Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9
Ակնարկ
Երբ Հիսուսը ծառայում էր Գալիլեայում, արյունահոսությամբ տառապող մի կին բուժվեց՝ դիպչելով Նրա հագուստին: Տերը վերակենդանացրեց Հայրոսի դստերը: Հիսուս Քրիստոսը կանչեց, հրահանգ տվեց Տասներկու Առաքյալներին և ուղարկեց նրանց քարոզելու, ծառայելու և հիվանդներին բժշկելու:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններում ուսուցիչներին առաջարկվում են գաղափարներ, թե նրանց ինչ կարող է անհրաժեշտ լինել՝ յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար:
Մարկոս 5.24-34
Մատթեոս 9.20–22
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են հիմնվել Փրկիչի զորության վրա իրենց կյանքում՝ Նրա հանդեպ իրենց հավատքը գործադրելով:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե երբ են նրանք դիմել Հիսուս Քրիստոսի օգնությանը: Նրանք նաև կարող են հիշել մի այլ մարդու փորձառությունը:
-
Բովանդակություն ցուցադրելու համար. Պատրաստվեք ցուցադրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը:
-
Տեսաֆիլմեր. «Հիսուսը բուժում է հավատքով լի մի կնոջ» (1:38), «Թե ինչպես մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» (11:30-ից մինչև 13:20-ը)
-
Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ցուցադրեք «Հիսուսը բուժում է հավատքով լի մի կնոջ» տեսաֆիլմը (1:38): Եթե ձեր ծրագրային ապահովումը թույլ է տալիս, կարող եք ուսանողներին առաջարկել օգտագործել խմբակային քննարկումների սենյակները՝ հետևյալ հարցերը քննարկելու համար. Ի՞նչ կարող եք անել՝ ցուցադրելու համար, որ Փրկիչի օգնությունը ստանալը ձեր ամենամեծ ցանկությունն է: Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե ավելի հաճախ հիմնվեիք Հիսուս Քրիստոսի զորության վրա:
Մարկոս 5.21-24, 35-43
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին գործադրել նրանց հավատքը և հավատալ Քրիստոսին վախի ու անորոշության պահերին:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին հորդորեք մտապահել «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» արտահայտությունը ( Մարկոս 5.36): Խնդրեք նրանց մտածել, թե այս արտահայտությունը ինչպես կարող է օգնել նրանց փորձության պահերին:
-
Տեսաֆիլմ. Jesus Raises the Daughter of Jairus (3:25)
-
Նյութեր ուսանողների համար. Հնարավորության դեպքում բերեք նյութեր, որպեսզի ուսանողները կարողանան ստեղծեք «Մի վախենար, բայց միայն հաւատա» արտահայտությամբ մի նկար:
-
Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ուսանողներին առաջարկեք չատում կիսվել չվախենալու մասին սուրբ գրություններով կամ համաժողովի ելույթներով: Ապա որոշ ուսանողներ իրենց էկրանի միջոցով կարող են կիսվել գտած սուրբ գրությամբ և ցուցադրել այն առցանց Gospel Library կայքից կամ Gospel Library հավելվածից:
Մատթեոս 9․36-38, Մատթեոս 10
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե որն է Առաքյալների կոչումը և նպատակը՝ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ և վկաներ:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Տիրոջ առաքյալների հետ կապված իրենց փորձառությունների շուրջ՝ տալով հետևյալ հարցերը. Ինչպե՞ս են Փրկիչի Առաքյալները ձեզ մոտեցրել Հիսուս Քրիստոսին: Ի՞նչն է ձեզ տպավորում նրանց մեջ: Ի՞նչ հարցեր ունեք Առաքյալի դերի վերաբերյալ: Կարող եք օգտագործել ուսանողի պատրաստման այլընտրանքային գաղափարը «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնից:
-
Բովանդակություն ցուցադրելու համար. Պատրաստվեք ցուցադրել կամ թերթիկի ձևով տրամադրել նախագահ Նելսոնի հայտարարությունը և հարցերը, որոնք կօգնեն ուսանողներին գնահատել իրենց զգացմունքները և մոտեցումները Հիսուս Քրիստոսի Առաքյալների նկատմամբ:
-
Նյութեր ուսանողների համար. Մտածեք, թե ժամանակակից Առաքյալներից կամ նրանց մասին որ նյութերն եք տրամադրելու ձեր ուսանողներին:
Ղուկաս 9.24-26, 57-62
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել, թե ինչպես լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես են նրանք փորձում հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Կարող եք օգտագործել էլեկտրոնային գրատախտակ կամ նմանատիպ ֆունկցիա, որպեսզի օգնեք ուսանողներին զեկուցել իրենց սովորածի մասին: Ուսանողները կարող են ավարտել «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու համար մենք կարող ենք …» արտահայտությունը:
Վարդապետության սերտման կրկնություն 3
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ և փորձել բացատրել վարդապետության սերտման հետևյալ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը. Մատթեոս 5.14-16 , Ղուկաս 2.10-12 , Հովհաննես 3.5 և Հովհաննես 3.16 :
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք Մատթեոսից, Ղուկասից կամ Հովհաննեսից ընտրել վարդապետության սերտման իրենց համար նշանակալից հատվածները: Հարցրեք, թե ինչու է այդ հատվածը նշանակալից իրենց համար և խնդրեք նրանց պատրաստ գալ՝ կիսվելու իրենց մտքերով դասարանի հետ:
-
Բովանդակություն ցուցադրելու համար. Կարող եք ցուցադրել սովորելու ոճերի ցուցակը, որն ուսանողները կարող են օգտագործել՝ ամենաօգտակար մեթոդն ընտրելու համար:
-
Առարկաներ. Կրկնեք սովորելու տարբեր ոճերը ներկայացնող վարժությունները և որոշեք, թե ինչ նյութերի կարիք ձեր ուսանողները կարող են ունենալ՝ իրենց կողմից ընտրված վարժությունը կատարելու համար:
-
Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Կարող եք ուսանողներին հուշել, թե իրենց տնից ինչ առարկաներ և գործիքներ նրանք կարող են օգտագործել՝ սովորելու ոճին նվիրված վարժությունը կատարելիս: Խնդրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։