Մեր Տները, մեր ընտանիքները
Ժամանակ տրամադրել խոսելուն և լսելուն
Սոլթ Լեյք Սիթիի ցցի համաժողովի հեռարձակման ելույթից՝ տրված 2010թ. հոկտեմբերի 24-ին:
Այսօր ավելի լավ շփվելու կանխամտածված մեր ջանքերը կօրհնեն մեր ընտանիքները հավերժորեն:
Կատարյալ աշխարհում յուրաքանչյուր երեխա դպրոցից կվերադառնար տուն և նրան կողջունեին նոր թխված շոկոլադե խմորեղենով, մի մեծ բաժակ սառը կաթով և մայրը պատրաստ կլիներ ժամանակ տրամադրել խոսելու և լսելու իր երեխայի անցկացրած օրվա մասին: Մենք չենք ապրում կատարյալ աշխարհում, ուստի դուք կարող եք շրջանցել խմորեղենն ու կաթը, եթե ցանկանում եք, բայց մի շրջանցեք «ժամանակը՝ խոսելու և լսելու համար»:
Քսանինը տարի առաջ Առաջին Նախագահության Երկրորդ ԽորհրդականՆախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920-2007) դժգոհեց, որ ընտանիքները շատ քիչ ժամանակ են անցկացնում միասին: Մտածեք այդ մասին: 29 տարի առաջ գերագույն համաժողովի ժամանակ նա ասաց. «Այսօրվա ընտանիքների հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք ավելի ու ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում միասին: … Միասին անցկացրած ժամանակը թանկարժեք ժամանակ է, որի կարիքն ունենք խոսելու, լսելու, խրախուսելու և ցուցադրելու համար, թե ինչպես պետք է արվի ամեն-ինչ»:1
Երբ մենք ժամանակ ենք անցկացնում իրար հետ և խոսում ենք մեր երեխաների հետ, մենք սկսում ենք ճանաչել նրանց և նրանք սկսում են ճանաչել մեզ: Մեզ համար կարևոր բաները, մեր սրտի իրական զգացմունքները կդառնան յուրաքանչյուր երեխայի հետ մեր զրույցների մասը:
Ո՞րն է ձեր սրտից բխող առաջին կարևոր ուղերձը, որը դուք կուզենայիք կիսել ձեր երեխայի հետ:
Մարգարե Մովսեսը սովորեցնում է մեզ Երկրորդ Օրինաց գրքում.
«Սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիունովդ:
Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մեջ լինեն:
Եվ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մեջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Երկրորդ Օրինաց Զ.5-7, ընդգծումներն ավելացված են):
Եվ կարող եմ ես ավելացնել ևս մեկը. «Եվ երբ դու ուտում ես ճաշի սեղանի շուրջ միասին»:
Եթե մենք ցանկանում ենք,որ մեր ընտանիքները հավերժ միասին լինեն, մենք այդ գործընթացը պետք է սկսենք այսօր: Մեր երեխաների հետ խոսելու համար ժամանակ տրամադրելը ներդրում է մեր հավերժական ընտանիքի համար, մինչ մենք միասին քայլում ենք դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով:
Իլլիանոյսից՝ ԱՄՆ, մի մայր կիսվել է, թե ինչպես է նա ժամանակ գտել իր երեխաների հետ խոսելու համար:
«Երբ մեր երեխաները փոքր էին, ես սովորություն ձեռք բերեցի դիտել մի քանի սիրած հեռուստատեսային ծրագրեր: … Ցավոք, ծրագրերը սկսվում էին հենց երեխաների քնելու ժամին:
… Հանկարծ ես հասկացա, որս իմ ծրագրերը դրել էի իմ ցուցակի սկզբում, իսկ երեխաներին շատ ավելի հեռվում: Որոշ ժամանակ ես փորձեցի կարդալ նրանց համար քնելուց առաջ՝հեռուստացույցը միացրած, բայց գիտեի իմ սրտում, որ դա լավագույն տարբերակը չէր: Մինչ ես խորհում էի օրերի ու շաբաթների մասին, որոնք կորցրել էի իմ հեռուստատեսային սովորության պատճառով, սկսեցի մեղավոր զգալ և որոշեցի փոխվել: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի համոզեի ինքս ինձ, որ ես իրոք կարող էի անջատել հեռուստացույցը:
«Հեռուստացույցը անջատած պահելուց մոտ երկու շաբաթ անց ես զգացի, որ ծանրությունը ինչ-որ կերպ պակասել էր: Ես հասկացա, որ ավելի լավ էի ինձ զգում, նույնիսկ ինչ-որ ձևով ավելի մաքուր, և ես գիտեի, որ ես կատարել էի ճիշտ ընտրություն»:2
Քնելու ժամը կատարյալ ժամանակ է խոսելու համար:
Հելամանը ասել է դեռահսս զինվորների մասին. «Նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 56.48):
«Իրենց մայրերի խոսքերն» էին , որ սովորեցրել էին նրանց: Իրենց երեխաների հետ խոսելով, այդ մայրերը ուսուցանեցին Աստծո խոսքը:
Պահպանել անձնական հաղորդակցումը
Շատ բարիքներ գալիս են խոսելուց, և հակառակորդը տեղյակ է ասված բառերի զորության մասին: Նա կցանկանար պակասեցնել հոգին, որ գալիս է մեր տուն, մինչ մենք խոսում, լսում, քաջալերում ենք միմյանց և միասին տարբեր բաներ անում:
Սատանան զուր փորձեց կանխել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը մեր տնտեսությունում, փորձելով ընդհատել խիստ կարևոր զրույցը Ջոզեֆ Սմիթի և Հայր Աստծո ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև:
Ջոզեֆն ասաց. «Անմիջապես, ինձ հափշտակեց մի ինչ-որ ուժ, որն ամբողջովին հաղթահարեց ինձ, և այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15):
Հակառակորդը շատ կուզեր կապել մեր լեզուն, որևէ կերպ խանգարեր մեզ բարձրաձայն արտահայտել մեր սրտի զգացմունքները դեմ առ դեմ: Նա մեծ հաճույք է ստանում սառը վերաբերմունքից և ուշադրությունը շեղող բաներից, նա հաճույք է ստանում աղմուկից, նա հաճույք է ստանում անտարբեր զրույցներից, ցանկացած բանից, որ կզրկեր մեզ ջերմ ձայնից և անձնական զգացմունքներից, որ գալիս են դեմ առ դեմ խոսելուց:
Լսել մեր երեխաների սրտերը
Լսելը նույնքան կարևոր է, որքան խոսելը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Եթե մենք սիրով լսենք, մենք կարիք չենք ունենա մտածելու, թե ինչ ասենք: Այն կտրվի մեզ … Հոգով»: 3
Երբ մենք լսում ենք, մենք տեսնում ենք նրանց սրտերը, ովքեր մեր շուրջն են: Երկնային Հայրը ծրագիր ունի Իր զավակներից յուրաքանչյուրի համար: Պատկերացրեք, եթե մենք կարողանայինք մի ակնթարթ տեսնել մեր երեխաների անհատական ծրագրերը: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես ավելացնել նրանց հոգևոր պարգևները: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես օգնել երեխային հասնել իր ներուժին: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք իմանալ, թե ինչպես օգնել յուրաքանչյուր երեխային անցում կատարել մանկական հավատքից դեպի վկայության:
Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ:
Մենք կարող ենք սկսել իմանալ լսելով:
Մի Վերջին Օրերի Սուրբ հայր ասել է. «Ես ավելի մեծ բարիք եմ գործում, երբ լսում եմ իմ երեխաներին, քան երբ ես եմ ինչ-որ բան ասում նրանց: … Ես աստիճանաբար սովորել եմ, որ իմ երեխաները չեն ուզում իմ պատրաստի, կյանքի ընթացքում ապացուցված և իմաստուն պատասխանները: … Նրանց համար իրենց հարցերը տալու և իրենց խնդիրների մասին խոսելու հնարավորությունը ավելի կարևոր է, քան իմ պատասխանները ստանալը: Սովորաբար, երբ նրանք ասում են այն ամենը, ինչ ուզում էին ասել, եթե ես լսում եմ բավականաչափ երկար ու լավ, նրանց իրականում պետք չեն իմ պատասխանները: Նրանք արդեն իսկ գտել են իրենց պատասխանը»:4
Ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մեծ նշանակություն ունեն: Խոսելը, լսելը և խրախուսելը արագ չեն տրվում: Դրանք չեն կարող հապճեպ արվել կամ պլանավորվել. դրանք տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Դրանք տեղի են ունենում, երբ մենք անում ենք բաներ միասին՝աշխատում ենք միասին, ստեղծում ենք միասին և խաղում ենք միասին: Դրանք պատահում են, երբ մենք անջատում ենք զանգվածային լրատվամիջոցները, ցած ենք դնում ուշադրություն շեղող աշխարհիկ բաները և կենտրոնանում ենք իրար վրա:
Դա անելը դժվար է: Երբ մենք կանգ ենք առնում և ամեն ինչ անջատում ենք, մենք պետք է պատրաստ լինենք նրան, ինչ կկատարվի: Սկզբում լռությունը կարող է հեղձուցիչ լինել. ինչ-որ բանից զրկվելը շփոթեցնող զգացողություն կարող է առաջացնել: Եղեք համբերատար, սպասեք ընդամենը մի քանի վայրկյան, և հետո վայելեք: Ձեր ամբողջ ուշադրությունը սևեռեք ձեզ շրջապատողների վրա, հարցնելով իրենց մասին և հետո սկսեք լսել: Ծնողներ, խոսեք ձեր երեխային հետաքրքրող հարցի շուրջ: Ծիծաղեք անցյալի վրա և երազեք ապագայի վերաբերյալ: Չնչին խոսակցությունը կարող է նույնիսկ բացել իմաստալից զրույց:
Առաջնահերթությունը տալ մեր հավերժական նպատակին
Անցած գարուն, մինչ ես այցելում էի երիտասարդ կանանց դասարան, ուսուցիչը խնդրեց դասարանին գրել մեր 10 առաջնահերթությունները: Ես արագ սկսեցի գրել: Ես պետք է խոստովանեմ, իմ առաջին միտքը սկսվում էր՝ «Համար 1. Մաքրել խոհանոցի մատիտների դարակը»: Երբ մեր ցուցակները լրացված էին, Երիտասարդ Կանանց ղեկավարը խնդրեց մեզ կիսվել մեր գրածով: Էբբին, ով նոր էր դարձել 12 տարեկան, նստած էր իմ կողքին: Սա Էբբիի ցանկն է.
-
Գնալ քոլեջ:
-
Դառնալ ինտերիերի դիզայներ:
-
Գնալ միսիայի Հնդկաստան:
-
Ամուսնանալ տաճարում վերադարձած միսիոների հետ:
-
Ունենալ հինգ երեխա և տուն:
-
Ուղարկել իմ երեխաներին միսիա և քոլեջ:
-
Դառնալ «խմորեղեն տվող» տատիկ:
-
Երես տալ թոռնիկներին:
-
Ավելի շատ բան սովորել ավետարանի մասին և վայելել կյանքը:
-
Վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ:
Ես ասում եմ. «Շնորհակալություն, Էբբի: Դու սովորեցրեցիր ինձ մեր բոլորի համար Երկնային Հոր ծրագրի մասին պատկերացում ունենալ: Երբ դուք գիտեք, որ քայլում եք ճանապարհով, չնայած ինչքան էլ շրջանցիկ ճանապարհներ հայտնվեն, դուք ապահով կլինեք: Երբ ձեր ճանապարհը կենտրոնացած է գերագույն նպատակի վրա, որը վեհացումն ու Երկնային Հոր մոտ վերադառնալն է, դուք կհասնեք այնտեղ»:
Որտե՞ղ էր Էբբին գտել հավերժական նպատակի այս հասկացողությունը: Այն սկսվում է մեր տներում: Այն սկսվում է մեր ընտանիքներում: Ես հարցրեցի նրան. «Ի՞նչ եք դուք անում ձեր ընտանիքում այսպիսի առաջնահերթություններ ստեղծելու համար»:
Սա եղավ նրա պատասխանը. «Բացի սուրբ գրությունները կարդալուց, մենք ուսումնասիրում ենք Քարոզիր Իմ Ավետարանը»: Հետո նա ավելացրեց. «Մենք շատ ենք խոսում ընտանեկան երեկոների ժամանակ, միասին ընթրելիս և մեքենայում»:
Նեփին գրել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին»: Ինչու՞: «Որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26):
Խոսելը, լսելը, իրար քաջալերելը և որպես ընտանիք միասին ինչ-որ բան անելը մեզ ավելի կմոտեցնի մեր Փրկչին, ով սիրում է մեզ: Այսօր՝ հենց այս օրը, ավելի լավ շփվելու մեր կանխամտածված ջանքերը կօրհնեն մեր ընտանիքներին հավերժորեն: Ես վկայում եմ, որ երբ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք նաև հրճվում ենք Քրիստոսով և Քավության պարգևով: Մեր երեխաները կկարողանան իմանանլ, «թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»: