«Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին (2020)
«Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին
Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել
Սկզբնական արձագանքները կարող են դժվար լինել: Ձեր առաջին արձագանքը կարող է լինել զայրույթը կամ ժխտումը: «Կարևոր է բավարար ինքնատիրապետում ունենալ՝ այդ ամենը մի կողմ դնելու համար, ունենալ մի փոքր համբերություն, սկսել խոսել, սկսել լսել և սկսել ավելի լավ հասկանալ»: Պետք չէ ամեն ինչ լուծել մեկ ամսում, մեկ շաբաթում կամ մեկ տարում:
Օգնության ձեռք մեկնելիս և ծառայելիս միշտ կարևոր է ընդունել դիմացինի զգացմունքներն ու փորձառությունները: Մենք ձգտում ենք քրիստոսանման սիրով և հասկացողությամբ վերաբերվել մարդկանց՝ անկախ մահկանացու կյանքում նրանց կատարած ընտրություններից ու վարած կյանքից, և ընդունել իրականությունը։