«Ինչպե՞ս օգնել մարդուն՝ իրեն սիրված, գնահատված և պետքական զգալ»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին (2020)
«Ինչպե՞ս օգնել մարդուն՝ իրեն սիրված, գնահատված և պետքական զգալ»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին
Ինչպե՞ս օգնել մարդուն՝ իրեն սիրված, գնահատված և պետքական զգալ
Նախագահ Ջին Բ․ Բինգհեմն ասել է․ «Մեր մերձավորի հանդեպ սեր զարգացնելու և ցուցաբերելու ամենաիմաստալից եղանակներից մեկը մեր մտքում և խոսքում մեծահոգի լինելն է: … Բառերը մարդկանց և բարձրացնելու, և նվաստացնելու զարմանալի զորություն ունեն: Հավանաբար բոլորս կարող ենք հիշել վատ բառեր, որոնք մեզ հուսահատության են մատնել, և սիրով ասված այլ բառեր, որոնց շնորհիվ մեր հոգին սավառնել է երկնքում: Երբ մարդկանց ասում ենք միայն դրական բաներ, դա բարձրացնում ու ամրացնում է մեր շրջապատում գտնվողներին և օգնում է նրանց քայլել Քրիստոսի հետքերով» («Ավետարանի լույսը իմ տուն կբերեմ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 6, 7)։
Քույր Շերոն Յուբենկը բացատրել է, որ որոշ մարդիկ իրենց ընդունված կամ ընդունելի չեն զգում․ «Նոր Կտակարանը ցույց է տալիս այն մեծ ջանքերը, որ Հիսուսն էր գործադրում` օգնության հասնելու բոլոր տեսակի մարդկանց` բորոտներին, հարկահավաքներին, երեխաներին, գալիլեացիներին, պոռնիկներին, կանանց, փարիսեցիներին, մեղավորներին, սամարացիներին, այրիներին, հռոմեացի զինվորներին, շնացողներին, ավանդաբար անմաքուր համարվողներին: Գրեթե ամեն պատմության մեջ Նա հասնում է մեկին, ով ավանդաբար ընդունված չէր հասարակության մեջ: … Սա անխախտ պահանջ է Քրիստոսի աշակերտներին և Վերջին Օրերի Սրբերին` ցույց տալ ճշմարիտ սեր մեկ մեկու հանդեպ» («Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 74)։