Քույրեր անունով և հավատքով
Մարիա և Դիանա Դ. միայն քույրեր չեն, նրանք նաև լավ ընկերներ են: Դիանան 10 տարեկան է, իսկ Մարիան դարձել է 12 անցած օգոստոսին: Նրանք ապրում են Ռումինիայում, որտեղ կան Եկեղեցու մոտ 3000 անդամներ: Նրանք Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը ամուր են պահում, գնալով եկեղեցի, կարդալով սուրբ գրությունները և աղոթելով:
«Եկեղեցում ես սովորել եմ հավատք ունենալ Աստծո հանդեպ», - ասում է Մարիան: Մի օր նա քննություն ուներ և օգնության համար աղոթեց Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով: Երբ նա լավ գնահատական ստացավ, զգաց, որ Երկնային Հայրն օգնել էր իրեն:
Դիանան ասում է, որ Մորմոնի Գիրքն օգնում է իրեն հավատք ունենալ: «Ամեն օր, երբ ես կարդում եմ Մորմոնի Գիրքը, ես լավ օր եմ ունենում», - ասում է նա: Սուրբ գրությունների նա սիրված պատմությունը Ջոզեֆ Սմիթի մասին է: «Նա աղոթեց, և Աստվածն ու Հիսուս Քրիստոսը օգնեցին իրեն», - ասում է նա:
Շոկոլադ
Երկու քույրերի սիրված անուշեղենը շոկոլադն է: Մարիան սիրում է բրաունի, իսկ Դիանան՝ շոկոլադե թխվածք:
Սիրված երգ
Մարիան և Դիանան երկուսն էլ դաշնամուր են նվագում: Մարիայի սիրված երգը «Սիրեք միմյանց»-ն է: Այն մարդկանց սիրելու Հիսուսի պատվիրանի մասին է: Դիանան կարող է այն կատարյալ նվագել, սակայն ամենադժվարը վերջին մասն է, ինչպես ասում է նա:
Ուզում եմ տեսնել տաճարը
Մարիան և Դիանան երկուսն էլ ուզում են ամուսնանալ տաճարում: Նրանք ապրում են Կիև Ուկրաինա Տաճարի տարածքում:
Երբ Դիանան մեծանա, նա կգնա Կիև Ուկրաինա տաճար մահացածների համար մկրտություններ կատարելու: Մարիան այժմ բավական մեծ է և կարող է գնալ: Տաճարը գտնվում է մոտ 805 կմ հեռու:
Ընտանիքը առաջին տեղում
Մարիան և Դիանան սիրում են իրենց ծնողներին: «Մայրիկը օգնում է մեզ մեզ ավելի լավ զգալ, երբ մենք հիվանդ ենք», - ասում է Մարիան: «Հայրիկը մեզ դպրոց է տանում», - ասում է Դիանան:
Հիմներ
Դիանայի սիրված օրհներգն է «Հեռու, հեռու, Հուդային դաշտերում», որը պատմում է Հիսուս Քրիստոսի ծննդի մասին: Ռումինիայի անդամները օգտագործում են Եկեղեցու հիմների կանաչ գիրքը: «Իմնուրի» ռումիներեն նշանակում է «օրհներգ»:
Քույրերի լուսանկարը՝ Ադամ Ս. Օլսոնի կողմից; թխվածքի և բրաունիի նկարները՝ Թոմաս Ս. Չայլդի կողմից