Գլուխ 7
Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ և հրավիրում Իսմայելին ու նրա գերդաստանին՝ միանալ իրենց ճամփորդությանը – Լամանը և մյուսներն ապստամբում են – Նեփին հորդորում է իր եղբայրներին հավատք ունենալ Տիրոջ հանդեպ – Նրանք պարաններով կապում են նրան և ծրագրում նրա կործանումը – Նա ազատվում է հավատքի զորությամբ – Նրա եղբայրները ներում են խնդրում – Լեքին և նրա ընկերակիցները զոհ և ողջակեզներ են մատուցում: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ ես կկամենայի, որ դուք իմանայիք, որ երբ իմ հայրը՝ Լեքին, իր սերնդի վերաբերյալ մարգարեանալը վերջացրեց, եղավ այնպես, որ Տերը խոսեց նրա հետ կրկին, ասելով, որ նրա՝ Լեքիի համար, լավ չէ, որ նա մենակ տանի իր ընտանիքն անապատ. այլ, որ նրա որդիները պետք է աղջիկներ կնության վերցնեն, որպեսզի նրանք սերունդ աճեցնեն Տիրոջ համար խոստումի երկրում:
2 Եվ եղավ այնպես, որ Տերը պատվիրեց նրան, որ ես՝ Նեփիս, և եղբայրներս, պետք է նորից վերադառնայինք Երուսաղեմի հողը և բերեինք Իսմայելին և նրա ընտանիքին անապատ:
3 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, եղբայրներիս հետ նորից գնացի առաջ անապատով՝ վերադառնալու Երուսաղեմ:
4 Եվ եղավ այնպես, որ մենք հասանք Իսմայելի տունը և այնքան շնորհ գտանք Իսմայելի աչքում, որ հայտնեցինք նրան Տիրոջ խոսքերը:
5 Եվ եղավ այնպես, որ Տերը փափկացրեց Իսմայելի սիրտը և նաև նրա գերդաստանինը, այնպես որ նրանք ճանապարհ ընկան մեզ հետ՝ դեպի անապատ, դեպի մեր հոր վրանը:
6 Եվ եղավ այնպես, որ անապատով ճամփորդելիս, ահա, Լամանը և Լեմուելը և Իսմայելի դուստրերից երկուսը և Իսմայելի երկու որդիները և նրանց ընտանիքներն ապստամբեցին մեր դեմ. այո, իմ՝ Նեփիի, և Սամի և իրենց հոր՝ Իսմայելի, և նրա կնոջ և նրա երեք մյուս դուստրերի դեմ:
7 Եվ եղավ այնպես, որ այդ ապստամբության ժամանակ նրանք ցանկանում էին վերադառնալ Երուսաղեմի հողը:
8 Եվ ես՝ Նեփիս, վշտացած լինելով նրանց սրտերի կարծրությունից, հետևաբար, խոսեցի նրանց հետ՝ ասելով, այո, հենց՝ Լամանին և Լեմուելին. Ահա, դուք իմ մեծ եղբայրներն եք, և ի՞նչպես է, որ դուք այդքան կարծր եք սրտով և այդքան կույր՝ մտքով, որ դուք կարիք ունեք, որ ես՝ ձեր փոքր եղբայրը, պետք է խոսեմ ձեզ վրա, այո, և օրինակ ծառայեմ ձեզ:
9 Ի՞նչպես է, որ դուք ականջ չեք դնում Տիրոջ խոսքին:
10 Ի՞նչպես է, որ դուք մոռացաք, որ տեսաք Տիրոջ հրեշտակին:
11 Այո, և ի՞նչպես է, որ դուք մոռացաք, թե ինչ մեծ բաներ Տերն արեց մեզ համար՝ ազատելով մեզ Լաբանի ձեռքից, և նաև երբ մենք պետք է ձեռք բերեինք հիշատակարանը:
12 Այո, և ի՞նչպես է, որ դուք մոռացաք, որ Տերը՝ ըստ իր կամքի, ամեն բան կարող է անել մարդկանց զավակների համար, եթե այնպես լինի, որ նրանք հավատք գործադրեն նրա հանդեպ: Ուստի, եկե՛ք հավատարիմ լինենք նրան:
13 Եվ եթե այնպես լինի, որ մենք հավատարիմ լինենք նրան, մենք ձեռք կբերենք խոստումի երկիրը. և դուք կիմանաք ապագայում, ինչ-որ մի ժամանակ, որ Տիրոջ խոսքը կիրագործվի Երուսաղեմի կործանման վերաբերյալ. քանի որ բոլոր բաները, որոնք Տերը խոսել է Երուսաղեմի կործանման վերաբերյալ, պետք է իրագործվեն:
14 Քանզի ահա, Տիրոջ Հոգին կդադարի ճգնել նրանց հետ. քանզի ահա, նրանք մերժեցին մարգարեներին և Երեմիային բանտ գցեցին: Եվ նրանք այնքան ջանացին խլել հորս կյանքը, որ տեղահան արեցին նրան այդ հողից:
15 Արդ ահա, ես ասում եմ ձեզ, որ, եթե դուք կամենաք վերադառնալ Երուսաղեմ, դուք նույնպես կկորչեք նրանց հետ: Եվ, եթե դուք ընտրություն ունեք, վերադարձե՛ք այդ երկիրը և հիշե՛ք խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, որ եթե դուք գնաք, դուք նույնպես կկորչեք. քանզի այսպես է Տիրոջ Հոգին պարտադրում ինձ, որ ես խոսեմ:
16 Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Նեփիս, ասացի այս խոսքերն իմ եղբայրներին, նրանք բարկացան ինձ վրա: Եվ եղավ այնպես, որ նրանք ձեռք բարձրացրեցին ինձ վրա, քանզի ահա, նրանք չափազանց զայրացած էին, և կապեցին ինձ պարաններով, քանի որ ջանում էին զրկել ինձ կյանքից, թողնել ինձ անապատում՝ հոշոտվելու վայրի գազաններից:
17 Բայց եղավ այնպես, որ ես աղոթեցի Տիրոջը՝ ասելով. Ո՜վ Տեր, համաձայն իմ հավատքի, որը քո հանդեպ է, ազատի՛ր ինձ իմ եղբայրների ձեռքից. այո, տո՛ւր ինձ այնքան ուժ, որ կարողանամ կտրել այս կապերը, որոնցով ես կապված եմ:
18 Եվ եղավ այնպես, որ երբ ես ասացի այս խոսքերը, ահա, կապերն արձակվեցին ձեռքերիս և ոտքերիս վրայից, և ես կանգնեցի իմ եղբայրների առջև ու կրկին խոսեցի նրանց հետ:
19 Եվ եղավ այնպես, որ նրանք նորից բարկացան ինձ վրա և ջանում էին ձեռք բարձրացնել ինձ վրա. բայց ահա, Իսմայելի դուստրերից մեկը, այո, և նաև նրա մայրը, և Իսմայելի որդիներից մեկն այնքան աղաչեցին եղբայրներիս, որ փափկացրեցին նրանց սրտերը. և նրանք դադարեցին ջանալ զրկել ինձ կյանքից:
20 Եվ եղավ այնպես, որ նրանք այնքան վշտացած էին իրենց ամբարշտության պատճառով, որ խոնարհվեցին իմ առջև և աղաչեցին ինձ, որ ես ներեմ նրանց՝ այն բանի համար, որ նրանք արել են իմ դեմ:
21 Եվ եղավ այնպես, որ ես անկեղծորեն ներեցի նրանց այն բոլորը, ինչ որ արել էին, և ես հորդորեցի նրանց, որ աղոթեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, ներման համար: Եվ եղավ այնպես, որ նրանք այդպես արեցին: Եվ Տիրոջն աղոթելուց հետո մենք նորից շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի մեր հոր վրանը:
22 Եվ եղավ այնպես, որ մենք եկանք-հասանք մեր հոր վրանը: Եվ երբ ես, եղբայրներս և Իսմայելի ողջ տունը հորս վրանը հասանք, նրանք գոհություն հայտնեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն. և նրանք զոհ ու ողջակեզներ մատուցեցին նրան: