Սեմինարիա
Մատթեոս 20․1-16


Մատթեոս 20․1-16

Այգու մշակների առակը

Men and women working in a vineyard picking grapes. Outtakes include the Lord of the vineyard, hiring workers to work in the vineyard, people picking grapes, being paid for their labors and also some pictures of the surrounding countryside/landscape and people working on the film

Պետրոսը հարցրեց. «Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ»: (Մատթեոս 19.27) Փրկիչը պատասխանեց՝ պատմելով այգու մշակների առակը: Այս առակն ուսուցանում է, որ բոլոր նրանք, ովքեր որոշում են իրենց կյանքը Նրան նվիրել, կստանան խոստացված պարգևը՝ անկախ նրանից, թե երբ են ուխտի ճանապարհը բռնել: Այս դասը կարող է օգնել ձեզ հուսալ, որ դուք կստանաք այն օրհնությունները, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է Իր Քավության միջոցով:

Պատկերացրեք դժվար հատվածները: Ուսանողները կարող են ավելի լավ հասկանալ որոշ դժվար հատվածներ, եթե նրանք բեմականացնեն կամ ուրիշ կերպ պատկերացնեն դրանք: Դա կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ սուրբ գրություններում նկարագրված իրադարձությունները, մարդկանց և մանրամասները:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք թվարկել այն օրհնությունները, որոնք նրանք ստացել են Տիրոջից, որովհետև նրանք ուսումնասիրում են ավետարանը երիտասարդ տարիքից: Նրանք կարող են նաև թվարկել այն հնարավորությունները, որոնք մարդիկ կարող են կորցնել, եթե մինչև հիմա չեն ուսումնասիրել ավետարանը: Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կարող են սովորել այդ ցուցակից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ստորև ներկայացված սցենարն օգտագործելու փոխարեն կարող եք օգտագործել այս վարժությունը՝ հարմարեցնելով այն յուրաքանչյուր դասարանի կարիքներին և ուսանողների թվին.

Խնդրեք մի քանի կամավորի կանգնել և երկու րոպեի ընթացքում ուղիղ ձեռքերով իրենց առջև պահել իրենց սուրբ գրությունները կամ որևէ այլ գիրք: Նրանց պարգև խոստացեք (օրինակ՝ փոքրիկ կոնֆետներ), եթե նրանք կարողանան այդ դիրքով մնալ նշված ժամանակահատվածում: Ամեն 30 վայրկյանը մեկ հրավիրեք այլ ուսանողների, սակայն նրանց ոչ մի պարգև մի խոստացեք: Երբ սկզբնական երկու րոպեից մնա ընդհամենը 30 վայրկյան, խնդրեք բոլոր մնացած ուսանողներին ընդունել դիրքը: Երբ երկու րոպեն ավարտվի, խնդրեք ուսանոնղերին իջեցնել ձեռքերը: Բոլոր մասնակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր վերջում միացան, տվեք այն պարգևը, որը խոստացել էիք առաջին կամավորներին:

Հարցրեք ուսանողներին, թե ինչ են մտածում վարժության մասին: Եթե առաջին ուսանողները բողոքեն ոչ արդար վերաբերմունքի համար, հարցրեք, թե ինչու են նրանք այդպես մտածում:

Պատկերացրեք հետևյալ սցենարը.

Մարիսոլը վերջերս միացավ Եկեղեցուն իր մոր, տատիկի և պապիկի հետ: Դրանից քիչ անց նրա պապիկը մահացավ: Մարիսոլն ուզում է հասկանալ՝ արդյոք իր պապիկը կստանա այն բոլոր օրհնությունները, որոնք ինքը կստանա, նույնիսկ, եթե պապիկըշատ ուշ ընդունեց ավետարանը:

  • Ի՞նչ կասեիք Մարիսոլին։

Փրկիչն Իր առաքյալներին մի առակ ուսուցանեց, որը ցուցադրում է Նրա մտահոգությունը Իր բոլոր հետևորդների հանդեպ: Այս դասի ողջ ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, երբ որոնեք այն ճշմարտությունները, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ Փրկիչի ցանկությունները մեզ համար:

Այգու մշակները

Կարող եք գրատախտակին նկարել մի աղյուսակ՝ հետևյալ տեղեկությունները գրելու համար. մեկնարկի ժամանակը, խոստացված աշխատավարձ, աշխատանքային ժամերը և վճարված գումարը: Ուսանողներին առաջարկեք լրացնել աղյուսակը:

Այս առակն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ Նոր Կտակարանի ժամանակներում նորմալ աշխատանքային օրը մոտավորապես 12 ժամ էր տևում՝ վաղ առավոտից մինչև երեկո: Այս հատվածներում դահեկանը հռոմեական մետաղադրամ է, որը սովորաբար տալիս էին աշխատողին ամբողջ օրվա աշխատանքի համար:

Կարդացեք Մատթեոս 20.1-7-ը՝ փնտրելով, թե այգու տերն ինչպես վարձեց մշակներին:Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-1:33-ը:

3:0

Laborers in the Vineyard

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Փրկիչի ժամանակներում միջին ընտանիքը ապրում էր նրանով, ինչ վաստակում էր տվյալ օրը: Եթե դուք չէիք աշխատել կամ հող մշակել, ձուկ որսացել կամ էլ վաճառել, դուք, հավանաբար, ուտելիք չէիք ունենա:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31)

Օգնեք ուսանողներին վերլուծել առակը մշակների յուրաքանչյուր խմբի տեսանկյունից:

  • Ձեր կարծիքով, ո՞ւմ են ներկայացնում այգու տերն ու մշակները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի զգար առաջինը վարձված մշակը:

  • Ինչպիսի՞ մտքեր և զգացմունքներ պիտի ունենային սպասող մշակները օրվա ընթացքում:

Կարդացեք Մատթեոս 20.8-16-ը՝ փնտրելով, թե օրն ինչպես ավարտվեց բոլոր մշակների համար:Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:34-3:00-ը:

3:0

Laborers in the Vineyard

Օգտակար է իմանալ, որ այգու տիրոջ կողմից վարձված լինելն այս առակում խորհրդանշում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ուխտի մեջ մտնելը: Վճարը կարող է խորհրդանշել հավերժական կյանքի օրհնությունները:

Տվեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը (կամ այլ հարցեր), որպեսզի օգնեք ուսանողներին ճանաչել այգու տիրոջ կողմից դրսևորված աստվածային հատկանիշները:

  • Ի՞նչ կզգայիք այգու տիրոջ հանդեպ, եթե դուք սկզբում վարձված մշակներից լինեիք կամ վերջիններից:

  • Այգու տերն ինչպե՞ս դրսևորեց իր սերն ու մտահոգությունը բոլոր մշակների հանդեպ:

  • Այժմ, երբ դուք հասկացաք, որ այգու տերը մարմնավորում է Երկնային Հորը կամ Հիսուս Քրիստոսին, ինչպիսի՞ աստվածային հատկանիշներ եք տեսնում նրա մեջ:

  • Ի՞նչ դասեր կարող եք սովորել այս առակից:

Տիրոջ ողորմածությունը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է, թե ինչ կարևոր ճշմարտություններ կարող ենք սովորել այս առակից: Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 10:02-11:42-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

15:23

The Laborers in the Vineyard

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այս առակը, ինչպես բոլոր առակները, իրականում մշակների կամ աշխատավարձերի վերաբերյալ չեն, ինչպես մյուսների դեպքում, որոնք ոչխարների և այծերի մասին չեն: Սա պատմություն է Աստծո բարության մասին, Նրա համբերության և ներողամտության և Տեր Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ Սա պատմություն է առատաձեռնության և կարեկցանքի մասին։ Սա պատմություն է շնորհի մասին։ Անշուշտ, սա ընդգծում է այն միտքը, որ ես լսել եմ շատ տարիներ առաջ, որ Աստված Իր կոչման մեջ ամենից շատ բավականություն է ստանում, երբ ողորմած է հատկապես նրանց հանդեպ, ովքեր չեն սպասում դրան և հաճախ զգում են, որ իրենք արժանի չեն դրան։

Ես չգիտեմ, թե ով է այս վիթխարի լսարանում այսօր կարիք զգում լսելու ներման ուղերձը, որը ներհատուկ է այս առակին, բայց որքան էլ կարծում եք, որ ուշացել եք, որքան էլ կարծում եք, որ բաց եք թողել հնարավորությունները, որքան էլ որ շատ սխալներ գործած լինեք՝ ըստ ձեզ, կամ կարծում եք թե տաղանդներ չունեք, կամ տնից և ընտանիքից ու Աստծուց հեռացած եք զգում, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիությունից: Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության անսահման լույսի շողը ձեզ հասանելի է։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 32-33):

  • Մտածեք, թե երեց Հոլլանդի կողմից Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանված ճշմարտություններից որոնք են ձեզ արդեն ծանոթ: Ինչպե՞ս իմացաք, որ դրանք ճշմարիտ են:

  • Ուրիշ ի՞նչ զգացումներ ու խոհեր ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ այսօր սովորածի արդյունքում:

  • Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է ազդել ձեր առօրյա կյանքի վրա:

Վկայեք Հիսուս Քրիստոսի ողորմության մասին և Նրա ցանկության մասին՝ օրհնել բոլոր նրանց, ովքեր եկել են Իր մոտ: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ կամ խնդրել ուսանողներին պատմել, թե նրանք ինչպես են զգացել Նրա ողորմությունն ու շնորհը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞րն է Տիրոջ այգին մշակելու նպատակը

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Ուսուցչի պարգևատրումը հիմնված չի լինի այն բանի վրա, թե որքան երկար ենք մենք աշխատել այգում։ Մենք մեր երկնային պարգևատրումը չենք ստանա մեր աշխատաժամանակը հաշվելով։ Էականն այն է, որ Տիրոջ աշխատավայրում մեր աշխատանքները դարձնեն մեզ կարևոր մեկը։ Մեզանից ոմանց համար դա պահանջում է ավելի շատ ժամանակ, քան մյուսների։ Ի վերջո, կարևորն այն է, թե մենք ինչ ենք դարձել մեր աշխատանքների արդյունքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյեմբեր 2000, 34)

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ես վկայում եմ Աստծո նորոգող զորության և Նրա շնորհի հրաշքի մասին: Նրա մտահոգությունը ձեր հավատքի համար է, որին դուք ի վերջո կհասնեք, ոչ թե օրվա ժամի համար, որի ընթացքում դուք ձեռք բերեցիք այն:

Այսպիսով, եթե դուք ուխտեր եք կապել, պահեք դրանք: Եթե դուք չեք կապել դրանք, կապեք: Եթե դուք կապել եք և խախտել դրանք, ապաշխարեք և նորոգեք դրանք: Երբեք չափազանց ուշ չէ, քանի դեռ այգու Տերն ասում է՝ կա ժամանակ: Մի հետաձգեք: Արդեն ուշ է:

(Jeffrey R. Holland, “The Laborers in the Vineyard,” Ensign or Liahona, May 2012, 33)

Լրացուցիչ ուսումնական վարժություններ

Երեց Հոլլանդի «Այգու մշակները» ելույթը

Կախված ուսանողների կարիքներից՝ Երեց Հոլլանդի «Այգու մշակները» ելույթը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31-33) կարող է օգտագործվել հետևյալի մասին ուսուցանելու համար.

  • Նախանձն ու խանդը հաղթահարելու համար (տես նրա ելույթի 2-8-րդ պարբերությունները կամ տեսանյութի 0:23-7:08 հատվածը)

  • անցյալի հիասթափությունները մոռանալու և հավատքով առաջ շարժվելու համար (տես 9-11-րդ պարբերությունները կամ 7:08-9:57 հատվածը)

Ղուկաս 18.1–8, 35–43 : Անիրավ դատավորի և կույր մուրացկանի բժշկման առակները

Այս երկու առակները կարող են ուսուցանվել միասին կամ առանձին: Երկուսն էլ ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք անկեղծորեն և հետևողականորեն հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, մենք կարող ենք ստանալ Նրա ողորմածությունը:

Անիրավ դատավորի մասին առակում (տես Ղուկաս 18.1-8) մի դատավոր, ով այլ կերպ անտարբեր էր այրու նկատմամբ, որոշեց օգնել նրան, որովհետև վերջինս հոգնեցրեց նրան իր խնդրանքներով: Փրկիչն ուսուցանեց այս առակը՝ շեշտելով, որ Աստված անպայման կլսի և կպատասխանի «իր ընտրեալներին, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա» ( Ղուկաս 18.7):

Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ցուցադրվում կույր մուրացկանի կյանքում, ով օգնություն աղաչեց Տիրոջից ( Ղուկաս 18.35-43):

  • Այս սկզբունքով ապրելն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել առօրյա կյանքում:

  • Երկնային Հայրն ինչպե՞ս է ցուցադրել ձեզ պատասխանելու Իր ցանկությունը, նույնիսկ, երբ այդ պատասխանները չեն գալիս մեր կողմից սպասված ժամանակին կամ ձևով: