Սեմինարիա
Հայտնություն 6-14


Հայտնություն 6-14

Ակնարկ

Որպես իր հայտնության մաս՝ Հովհաննես առաքյալը տեսավ Աստծո Գառին՝ կնքված գրքի յոթը կնիքները բացելիս: Նա արձանագրեց մարգարեություններ կարևոր և դժբախտ իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից անմիջապես առաջ: Նա պատմեց մեր նախամահկանացու գոյության մանրամասների մասին, այդ թվում «երկնային պատերազմի» մասին (Հայտնություն 12.7) և մահկանացու կյանքում Հիսուս Քրիստոսի հետևորդների նկատմամբ սատանայի հակամարտության մասին: Նա նաև մարգարեացավ Փրկչի Եկեղեցու վերականգնման և արդարներին ամբարիշտներից բաժանելու մասին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Առաջարկներ առցանց դասավանդող ուսուցիչների համար

Շփվեք ամբողջ դասարանի հետ Պարբերաբար հաղորդագրություններ ուղարկեք դասարանի բոլոր անդամներին: Օգտագործեք այդ հաղորդագրությունները, որպեսզի օգնեք ուսանողներին հաղթահարել իրենց մտահոգությունները, պարզաբանել իրենց նպատակները, ինչպես նաև վարչական հարցեր լուծելու համար: Դա կօգնի ուսանողներին խուսափել շփոթությունից և կապված մնալ ամբողջ դասարանի հետ:

Հայտնություն 6-7

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսին ապավինելու կարևորությունը՝ վերջին օրերի դժբախտությունների ժամանակ մաքուր դառնալու և հավատարիմ մնալու համար:

  • Ուսանողի նախապատրաստում․ Հայտնություն 6.17 հատվածում տրված հարցը կարդալուց հետո ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ կպահանջվի վերջին օրերի դժբախտություններին դիմակայելու համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն կամ գտնեն սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես մեր «հագուստը … սպիտակեցնել Գառան արյան մեջ» ( Հայտնություն 7.14), կարող եք մի քանի ուսանողների առաջարկել կիսվել իրենց էկրանով և ցուցադրել սուրբ գրությունները, որոնք նրանք գտել են Gospel Library հավելվածում։ Եթե ուսանողները նշել են այս սուրբ գրություններից հատվածներ, կարող եք հարցնել նրանց, թե ինչու են նրանք նշել հենց դրանք:

Հայտնություն 8-11

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ Տիրոջ զորությունը և Նրա կարողությունը՝ պաշտպանել մեզ վերջին օրերի աղետներից և չարիքներից:

  • Ուսանողի նախապատրաստում. Կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությամբ այս դասի սկզբում և առաջարկել ուսանողներին ուսումնասիրել այն հզոր գործերը, որոնք Տերը կկատարի մինչև Իր Երկրորդ Գալուստը: Դրա համար օգտակար նյութեր կարող են լինել « Վերջին օրեր » հոդվածը՝ Սուրբ գրությունների ուղեցույցում և « Վերջին օրեր » հոդվածը՝ Թեմաների ուղեցույցում (երկուսն էլ հասանելի են scriptures.ChurchofJesusChrist.org կայքում):

  • Պատկերներ. Յոթ կնիքների իրադարձությունները ներկայացնող գծապատկեր; Ձիթենյաց սարի պատկերը, օրինակ՝ Աստվածաշնչյան լուսանկարներ-ից, հ. 11, «Ձիթենյաց լեռ» (Կարող եք օգնել ուսանողներին գտնել այս լուսանկարը իրենց սուրբ գրություններում:)

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Երբ ուսանողներն ուսումնասիրեն դասը, օգտագործեք Հարցեր և քննարկումներ դաշտը՝ դասի վերջում երեք հուշումներ պարունակող քննարկում ստեղծելու համար: Առաջարկեք ուսանողներին պատասխանել մեկ կամ մի քանի հուշումների:

Հայտնություն 12

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել մեծացնել Հիսուս Քրիստոսին հետևելու ուսանողների նվիրվածությունը՝ օգնելով նրանց հասկանալ Փրկչին ընտրելու և սատանային մերժելու նրանց նախաերկրային ընտրությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ Այս դասից մի քանի օր առաջ առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն եղանակներին, որոնցով սատանան պայքարում է Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների դեմ: Խրախուսեք նրանց պատրաստվել և կիսվել իրենց նկատածի որոշակի օրինակներով:

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Երբ պատրաստվեք կիսվել քույր Վենդի Վ. Նելսոնի հայտարարությամբ, որոշեք՝ արդյոք լավագույն տարբերակը տեսանյութով կիսվելն է։ Եթե կիսվում եք տեքստով, կարող եք մեկ առ մեկ կիսվել պարբերություններով՝ հնարավորություն տալով ուսանողներին քննարկել իրենց զգացմունքները այս հայտարարության վերաբերյալ, և այն, թե ինչպիսին կարող է լինել իրենց նախաերկրային կյանքը, և ինչպիսի զգացողություններ իրենք կունենային, եթե տեսնեին այն:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Հայտնություն 12.1–3 հատվածների խորհրդանիշների մասին ուսուցանելիս կարող եք նկարել մի քանի սուրբ գրություն, որոնց վրա նշված են այդ խորհրդանիշները, կամ ստեղծել տեսանյութ այն մասին, թե ուսանողներն ինչպես կարող են նշել այդ խորհրդանիշները իրենց սուրբ գրություններում: Բացատրեք դասարանին իրենց սուրբ գրություններում նշումներ անելու և խաչաձև հղումների օգտակարությունը։

Հայտնություն 14

Դասի նպատակը․ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե Փրկիչը և Նրա վերականգնված Եկեղեցին ինչպես կարող են օգնել աշխարհին, այդ թվում իրենց, պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին:

  • Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք նշել, թե իրենց կարծիքով, որոնք են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեք կամ չորս ամենակարևոր նպատակները:

  • Պատկերներ. Մորոնի հրեշտակի արձանի պատկերը տաճարի վրա, մանգաղի պատկերը

  • Նյութեր ուսանողների համար. Հետևյալ նյութերի պատճենները, եթե ուսանողները չեն կարող մուտք գործել առցանց․ Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ․), New Era-ի հավելված և Ensign, ChurchofJesusChrist.org, Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 68–70, Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 92–95

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասը կարող եք սկսել՝ ներկայացնելով սցենարը և այնուհետև ուսանողներին տեղավորելով խմբային քննարկման սենյակներում, որպեսզի դերերով կարդան սցենարը և քննարկեն արձագանքները, որոնք կարող են լինել: Ուսանողները կարող են նաև միասին նշել, թե իրենց կարծիքով, ինչն է ամենակարևորը՝ հասկանալու համար, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կազմավորել Իր Եկեղեցին:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Կարող եք Իսրայելի հավաքման վերաբերյալ վերջերս արված մի քանի մարգարեական հայտարարությունների և առաջարկների ցանկ կազմել։ Դրանք կարող են ավելացվել դասին կամ փոխարինել դասի բովանդակության մի մասը:

Վարդապետության սերտման կրկնություն 25

Դասի նպատակը. Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և կիրառել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման սուրբ գրությունների 13 հատվածներում պարունակվող ճշմարտությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին տրամադրեք դասի համար նախատեսված թերթիկի մի օրինակ: Առաջարկեք նրանց վերանայել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և դիտարկել իրավիճակներ, որոնցում այդ հատվածների ըմբռնումը կարող է օգտակար լինել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ուսանողները ստեղծում են նկարներ, որոնք պատկերում են վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, կարող եք հնարավորություն տալ նրանց օգտագործել թվային ծրագրեր կամ հավելվածներ դա անելու համար: Երբ ավարտեն, հնարավորություն տվեք նրանց դասարանի հետ կիսվելու իրենց նկարներով:

Հարցեր և զրույցներ

Օգտագործեք այս հարթակը և տեքստային հաղորդագրությունների, տեսաձայնային նյութերի միջոցով ձեր դասընկերների հետ խոսեք այն ամենի մասին, ինչ մենք ուսումնասիրում ենք: Դուք կարող եք՝

  • հարցեր տալ, կիսվել այս շաբաթ ուսումնասիրած գաղափարներով և

  • արձագանքել ձեր ուսուցչի կամ դասընկերների գրառումներին:

Ընտրեք Պատասխանել: