Համասեռամոլություն
Ինչպե՞ս եմ ես հասկանում և օգտագործում ԼԳԲՏՔ համայնքի հետ կապված եզրույթներն ու բառերը:


«Ինչպե՞ս եմ ես հասկանում և օգտագործում ԼԳԲՏՔ համայնքի հետ կապված եզրույթներն ու բառերը»: Նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար (2020)

«Ինչպե՞ս եմ ես հասկանում և օգտագործում ԼԳԲՏՔ համայնքի հետ կապված եզրույթներն ու բառերը»: Նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար

Ինչպե՞ս եմ ես հասկանում և օգտագործում ԼԳԲՏՔ համայնքի հետ կապված եզրույթներն ու բառերը:

Տերմինաբանություն

Սեռական կողմնորոշումը կարող է վերաբերել հուզական, ռոմանտիկ կամ սեռական հրապուրանքին, ինչպես նաև նույնականացման զգացողությանը: Ոմանց համար օգտակար է տարբերակել սեռական հրապուրանքը, հուզական հրապուրանքը և նույնականացումը, այլ ոչ թե խմբավորել բոլորը միասին որպես «սեռական կողմնորոշում»:

Ամենատարածված պիտակներն են՝ լեսբուհի (երբ կինը հրապուրանք է զգում այլ կնոջ հանդեպ), գեյ (երբ տղամարդը հրապուրանք է զգում այլ տղամարդու հանդեպ) և բիսեքսուալ (տղամարդը կամ կինը հրապուրանք է զգում երկու սեռերի հանդեպ): Որոշ կանայք իրենց նկարագրելու համար օգտագործում են նաև գեյ եզրույթը: Մարդիկ կարող են օգտագործել այլ պիտակներ, իսկ ոմանք, ովքեր նույն սեռի հանդեպ հրապուրանք են զգում, նախընտրում են չօգտագործել որևէ պիտակ իրենց նկարագրելու համար: Այն, թե ինչպես են մարդիկ ընտրում նույնականացնել իրենց, ժամանակի ընթացքում կարող է փոխվել:

Հրապուրանքը նույնականացման որոշիչ չէ։ Մարդիկ կարող են իրենք ընտրել, թե ինչպես որոշել սեփական նույնականացումը: Եկեղեցում կան ակտիվ, տաճարային երաշխավորագրեր ունեցող անդամներ, ովքեր ապրում են ըստ մաքրաբարոյության օրենքի և իրենց նույնականացնում են որպես գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ: Կան Եկեղեցու ակտիվ անդամներ, ովքեր նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում և չեն ցանկանում իրենց նույնականացնել որևէ պիտակի միջոցով: Մեր առաջնային նույնականացումը միշտ կլինի այն, որ մենք Աստծո զավակն ենք։ Գենդերային նույնականացման կամ գենդերային դիսֆորիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Տրանսգենդեր․ Ինչպես հասկանալ ինքներդ ձեզ և Տրանսգենդեր․ Ինչպես աջակցել ուրիշներին, ChurchofJesusChrist.org կայքում։

Սեռական կողմնորոշում և գենդերային նույնականացում

Նույն սեռի հանդեպ հակվածությունը (ՆՍՀ) վերաբերում է նույն սեռի ներկայացուցչի հանդեպ հուզական, ֆիզիկական, ռոմանտիկ կամ սեռական հրապուրանքին: Եթե մարդը նույն սեռի հանդեպ հրապուրանք է զգում, նա ինքն իրեն նույնականացնելու համար իր ցանկությամբ կարող է ընտրել սեռական կողմնորոշման պիտակը, կամ՝ չընտրել: Երկու դեպքում էլ նույն սեռի հանդեպ հակվածությունը տեխնիկական եզրույթ է, որն առանց պիտակավորելու նկարագրում է տվյալ փորձառությունը: Այս վեբ կայքն օգտագործում է այդ եզրույթը, որպեսզի ընդգրկի մարդկանց, ովքեր անհարմար են զգում պիտակ կրել, նպատակը՝ ժխտելը չէ գեյերի, լեսբուհիների կամ բիսեքսուալների գոյությունը:

Նույն սեռի հանդեպ հակվածությունը և գենդերային դիսֆորիան շատ տարբեր բաներ են: Օրինակ՝ նրանք, ովքեր գենդերային դիսֆորիա ունեն միշտ չէ, որ նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում, իսկ նույն սեռի հանդեպ հակվածություն զգացող մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում փոխել սեռը: Ե՛վ հոգեբանական, և՛ կրոնական տեսանկյունից, այդ երկուսը տարբերվում են:

Տպել