«Ինչպե՞ս աջակցեմ ինչ-որ մեկին, ով համարվում է տրանսգենդեր»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին (2020)
«Ինչպե՞ս աջակցեմ ինչ-որ մեկին, ով համարվում է տրանսգենդեր»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին
Ինչպե՞ս աջակցեմ ինչ-որ մեկին, ով համարվում է տրանսգենդեր
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ուսուցանել է, որ տրանսգենդերային հակումներ ունեցող մարդիկ, «պետք է պարուրվեն իրենց Փրկչի ձեռքերի մեջ և իմանան, որ սիրված են: Տերը շատ հաճախ դիմում է մեզ. Նա ակնկալում է, որ մենք լինենք Նրա ջերմացնող, սիրող ձեռքերը: Մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց ընկերներին ևս, որ նույն կերպ վարվեն («Հիսուս Քրիստոսն է պատասխանը» (երեկո Բարձրագույն իշխանության հետ, փետրվարի 8, 2019):
Գենդերային անհամապատասխանության զգացումների մասին խոսելը կարող է դժվար և ճնշող լինել: Ձեր մտերիմը գուցե չիմանա, թե ինչպես պատմի ձեզ այդ մասին: Երբեմն դուք կարող եք ձեզ անհամապատասխան զգալ: Թեև միշտ չէ, որ դուք կիմանաք, թե ինչպես արձագանքել մեկ ուրիշի դժվարությանը, բայց դուք երբեք չեք զղջա, եթե ցուցաբերեք սեր և հասկացողություն։
Եթե շատ բուռն արձագանքեք, բարկանաք կամ ասեք բաներ, որոնց համար հետո զղջաք, մի հուսահատվեք: Ձեզ համար դա կարող է նույնպես դժվար լինել։ Կյանքում դա մի պահ է, երբ դուք կզրուցեք ձեր մտերիմի հետ։ Եթե զգաք, որ պետք է ներողություն խնդրել ձեր գործողությունների համար, արեք դա։
Եթե այդ իրավիճակում դուք անհանգիստ եք կամ վշտացած, իմացեք, որ դուք մենակ չեք: Հնարավոր է, դուք մտահոգվեք, որ ձեր ընտանիքի համար ձեր պատկերացրած ապագան ի չիք է դառնում: Տխրությունը կարող է տևել որոշ ժամանակ: (Տես «Grief», Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)։
Նախագահ Բոննի Հ. Քորդոնը բացատրել է. «Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել ընդունված։ Մենք ցանկանում ենք արժևորված, հիշված և սիրված զգալ։ … Մենք կարող ենք լսել և սիրել առանց քննադատության և առաջարկել հույս ու օգնություն Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ … Մեր գառները ուժեղ են, թե թույլ, ուրախ, թե տխուր, մենք պետք է համոզված լինենք, որ ոչ ոք միայնակ չէ» («Հովիվ դառնալ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 74, 76)։