«Ինչպե՞ս հարգել մեզանից տարբերվող մարդկանց»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին (2020)
«Ինչպե՞ս հարգել մեզանից տարբերվող մարդկանց»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին
Ինչպե՞ս հարգել մեզանից տարբերվող մարդկանց
Եթե ունեք ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ովքեր իրենց համարում են տրանսգենդեր, աղոթեք Քրիստոսի սիրո համար, ջանալով հետևել Փրկչի օրինակին, և սիրել նրանց: Միմյանց սիրելու պատվիրանը ներառում է նրանց, ովքեր չեն կիսում մեր աշխարհայացքը:
Ինչպես նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Կյանքում շատ հարաբերություններում և պայմաններում մենք պետք է շփվենք մարդկանց հետ, որոնք տարբերվում են մեզանից: Կարևոր է, որ մեր կողմից այս տարբերությունները չմերժվեն կամ անտեսվեն, սակայն որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է սովորենք խաղաղ ապրել ուրիշների հետ, որոնք չեն կիսում մեր արժեքները կամ ընդունում ուսմունքները, որոնց վրա դրանք հիմնված են: Հոր փրկության ծրագիրը, որի մասին մենք գիտենք մարգարեական հայտնությամբ, դնում է մեզ մահկանացու պայմաններում, որտեղ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները: Դա ներառում է՝ սիրել տարբեր մշակույթներ և համոզմունքներ ունեցող մեր մերձավորներին այնպես, ինչպես Նա սիրեց մեզ: Ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մարգարեն, մենք պետք է առաջ մղվենք` ունենալով «սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31.20)», («Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 28)։