Մատթեոս 18.21-35
Անգութ ծառայի առակը
Ի պատասխան ներման վերաբերյալ Պետրոսի հարցին՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց անգութ ծառայի առակը: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ ջանքեր եք գործադրում ներել ուրիշներին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Դուք ինձ կներե՞ք»
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորի Թեն Բում անունով մի կին ամիսներով տառապել է Գերմանիայի Ռավենսբրուկ քաղաքի համակենտրոնացման ճամբարում: Նրա քույրը՝ Բեթսին, մահացավ այնտեղ: Պատերազմից հետո մի խումբ մարդկանց հետ Կորին խոսեց Աստծո ներման մասին: Եպիսկոպոս Քեիթ Բ. Մաքմալլինը՝ Նախագահող Եպիսկոպոսության նախկին անդամը, նկարագրել է, թե ինչ կատարվեց այդ կնոջ ելույթից հետո: Կարդալիս մտածեք, թե Կորին ինչպես կարող էր արձագանքել:
Մի մարդ մոտեցավ նրան։ Նա ճանաչեց համակենտրոնացման ճամբարի ամենադաժան պահակներից մեկին։ «Դուք Ռավենսբրուք նշեցիք ձեր խոսքում,- ասաց նա: Ես այնտեղ պահակ էի։ … Բայց այդ օրից ի վեր, …ես դարձա քրիստոնյա»։ Նա բացատրեց, որ ինքը Աստծուց ներում է խնդրել իր գործած դաժանությունների համար։ Նա մեկնեց իր ձեռքը և հարցրեց. «Դուք կներե՞ք ինձ»: [Կորի Թեն Բում, Tramp for the Lord (1974), 56]:
(Քեյթ Բ. Մաքմալլին, «Պարտականության մեր ուղին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 13):
-
Կորին ի՞նչ մտքեր կարող էր ունենալ այդ պահին:
-
Ինչո՞ւ կարող է չափազանց դժվար լինել ներել ուրիշներին:
Կարդացեք Մատթեոս 18.21-22-ը և տեսեք, թե Հիսուսն ինչպես պատասխանեց Պետրոսի՝ ներման մասին հարցին:
-
Ինչպե՞ս կբացատրեք, թե Հիսուսն ի՞նչ ուսուցանեց Պետրոսին։
-
Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է պատվիրում մեզ «ներողամիտ մարդիկ» դառնալ:
-
Ի՞նչ հարցեր ունեք Փրկիչի՝ ուրիշներին ներելու պատվիրանի վերաբերյալ:
Խորհեք ներման հանդեպ ձեր զգացմունքների մասին: Արդյո՞ք կա որևէ մեկը, ում դժվար է ներել: Ձեր օրագրում գրեք, թե ինչպես կօրհնվեր ձեր կյանքը, եթե դուք կարողանայիք ներել այն մարդկանց, ովքեր ձեզ վիրավորել են: Կարող եք նաև գրել, թե ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե դուք չփորձեիք ներել ուրիշներին:Պետրոսին պատմած Տիրոջ առակն ուսումնասիրելիս փնտրեք, թե մեզ ներելու Տիրոջ պատրաստակամությունն ինչպես կարող է ամրապնդել ուրիշներին ներելու մեր ունակությունը:
Անգութ ծառայի առակը
Կարդացեք Մատթեոս 18.23-27-ը փնտրելով, թե առակում թագավորն ինչպես է վերաբերվում իր պարտապանին: Կարևոր է իմանալ, որ 10000 քանքարը անվճարելի պարտք էր: Հիսուսի ժամանակներում աղքատ աշխատավոր մարդը ստիպված կլիներ աշխատել 250000 տարի՝ այդ գումարը վճարելու համար (տես Ջեյ Ա. Փերրի և Դոնալդ Վ. Պերրի, Հիսուս Քրիստոսի առակների ընկալումը [2006], 95):
-
Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ օգտագործեց անվճարելի պարտքը՝ այս առակն ուսուցանելու համար:
Կարդացեք առակի մնացած մասը Մատթեոս 18.28-35-ում՝ փնտրելով, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք միմյանց և ինչու: Օգտակար է իմանալ, որ 100 դահեկանը «աղքատ աշխատավոր մարդու մոտ երեք ամսվա աշխատավարձն էր» ( հատված 28 , ծանոթագրություն ա):
-
Ի՞նչ եք սովորում ներման մասին այս առակից:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե որքան գթություն է Փրկիչը ցուցաբերում մեր հանդեպ:
Այս առակից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ներելով ուրիշներին այնպես, ինչպես Նա է մեզ ներում:
Տերը կրկնում է ուրիշներին ներելու կարևորության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.9-11-ը՝ ուշադրություն դարձնելով ներման մասին Տիրոջ ուսմունքներին։
-
Հիմնվելով այսօր սովորածի վրա՝ ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է պահանջում, որ մենք ներենք բոլոր մարդկանց:
Հիսուս Քրիստոսը կարող է մեզ օգնել ներել ուրիշներին
Երբեմն կարող է դժվար լինել ներել ուրիշներին: Սակայն Փրկիչի օգնությամբ ամեն ինչ հնարավոր է:
Երբ կարդաք եպիսկոպոս Մաքմալլինի պատմությունն այն մասին, թե Կորին ինչպես հանդիպեց իր նախկին բանտապահին՝ ուշադիր եղեք, թե Փրկիչն ինչպես ներելու ուժ տվեց նրան:
Կարող եք դիտել «Պարտականության մեր ուղին» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 2:16-3:26-ը:
«Մի քանի վայրկյան էր, ինչ նա կանգնած էր այնտեղ՝ ձեռքը մեկնած, սակայն ինձ համար, կարծես, ժամեր անցան, մինչ ես պայքարում էի երբևէ ինձ համար ամենադժվար բանն անելու համար:
… Ուղերձը, որ Աստված ներում է, ուներ մեկ … պայման, որ մենք ներենք նրանց, ովքեր ցավ են պատճառել մեզ։
«… Օգնիր ինձ»: Ես լուռ աղոթեցի: «Ես կարող եմ բարձրացնել ձեռքս։ Ես կարող եմ այդքանն անել։ Դու հոգ տար իմ զգացմունքների մասին»։
… Անբնական, մեխանիկական շարժումով, ես խցկեցի ձեռքս ինձ պարզած ձեռքի մեջ։ Երբ դա արեցի, մի անհավատալի բան տեղի ունեցավ։ Կարծես թե մի էլեկտրական հոսանք դիպավ ուսիս, անցավ ձեռքերիս միջով և ձուլվեց մեր ձեռքսեղմմանը։ Եվ ապա ինձ թվաց, որ մի բուժիչ ջերմություն հոսեց իմ ողջ մարմնով՝ աչքերս լցնելով արցունքներով։
«Ես քեզ ներում եմ, եղբայր»։ Ես լաց եղա: «Իմ ողջ սրտով ներում եմ»։
Այդպես, առանց ձեռքերը բաց թողնելու մենք երկար կանգնած մնացինք՝ նախկին պահակը և նախկին բանտարկյալը։ Երբեք իմ կյանքում այդքան ուժեղ չեմ զգացել Աստծո սերը, որքան այդ պահին» [Կորի Թեն Բում, Tramp for the Lord (1974), 54–55]:
(Keith B. McMullin, “Our Path of Duty,” Ensign or Liahona, May 2010, 13)
-
Ի՞նչ եք սովորել Կորիի փորձառությունից, որը կարող է ձեզ օգնել ներել, երբ դա դժվար է անել:
-
Ի՞նչ եք սովորել ձեր սեփական կյանքից, ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից այն մասին, թե ինչպես ներել ուրիշներին, երբ դա դժվար է անել:
Սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք պետք է սովորենք Հիսուս Քրիստոսի հատկանիշներից, ապա փորձենք զարգացնել այդ հատկանիշները: Մատթեոս 18.21-35-ը ցուցադրում են Փրկիչի ներողամիտ էությունը և Աստծո արդարությունը, երբ մենք որոշում ենք չներել: Մտածեք, թե ինչ կարող եք անել Հիսուս Քրիստոսի նման ներողամիտ դառնալու համար: Ինչպե՞ս կհրավիրեիք Փրկիչին օգնել ձեզ այդ հարցում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Մատթեոս 18.24 : Որքա՞ն է 10000 քանքարը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Գիտնականների շրջանում գոյություն ունեն տարբեր կարծիքներ այստեղ նշված դրամական արժեքների վերաբերյալ, և ներեցեք ԱՄՆ-ի դրամական միավորին հղում կատարելու համար, բայց որպեսզի հաշվարկը հեշտացնենք, ապա ավելի փոքր պարտքը՝ չներված 100 դահեկանը, ներկայումս 100 դոլար է, իսկ 10000 քանքարը, որն այդքան հեշտությամբ ներվեց, հիմա կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի:
Որպես անձնական պարտք, սա աստղաբաշխական թիվ է՝ ամբողջովին վեր մեր ըմբռնումից: (Ոչ ոք չի կարող այդքան գումար ծախսել:) Դե, ինչ վերաբերում է այս առակի նպատակին, այն ենթադրաբար պիտի անըմբռնելի լինի, այն ենթադրաբար պիտի դուրս լինի մեր հասկացողության կարողությունից, չասենք նաև մեր վճարելու կարողությունից: Պատճառն այն է, որ սա երկու ծառաների պատմությունը չէ, ովքեր վիճում էին Նոր Կտակարանում: Սա պատմություն է մեր մասին, ընկած մարդկային ընտանիքի մասին՝ բոլոր մահկանացու պարտատուների, օրինախախտների և բանտարկյալների մասին: Մեզանից յուրաքանչյուրը պարտատու է, և դատավճիռը ազատազրկումն է բոլորիս համար: Եվ մենք բոլորս այնտեղ կմնայինք, եթե չլիներ Թագավորի ողորմածությունը, ով մեզ ազատ է արձակում, պարզապես, քանի որ Նա սիրում է մեզ և «կարեկցանքից գալարվում մեր հանդեպ» [ Վարդապետություն և Ուխտեր 121․4 ]:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 41)
Արդյո՞ք իմ նկատմամբ արվածի համար ցավ զգալը նշանակում է, որ ես դեռևս չեմ ներել
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Սակայն ձեզանից յուրաքանչյուրի համար, ովքեր իրական չարչարանքների մեջ են, կարևոր է հիշել, թե [Հիսուս Քրիստոս] ինչ չի ասել: Նա չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»։
(Jeffrey R. Holland, “The Ministry of Reconciliation,” Ensign կամ Liahona, Nov. 2018, 79)
Երեց Դեյվիդ Ի. Սորենսենը Յոթանասունի Քվորումից ուսուցանել է մի կարևոր ճշմարտություն ներելու պատվիրանի վերաբերյալ:
Ես ուզում եմ, որ պարզ լինի, որ մեղքերի ներումը չպետք է շփոթել չարիքը հանդուրժելու հետ: … Չնայած մենք պետք է ներենք մերձավորին, ով վիրավորում է մեզ, այնուամենայնիվ, պետք է հիմնավորապես կանխենք այդ վիրավորանքի կրկնությունը:
(Դեյվիդ Ի. Սորենսեն, «Ներումը դառնությունը կփոխի սիրո», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 12)
Ուրիշներին ներելն ինչպե՞ս կարող է ազատել մեզ
Դիտեք «Խաղաղության սկզբունքները. Ներում» տեսանյութը (1:49) ChurchofJesusChrist.org կայքում և իմացեք, թե ինչ խաղաղություն զգաց մի կին, ով ներեց հորը իր ծնողների ապահարզանից տարիներ հետո:
Տերն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց Պետրոսին, որ նա պետք է ների ուրիշներին «մինչև յոթանասուն անգամ յոթը» ( Մատթեոս 18․22)
Երեց Լին Գ. Ռոբինսը՝ նախկինում Յոթանասունի Քվորումից, բացատրել է.
Փրկիչը պարզապես ասաց Պետրոսին, որ նույնիսկ հաշվել պետք չէ, պետք չէ ներման վրա սահմաններ դնել:
Ակնհայտ է, որ Փրկիչը չէր ստեղծում մի բարձր սահմանաչափ, օրինակ՝ 490: Դա նույնը կլիներ, եթե ասենք, որ հաղորդություն ընդունելը սահմանափակվում է 490 անգամով, իսկ 491-րդ անգամ երկնային աուդիտորը միջամտեր և ասեր. «Ես շատ ցավում եմ, բայց ձեր ապաշխարության քարտը սպառվել է, այս պահից սկսած դուք ձեր հույսին եղեք»:
Տերը կիրառել է յոթանասուն անգամ յոթ մաթեմատիկան որպես փոխաբերություն Իր բացառիկ Քավության, անչափ սիրո և անսահման շնորհի համար: «Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի», - ասում է Հիսուսը, - «ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ» [ Մոսիա 26.30 շեշտադրումն ավելացված է]:
(Լին Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 23)