Խոսելու ժամանակը
«Ես կպատվեմ իմ ծնողներին և կանեմ իմ մասը՝ իմ ընտանիքն ամրացնելու համար» (Ավետարանի իմ չափանիշները):
«Դե, բոլորդ եկեք, խոսելու ժամանկն է», - կանչեց մայրիկը:
Ջոսին ամբողջ օրը սպասում էր խոսելու ժամանակին: Ամեն երեկո Ջոսին և նրա երկու փոքր եղբայրները՝ Բենը և Վեսը, հավաքվում էին հյուրասենյակում մայրիկի և հայրիկի հետ և զրուցում այն ամենի մասին, ինչ կատարվում էր իրենց կյանքում:
Այսօր հայրիկն ասաց, որ կօգնի Ջոսիին պարապել կարդալ առավոտյան հայտարարությունները: Առավոտյան հայտարարությունները կարդալը հատուկ պատիվ էր Ջոսիի դպրոցում: Վաղը Ջոսին պետք է նվագեր իր սիրված երգի մի մասը և դպրոցի բարձրախոսներով և միկրոֆոնով հայտարարեր օրվա միջոցառումների և նախաճաշի մասին:
Ջոսին վազեց հյուրասենյակ, ոգևորված, որ պետք է պարապեր իր տեքստը:
«Ահա մեր հռչակավոր հայտարարողը», - ասաց հայրիկը, երբ Ջոսին ցատկեց բազմոցին և նստեց նրա կողքին: «Ինչպե՞ս ես զգում վաղվա համար»:
«Ես ուրախ եմ, բայց մի փոքր հուզված: Ես վախենում եմ ինչ-որ բան շփոթել ամբողջ դպրոցի առաջ», - ասաց Ջոսին:
«Ահա, թե ինչու ենք մենք պարապում», - ասաց հայրիկը: «Դե սկսիր և կարդա քո տեքստը, իսկ ես կլսեմ, թե որ մասերում պետք է աշխատել ավելի լավացնել»:
«Շնորհակալություն, հայրիկ», - ասաց Ջոսին:
Նա և հայրիկը կարդացին այնքան անգամ, որ Ջոսին կորցրեց հաշիվը: Այնուհետև Ջոսին կանգնեց և կարդաց իր տեքստը վերջին անգամ ամբողջ ընտանիքի համար: Մայրիկը և հայրիկը ուրախ գովեցին նրան: Բենը ձեռքով բարձր գնահատական տվեց, իսկ Վեսը ժպտաց և ծափ տվեց:
Ջոսին երջանիկ և վստահ գնաց քնելու:
Հաջորդ առավոտ ամեն-ինչ հարթ անցավ: Թեև հուզված էր, Ջոսին ժպտաց, երբ լսեց իր երաժշտությունը դպրոցի բարձրախոսներով: Նա ուրախ էր, որ պարապել էր տեքստը հայրիկի հետ, և նա կարդաց այն դանդաղ և հստակ, առանց սխալների:
«Դու հիանալի գործ արեցիր», - ասաց տնօրենի օգնական՝ պարոն Բլեյքը:
Դպրոցական օրվա ավարտից հետո Ջոսին կանգնած էր ավտոբուսի համար հերթում: Տարիքով ավելի մեծ մի տղա շրջվեց և հարցրեց. «Դո՞ւ ես այն աղջիկը, որ այսօր կարդաց հայտարարությունները»:
Ջոսին ժպտաց: «Այո», - ասաց նա:
«Ինչո՞ւ էիր դու ընտրել այդ երգը», - հարցրեց տղան: «Դա հիմար երգ էր: Դու իրականում փչացրեցիր առավոտյան հայտարարությունները»: Ապա նա վիրավորական անունով կոչեց նրան և ծիծաղեց իր ընկերների հետ:
Ջոսին միայնակ նստեց ավտոբուսի առաջին նստատեղին: Նրա սիրտը խառնում էր:
Երբ Ջոսին հասավ տուն, մայրիկը խաղ էր անում Վեսի հետ:
«Մայրիկ, ես գիտեմ, հիմա խոսելու ժամը չէ, բայց կարո՞ղ ենք մենք խոսել հենց հիմա», - ասաց նա:
«Իհարկե, Ջոսի», - ասաց մայրիկը: «Ի՞նչ է պատահել: Ինչ-որ բան սխա՞լ գնաց առավոտյան հայտարարությունների ժամանակ»:
«Ոչ, - ասաց Ջոսին: - Ամեն ինչ գերազանց էր: Գոնե, ես այդպես էի կարծում, մինչև որ մի տղա չասաց ինձ, որ ես հիմար երգ էի ընտրել: Նա նաև վիրավորեց ինձ»:
Մայրիկը ձեռքով թփթփացրեց հատակին՝ ցույց տալով իր կողքը: Ջոսին եկավ և նստեց: Մայրիկը գրկեց նրան: Ջոսին և մայրիկը խոսեցին ամենի մասին, ինչ պատահել էր այդ օրը, ներառյալ պարոն Բլեյքի գովեստի խոսքերի մասին:
«Ես զղջում եմ, որ տղան և նրա ընկերները կոպիտ էին քեզ հետ, - ասաց մայրիկը: - Բայց երևում է, որ մյուս մարդիկ, որոնց դու հարգում ես, ինչպես պարոն Բլեյքը, շատ գոհ էին քո հայտարարություններից: Հայրիկը և ես այնքան հպարտ ենք քեզնով: Դու շատ աշխատեցիր և դա վարձատրվեց»:
Ջոսին նորից գրկեց մայրիկին: «Շնորհակալություն, մայրիկ, - ասաց նա: - Ես ինձ այժմ ավելի լավ եմ զգում»: Ջոսին ուրախ էր, որ ցանկացած ժամ կարող էր լինել խոսելու ժամ:
Նկարները՝ Ջարեդ Բեքսթրենդի կողմից