Տրանսգենդեր
Ի՞նչ կարող եմ անել՝ քրիստոսանման սեր ցույց տալու համար


«Ի՞նչ կարող եմ անել՝ քրիստոսանման սեր ցույց տալու համար»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին (2020)

«Ի՞նչ կարող եմ անել՝ քրիստոսանման սեր ցույց տալու համար»։ Տրանսգենդեր․ աջակցել ուրիշներին

Ի՞նչ կարող եմ անել՝ քրիստոսանման սեր ցույց տալու համար

Կարևոր է հասկանալ, որ «մարդիկ այս ճանապարհին տարբեր արահետների վրա են»: Մենք պետք է հասկանանք մեզ շրջապատող մարդկանց կարիքները: Յուրաքանչյուր մարդ ունի դժվարություններ։ Ոմանք ունեն լուրջ խնդիրներ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Աստված սիրում է բոլորիս։ Մենք պետք է փորձենք ուրիշներին նայել քրիստոսանման աչքերով: Մենք չպետք է «թույլ տանք, որ դատողությունը թելադրի, թե ինչպես շփվենք մարդկանց հետ»: Կյանքը ոչ միայն «մեր սեփական առաջընթացի, այլև ուրիշների առաջընթացին օգնելու համար է»: «Մենք ծնվել ենք այնտեղ, որտեղ ապրում ենք, որպեսզի կարողանանք սիրել և քաջալերել մյուսներին»:

Քրիստոսի աշակերտ լինելը նշանակում է, որ մենք պետք է օգնենք ուրիշներին այս ճանապարհին: «Հիսուս Քրիստոսի ավետարանը չի նվազեցնում մարդկանց կարևորությունը: Մարդիկ են նվազեցնում մարդկանց կարևորությունը։ Եվ մենք պետք է շտկենք դա: Մենք պետք է նրբանկատ լինենք, սիրենք մարդկանց և թույլ տանք, որ նրանք աճեն, բարգավաճեն և դառնան լավագույն անձինք: Նրանք ունեն տաղանդներ, ունակություններ և [անհատականություններ], որոնք անհրաժեշտ են Աստծո արքայությունում»: Երբ մարդիկ գալիս են եկեղեցի, «նրանք պետք է անմիջապես իրենց զգան ընդունված և սիրված, քաջալերված ու ոգեշնչված»: Այնուհետև, դռնից դուրս գալուց հետո նրանք ավելի լավն են դառնում, «քանի որ գիտեն, որ Տերը սիրում է իրենց: [Եվ նրանք գիտեն], որ իրենց հավատքում ընկերներ ունեն» (Carol F. McConkie, “Lifting Others,” ChurchofJesusChrist.org