«Ինչպես օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդուն», Ինչպես օգնել (2018)
«Ինչպես օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդուն», Ինչպես օգնել
Ինչպես օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդուն
Միշտ լուրջ վերաբերվեք ինքնասպանության նախազգուշացնող նշաններին և ինքնասպանություն փորձ կատարելու ցանկացած սպառնալիքին, նույնիսկ, եթե կարծում եք, որ անհատը լրջորեն չի մտածում ինքնասպանության մասին կամ պարզապես ուշադրություն է հրավիրում: Հետևեք այս երեք քայլերին աջակցություն ցույց տալու համար՝ հարցրեք, հոգացեք, պատմեք:
Քայլ 1. Հարցրեք։ Ուղիղ հարցրեք այդ մարդուն, թե արդյո՞ք նա մտածում է ինքնասպանություն գործելու մասին։ Դուք կարող եք հարցնել․ «Արդյո՞ք մտածում ես վերջ տալ կյանքիդ»։ Եթե ասում են, որ մտածում են ինքնասպանության մասին, հարցրեք նրանց, թե արդյոք նրանք ծրագիր ունեն: Դուք կարող եք հարցնել․ «Արդյո՞ք քեզ վնասելու ծրագիր ունես»։ Եթե ունի այդպիսի ծրագիր, անմիջապես օգնեք նրան հասնել հիվանդանոց կամ առողջապահական կլինիկա, կամ զանգահարեք ձեր տարածքում գործող արտակարգ իրավիճակների ծառայություն կամ ճգնաժամային օգնության գիծ։ (Տես «Ճգնաժամային օգնության գծեր»՝ ամբողջ աշխարհում օգնության գծերի հղումների համար): Եթե նրանք ծրագիր չունեն, անցեք 2-րդ քայլին։
Քայլ 2. Հոգացեք։ Լսելով, թե նրանք ինչ եք ասում, ցույց տվեք, որ դուք անտարբեր չեք։ Նրանց ժամանակ տվեք բացատրել իրենց զգացումները։ Հարգեք նրանց զգացմունքները՝ ասելով նմանատիպ խոսքեր․ «Ես ցավում եմ, որ դուք այդպիսի ցավ եք ապրում» կամ «Ես չէի հասկանում, թե որքան դժվար է ձեզ համար»: Դուք կարող եք առաջարկել նրանց ստեղծել ինքնասպանությունների կանխարգելման անվտանգության ծրագիր (տես “How to Create a Suicide-Prevention Safety Plan,” Doug Thomas, Ensign, Sept. 2016, 63)։ Անվտանգության ծրագիրը կարող է օգնել մարդկանց բացահայտել իրենց անձնական ուժեղ կողմերը, դրական փոխհարաբերությունները և առողջ ապրելակերպի հմտությունները: Այն կարող է նաև նվազեցնել ինքնավնասման միջոցների մատչելիությունը, ինչպիսիք են՝ զենքերը կամ հաբերը: Եթե նրանք խնդրեն ձեզ չպատմել իրենց զգացմունքների մասին որևէ մեկին, բացատրեք, որ կհարգեք նրանց գաղտնիությունը՝ որքանով հնարավոր է, բայց նրանք ավելի շատ օգնության կարիք ունեն, քան դուք կարող եք տրամադրել։ Երբեք մի խոստացեք, որ ինքնասպանության մասին նրանց մտքերը գաղտնի կպահեք։
Քայլ 3. Պատմեք։ Խրախուսեք, որ այդ անձը պատմի մեկին, ով կարող է ավելի շատ աջակցություն ցուցաբերել: Կիսվեք ձեր տարածաշրջանում օգտակար միջոցների կոնտակտային տվյալներով։ Միջոցների թվում կարող են լինել համայնքային հիվանդանոցները, շտապ օգնության կլինիկաները կամ անվճար ճգնաժամային օգնության գծերը։ Եթե նրանք օգնությունից չեհրաժարվում են, դուք պետք է ինչ-որ մեկին ասեք նրանց փոխարեն: Դուք կարող եք ասել նմանատիպ մի բան. «Ես մտածում եմ քո մասին և ուզում եմ, որ դու ապահով լինես: Ես պատրաստվում եմ ասել ինչ-որ մեկին, ով կարող է ձեզ օգնել»։ Հարգեք նրանց գաղտնիությունը՝ ասելով միայն մեկին, ով կարծում եք, որ կարող է օգնել, օրինակ՝ ընտանիքի մտերիմ անդամին, անձի եպիսկոպոսին, դպրոցական խորհրդատուին, բժշկին կամ առողջապահության ոլորտի մեկ այլ մասնագետի: Եթե վստահ չեք, թե ում ասեք, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ կամ զանգահարեք ձեր տարածքի ճգնաժամային օգնության ազատ գիծ: Հիշե՛ք, ձեզանից չի ակնկալվում աջակցել այդ մարդուն միայն ձեր ուժերով։
Նշում․ Եթե քննարկում եք վարում, կարող եք խնդրել մասնակիցներին կիրառել այդ քայլերը։ Ներկայացրեք մի իրավիճակ, որտեղ ինչ-որ մեկը մոտենում է նրանց և ինքնասպանության մտքեր է արտահայտում, և խնդրեք նրանց ցույց տալ, թե իրենք ինչպես կարձագանքեն։
Օժանդակ նյութեր
-
Բարօրության օգնության գիծ (ցցերի նախագահների, եպիսկոպոսների և ճյուղերի նախագահների համար)։
-
«Ժամանակ տրամադրել խոսելուն և լսելուն», Ռոզմարի Մ. Վիքսոմ, Ensign, ապր. 2012, 10-13։
-
“I’m Worried about Someone,” suicide.ChurchofJesusChrist.org.
-
«Ինքնասպանությու», խորհրդատվական նյութեր, ChurchofJesusChrist.org։