Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21
Ակնարկ
Ձիթենյաց սարի վրա գաղտնի զրույցի ժամանակ Հիսուս Քրիստոսը պատասխանել է Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ աշակերտների հարցերին: Նա նրանց պատվիրել է՝ «չշփոթվեք» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.23): Նա նաև ուսուցանել է, թե ինչպես պատրաստվել Իր վերադարձին՝ կիսվելով տասը կույսերի, տաղանդների և ոչխարների ու այծերի մասին առակներով: Այս շաբաթը ներառում է վարդապետության սերտման կրկնություն, որը ձեզ կօգնի հասկանալ և բացատրել վարդապետության սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե Փրկիչն ինչ է ուսուցանել Իր գալուստի նշանների մասին և անհամբեր սպասել այդ օրվան, երբ Նա կրկին կվերադառնա երկիր:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22-55-ը և խորհել Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին իրենց մտքերի և զգացումների շուրջ:
-
Նյութեր. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մեկական փոքր նկար յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին խնդրել թղթի վրա գրել հնարավորինս շատ բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են օգնել պատասխանել այս դասի առաջին երկու հարցերին: Նրանցից մի քանիսին առաջարկեք կիսվել այդ բառերով կամ արտահայտություններով և բացատրել, թե ինչու են դրանք գրել:
Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.21-37, Ղուկաս 21.25-36
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին խուսափել մոլորությունից և հաղթահարել վերջին օրերի իրադարձությունների հանդեպ վախը:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գնահատել, թե իրենց ինչպես են օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակները: Ուսանողները կարող են նաև գնահատել, թե ինչ դժվարությունների են հանդիպում իրենց նպատակները կատարելիս, և ինչպես են պատրաստվում բարելավել իրավիճակը:
-
Տեսանյութ. «Մարդկանց սրտերը կ’նուաղին» (3:24)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք սահիկաշարի միջոցով ցուցադրել սուրբ գրությունների հղումները Ղուկաս 21 գլխից, ինչպես նաև համապատասխան հայտարարությունները: Բարձրաձայն կարդացեք հղումը, հարցրեք, թե որ հայտարարությունն է լավագույնս ամփոփում այն և առաջարկեք զրուցարանի գործառույթում պատասխանել ա, բ կամ գ:
Մատթեոս 25․1-13
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ, թե որքան կարևոր է պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գնահատել իրենց՝ ըստ մեկից տասը սանդղակի (որտեղ մեկը նշանակում է համաձայն չեմ, իսկ 10՝ համաձայն եմ) հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Ես պատրաստ եմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են իրենց այդպես գնահատել:
-
Տեսանյութեր.«Տասը կույսերը» (1:40), «Նրանք, ովքեր իմաստուն են» (8:43, դիտեք 0:00-5:41-ը)
-
Թերթիկ. Լապտերներ պատկերող թերթիկ
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները գրեն տասը կույսերի առակի իրենց ժամանակակից տարբերակը, նրանցից մեկին խնդրեք ընտրել, թե ում առակն է ցանկանում լսել: Կամ, ցանկության դեպքում, նրանք կարող են ուղղակի ցույց տալ վերև, ներքև, ձախ կամ աջ և խնդրել ուսուցչի համակարգչում այդ կողմում գտնվող ուսանողին կիսվել իր տարբերակով: (Նշում. Ուսանողները կարող են տարբեր համակարգիչներում տարբեր հերթականությամբ ցուցադրվել): Ցանկության դեպքում, կարող եք կրկնել այս վարժությունը:
Մատթեոս 25․14-46
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ճշմարտություններ բացահայտել տաղանդների և ոչխարների ու այծերի առակներից: Դա նույնպես կարող է օգնել ուսանողներին պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ կա՛մ տաղանդների մասին առակը (տես Մատթեոս 25.14-30), կա՛մ ոչխարների ու այծերի մասին առակը (տես Մատթեոս 25․31-46), և պատրաստվել կիսվել սովորած դասերով:
-
Թերթիկ. Տաղանդների և ոչխարների ու այծերի առակների մասին թերթիկ
-
Տեսանյութեր. «Տաղանդների առակը» (3:03), «Ինձ արիք» (3:13)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք քննարկման սենյակների միջոցով ուսանողներին խմբերի բաժանել՝ երկու առակները ուսումնասիրելու համար: Այնուհետև, դասարանով քննարկեք դրանք: Եթե տեխնոլոգիաները թույլ են տալիս, կարող եք այցելել տարբեր խմբերը՝ նրանց քաջալերելու և ուղղորդելու համար:
Վարդապետության սերտման կրկնություն 9
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները: Այն նաև կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես այդ ճշմարտությունները բացատրել ուրիշներին:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման սուրբ գրությունների վերջերս սովորած մի հատված և բացատրել այն որևէ մեկին:
-
Նյութեր. Վարդապետության սերտման համապատասխանեցման վարժությունը՝ գրատախտակին ցուցադրված
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասից առաջ կարող եք չորս ուսանողների առաջարկել բացատրության վարժության շրջանակներում խաղալ ընկերների դերերը: Խնդրեք նրանց հերթով հարցնել, թե վարդապետության սերտման հատվածներն ինչ են նշանակում և թույլ տվեք մնացած ուսանողներին պատասխանել այդ հարցերին: