն ուսուցչի ձեռնարկում և մատչելի են միայն Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: Այս բաժինը չկա ո՛չ ուսուցչի, ո՛չ էլ ուսանողի ձեռնարկի PDF տարբերակում:

Եթե ձեր հաջորդ դասը ներառում է «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը, կրկնեք այդ վարժությունները: Արդյոք կա՞ն այլ դասեր, որոնք կարող են օգտակար լինել ուսանողների համար՝ հիմնական դասի վարժություններից բացի:

Վարդապետության սերտում

Ձեր կարևոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտման արդյունքների: Այդ արդյունքները ներառում են օգնել ուսանողներին՝

  • սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար և

  • յուրացնել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որ դրանք ուսուցանում են:

Յուրացնել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որ դրանք ուսուցանում են. սա նշանակում է, որ ուսանողները

  • կիմանան և կհասկանան վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների վարդապետությունը,

  • կբացատրեն վարդապետությունը՝ օգտագործելով համապատասխան վարդապետության սերտման սուրբ գրության հատվածները,

  • կկիրառեն Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի սկզբունքները մեր ամենօրյա ընտրություններում և վարդապետական, հասարակական և պատմական խնդիրներին ու հարցերին պատասխանելիս և

  • կհիշեն և կգտնեն սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և անգիր կսովորեն սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

Սկզբում սա կարող է չափազանց դժվար թվալ, բայց դուք կարող եք վստահ լինել, որ այս ձեռնարկը կօգնի ձեզ օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտմանը: Այս ձեռնարկի հինգ դասերից յուրաքանչյուրում դուք կգտնեք մի դաս, որը կօգնի ուսանողներին հասնել այդ արդյունքներին: Այդ դասերը կա՛մ վարդապետության սերտման հատվածների դասեր են, կա՛մ էլ վարդապետության սերտման կրկնության դասեր են:Վարդապետության սերտման հատվածների դասերՎարդապետության սերտման հատվածների դասերը, այդ թվում դրանց նախորդող համատեքստային դասերը, շատ կարևոր են: Դրանցից յուրաքանչյուրը պետք է ուսուցանվի տարվա ընթացքում, այդ թվում այն դասերը, որոնք դուք բաց եք թողել, երբ սեմինարիա չէր անցկացվում: Այդ դասերին են.

  • Վարդապետության սերտման նախաբան

  • Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մասեր 1, 2 և 3

  • Համատեքստային դասեր, որոնք նախորդում են վարդապետության սերտման հատվածների բոլոր 24 դասերին:

  • վարդապետության սերտման հատվածների բոլոր 24 դասերը (օրինակ՝ «Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12» կամ «Վարդապետության սերտում. Հովհաննես 3.5»)

Վարդապետության սերտման հատվածների դասերը օգնում են ուսանողներին

  • անգիր սովորել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը,

  • բացատրել վարդապետությունը և

  • փորձել կիրառելլ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Two people sitting at a table. Text boxes representing communication.Ուսանողներին օգնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես «Վարդապետության սերտում» ուսուցումը ChurchofJesusChrist.org կայքում:

Վարդապետության սերտման կրկնության դասեր Վարդապետության սերտման կրկնության դասերը հնարավորություն են տալիս կրկնել (կամ որոշ դեպքերում ծանոթանալ) վարդապետության սերտման որոշ հատվածներին և հասնել վարդապետության սերտման արդյունքների: Վարդապետության սերտման կրկնության դասերը ընտրովի են: Եթե ուսանողները բաց են թողել վարդապետության սերտման հատվածների որևէ դաս, դուք կարող եք ուսուցանել բաց թողնված դասը՝ վարդապետության սերտման կրկնության դասի փոխարեն:

Օգնեք ուսանողներին գնահատել իրենց գիտելիքները

Գնահատումը ուսուցման գործընթացի ամենակարևոր մասն է: Դադար տալու և խորհելու հնարավորությունները կարող են դրական փորձառություն լինել ուսանողների համար և մղել նրանց շարունակել աճել և զարգանալ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը առաջարկում է հետևյալ իմաստուն խորհուրդը.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

«Հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել»

Հրեշտակներ և հիացում» [Եկեղեցու Կրթական Համակարգի ուսուցողական հեռարձակում], հունիսի 12, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org):

Ուսանողներին իրենց գիտելիքները գնահատելու հնարավորություններ տրամադրելը Երեց Հոլլանդի խորհուրդը կատարելու ճանապարհներից է: Գնահատելով իրենց գիտելիքները՝ ուսանողները ավելի ակտիվորեն են ընդգրկվում ուսումնական գործընթացում և ավելի մեծ պատասխանատվություն են զգում իրենց գիտելիքների համար: Այս դասացուցակի մեջ կան մի քանի ուսումնական փորձառություններ, որոնց նպատակն է ուսանողներին հնարավորություն ընձեռել խորհել իրենց սովորածի շուրջ, նաև թե ինչպես են աճում՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

«Գնահատեք ձեր գիտելիքները» դասերԱյս ձեռնարկը ներառում է մի քանի «Գնահատեք ձեր գիտելիքները» դասեր: Այդ դասերն ուսանողներին հնարավորություն են ընձեռում բացատրել Նոր Կտակարանից հիմնական վարդապետությունը, խորհել իրենց մոտեցումների և ցանկությունների շուրջ և կիսվել, թե իրենք ինչ առաջընթաց են ունեցել՝ իրենց վարքագիծը զարգացնելու և Հիսուս Քրսիտոսի ավելի նվիրյալ աշակերտ դառնալու համար: Այդ դասերը կարող են ուսանողներին օգնել ուրախանալ իրենց աճով և բացահայտել ապագա զարգացման ոլորտները:

Ուսումնառության գնահատման կրկնողության դասերԱմեն կիսամյակի վերջում դուք պետք է ուսանողների համար կազմակերպեք ուսումնառության գնահատում, որպեսզի նրանք կարողանան գնահատել վարդապետության սերտման արդյունքներին հասնելու իրենց կարողությունը: Ուսումնառության գնահատման կրկնողության դասերը պետք է ուսուցանվեն դասի ընթացքում գնահատումը կատարելուց առաջ: Ուսումնառության գնահատման կրկնողության դասերը գտնվում են այս ձեռնարկի հավելվածում: Այս դասերը ներառում են կրկնողության վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին կրկնել վարդապետությունը և դասընթացի առաջին կամ երկրորդ կեսերում սովորած վարդապետությունների սերտման հատվածների սուրբ գրություների հղումներն ու հիմնական արտահայտությունները: Այդ դասերը նաև օգնում են ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Գիտելիքի գնահատումԳիտելիքի գնահատումը դասընթացի առաջին և երկրորդ կեսերի համար կենտրոնանում է վարդապետության սերտման վրա և ընդգրկված է ձեռնարկի հավելվածում: Ուսանողները կարող են գնահատել իրենց գիտելիքները դասի ընթացքում և այնուհետև ուղղումներ կատարել ուսուցիչների կամ դասընկերների օգնությամբ: Սեմինարիայի այս դասընթացի համար կրեդիտ ստանալու համար ուսանողները պետք է ստանան 75% կամ ավելի բարձր գնահատական՝ ուսումնառության գնահատումներից յուրաքանչյուրի համար: Ուսանողները կարող են հանձնել գնահատումներն այնքան անգամ, որքան անհրաժեշտ է:

Two people sitting at a table. Text boxes representing communication.Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություն ստանալ, թե ինչպես այս ձեռնարկի միջոցով ուսանողներին օգնել գնահատել իրենց գիտելիքները, կարող օգտվել «Գնահատման ուսուցում»-ից ChurchofJesusChrist.org կայքում:

Սեմինարիաների առցանց ուսուցիչներ

Եթե դուք առցանց ուսուցիչ եք, ձեզ համար կարող է օգտակար լինել սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի բովանդակությունը: Չնայած այս ձեռնարկի և սեմինարիայի առցանց դասացուցակի դասերի բովանդակությունը հիմնականում նույնն է, ձեռնարկում դուք կարող են նաև գտնել ուսուցման հրահանգներ և լրացուցիչ ուսումնական վարժություններ: Այդ նյութերը կարող են ձեզ օգնել պատասխանել ուսանողների հարցերին, հարմարեցնել առցանց դասացուցակի բովանդակությունը և պատրաստվել դեմ առ դեմ դասերին (թե՛ կենդանի, թե՛ վիրտուալ):

Այս ձեռնարկից և սեմինարիայի առցանց դասընթացից բացի կա լրացուցիչ նյութ, որը կարող է ձեզ օգնել ուսուցանել առցանց սեմինարիան: Առցանց սեմինարիայի դասընթացի յուրաքանչյուր շաբաթը ներառում է չտպագրված էջ ուսուցիչների համար, որը կոչվում է «Առաջարկներ առցանց ուսուցիչների համար»: Այս դասը ներառում է տարբեր առաջարկներ, որոնք ձեզ կօգնեն առցանց ուսումնական փորձառությունը ավելի իմաստալից դարձնել ձեր ուսանողների համար: Այդ առաջարկները ներառում են հետևյալը․

  • առցանց ուսուցման խորհուրդներ

  • դասի նպատակներ

  • ուսանողի նախապատրաստման գաղափարներ

  • առցանց ուսուցման առաջարկներ

  • առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ

Դուք կարող եք հարմարեցնել սեմինարիայի առցանց բովանդակությունը ուսանողների կարիքներին: Դուք կարող եք խմբագրել և փոխել սեմինարիայի առցանց դասընթացի էջերից յուրաքանչյուրը: Հարմարեցումներից մի քանիսն են՝

  • փոխել դասի վարժությունը՝ այն ուսանողների համար ավելի հարմար և հետաքրքիր դարձնելու նպատակով,

  • ջնջել այն բովանդակությունը, որը կարող է չափազանց դժվար լինել ուսանողների համար,

  • փոխարինել բովանդակությունը տեսանյութով, որտեղ դուք կամ որևէ մեկը կարող է վկայել սուրբ գրությունների սկզբունքի կամ վարդապետության մասին կամ կիսվել անձնական փորձառությամբ, նաև

  • փոխարինել մեջբերումը վերջերս ուսուցանված կամ ավելի հասկանալի մեջբերումով:

Առցանց սեմինարիայի ուսուցիչները կարող են հարմարեցնել առցանց սեմինարիայի դասընթացի մի քանի դասեր տեղական ուղեցույցների համաձայն:

Տնային ուսումնասիրության սեմինարիայի ուսուցիչներ

Եթե դուք տնային ուսումնասիրության սեմինարիայի ուսուցիչ եք, ուսանողներին կարող է անհրաժեշտ լինել սեմինարիայի ուսանողի ձեռնարկի օրինակը կամ նրանք կարող են օգտվել Ավետարանի գրադարանի հավելվածից կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանից: Դուք պետք է խոսեք ուսանողների հետ, թե որ դասերը նրանք պետք է ուսումնասիրեն տանը, իսկ որոնք դուք կուսումնասիրեք միասին վիրտուալ կամ կենդանի եղանակով: Ուսանողի ձեռնարկի դասերը համապատասխանում են ուսուցչի ձեռնարկի նույն դասերին:

Երբ որոշեք, թե որ դասերն եք ուսուցանելու դեմ առ դեմ, մտածեք, թե որ դասերը հատկապես արդյունավետ կլինեն խմբով անցկացնելու դեպքում: Կարող եք ուսանողներին հրավերներ ուղարկել, որպեսզի նրանք պատրաստվեն դասի: Դասի սկզբում ընդգրկված ուսանողի պատրաստվածության առաջարկները ձեզ կարող են որոշ գաղափարներ տալ, թե դա ինչպես կարելի է անել: Դեմ առ դեմ դասերի ուսուցման փորձառությունները ծրագրելիս կրկնեք վարդապետության սերտման հատվածների վերջերս ուսումնասիրած հղումները և հիմնական արտահայտությունները:

Ուսանողները պետք է կատարեն ուսանողի ձեռնարկից համարակալված հանձնարարությունները և դրանք ձեզ ներկայացնեն առնվազն շաբաթը մեկ անգամ: Ուսանողները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստով, հաղորդագրություններ ուղարկող հավելվածով) կամ իրենց օրագրում: Եթե ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքները օրագրերում, նրանք պետք է ունենան երկու օրագրեր, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, կարողանան մեկը թողնել ձեզ մոտ և շարունակել աշխատել մյուսում՝ փոխանակելով օրագրերը ձեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Ուսանողների աշխատանքները քննելիս անձագանքեք հատուկ և իմաստալից կերպով: Քաջալերեք ձեր ուսանողներին և օգնեք նրանց աճել: Կարող է իսկապես օգտակար լինել շաբաթվա ընթացքում ձեր շփումը: Օրինակ՝ եթե դուք ուսումնասիրում եք այս ձեռնարկի դասերը այն ժամանակ, երբ ուսանողները կատարում են նույն դասերը տանը, դուք կարող եք ուսանողների հետ կիսվել հարցով, տեսանյութով կամ այլ նյութով այս ձեռնարկից էլեկտրոնային փոստի, զրուցարանի կամ այլ միջոցների օգնությամբ: Դուք նաև կարող եք քաջալերել ուսանողների միասնությունը և օգնել նրանց զգալ դասարանին իրենց պատկանելությունը, երբ նրանք իրենց համադասարանցիների հետ ուսումնասիրում են ավետարանը: