Սուրբ գրություններ
2 Նեփի 13


Գլուխ 13

Հուդան և Երուսաղեմը կպատժվեն իրենց անհնազանդության համար – Տերը բարեխոսում է և դատում իր ժողովրդին – Սիոնի դուստրերն անիծված են և տանջված իրենց աշխարհիկության համար – Համեմատեք Եսայիայի Գ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Քանզի, ահա, Տերը՝ Զորաց Տերը, վերցնելու է Երուսաղեմից և Հուդայից հենարանն ու նեցուկը, ողջ նեցուկը՝ հացի և ողջ հենարանը՝ ջրի,

2 Հզոր մարդուն և պատերազմի մարդուն, դատավորին և իմաստունին, մարգարեին և ծերին.

3 Հիսնապետերին և պատվավոր մարդուն և խորհրդականին և վարպետ արհեստավորին և պերճախոս հռետորին:

4 Եվ ես կտամ երեխաներին լինելու նրանց համար իշխաններ, և մանուկները կկառավարեն նրանց վրա:

5 Եվ մարդիկ կլինեն ճնշված՝ ամեն մեկը մյուսից, և ամեն ոք՝ իր հարևանից. երեխան իրեն հպարտ կպահի ծերերի դեմ, և անարգը՝ պատվավորի դեմ:

6 Երբ մի մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ և կասի. Դու հագուստ ունես, մեր վրա ղեկավար եղիր և մի թող այս ավերածությունը գա քո ձեռքի տակ,

7 Այդ օրը նա կերդվի՝ ասելով. Ես չեմ կամենում բժշկող լինել. քանզի իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ հագուստ. ինձ ժողովրդի ղեկավար մի՛ դարձրու:

8 Քանզի Երուսաղեմն ավերված է, և Հուդան՝ ընկած, որովհետև նրանց խոսելաձևը և նրանց արարքները դեմ են եղել Տիրոջը՝ զայրացնելով նրա փառաց աչքերը:

9 Նրանց դեմքի արտահայտությունը վկայում է իրենց դեմ և հայտարարում նրանց մեղքի գոյությունը, ճիշտ ինչպես Սոդոմը, և նրանք չեն կարող թաքցնել այն: Վա՜յ նրանց հոգիներին, քանզի նրանք իրենք իրենց չարիքով են հատուցել:

10 Ասեք արդարներին, որ նրանց համար լավ է. քանզի նրանք կճաշակեն իրենց արարքների պտուղը:

11 Վա՜յ ամբարիշտներին, քանզի նրանք կկորչեն. քանզի հատուցումը նրանց ձեռքերի կլինի նրանց վրա:

12 Եվ իմ ժողովո՛ւրդ, երեխաներն են նրանց բռնացողները, և կանայք են իշխում նրանց վրա: Ո՜վ իմ ժողովուրդ, նրանք ովքեր առաջնորդում են քեզ, մղում են քեզ սխալի և կործանում քո շավիղների ճանապարհը:

13 Տերը ոտքի է կանգնում՝ բարեխոսելու, և կանգնում է՝ դատելու ժողովրդին:

14 Տերը դատի մեջ կմտնի իր ժողովրդի ծերերի և նրա իշխանների հետ. քանզի դուք խժռել եք այգին և աղքատից կողոպտածը ձեր տներում է:

15 Ի՞նչ նկատի ունեք դուք: Դուք մասնատում եք իմ ժողովրդին և ջարդում աղքատների երեսը, ասում է Զորաց Տեր Աստվածը:

16 Դեռ ավելին, Տերն ասում է. Որովհետև Սիոնի դուստրերը գոռոզ են և քայլում են առաջ ձգված պարանոցներով և ցանկասեր աչքերով՝ քայլելով և կաքավելով, երբ գնում են և զնգզնգոց հանում իրենց ոտքերով,

17 Հետևաբար, Տերը կզարկի Սիոնի դուստրերի գլխի գագաթը՝ քոսով, և Տերը կմերկացնի նրանց գաղտնի մասերը:

18 Այն օրը Տերը կվերացնի նրանց զնգզնգացող զարդերի ճոխությունը և քողերը և լուսնաձև մահիկները.

19 Շղթաները, ապարանջանները և վզնոցները.

20 Գլխադիրները և ոտքերի զարդերը, ապարոշները, բուրալից տուփերը և ականջօղերը.

21 Մատանիները և քթի զարդերը.

22 Հագուստի փոփոխվող տեսակները և թիկնոցները, գլխաշորերը և գանգրացնող հերակալները.

23 Հայելիները և բեհեզները, խույրերը և շղարշները:

24 Եվ պիտի լինի այնպես, որ հաճելի հոտի փոխարեն պիտի լինի գարշահոտություն. և գոտիի փոխարեն՝ պատռվածք. և լավ հարդարված մազերի փոխարեն՝ ճաղատություն. և լանջագեղ կամարի փոխարեն՝ քրձե գոտի. գեղեցկության փոխարեն՝ այրվածք:

25 Քո տղամարդիկ պիտի ընկնեն սրից, և քո հզորները՝ պատերազմում:

26 Եվ նրա դռները պիտի ողբան և սգան. և նա լքված պիտի լինի և պիտի նստի գետնին:

      • եբր. վիրակապ (վերքի վրա). այսինքն՝ չեմ կարող լուծել քո խնդիրները:

      • եբր. ղեկավարների; կամ առաջնորդների:

      • եբր. փչացրել; կամ այրել:

      • Ես. Ե.7:

      • 2 Նեփի 28.12–13:

      • նշ. շորթած վաստակը:

      • նշ. մանր արագ քայլերով՝ նազանքով քայլելը:

      • եբր. ցույց կտա. դարձված, որը նշանակում է «կամաչեցնի»:

      • Հավանաբար, ցանցավոր գլխաշոր: Հեղինակավոր աղբյուրները ոչ միշտ են համաձայնվում 18–23 հատվածների կանացի զարդարանքների հետ:

      • նշ. եղջերաձև կիսալուսնի տեսքով զարդեր:

      • եբր. քողերը:

      • եբր. շքեղ հագուստները:

      • ԿԱՄ թափանցիկ հագուստները:

      • եբր. ցնցոտիներ:

      • ԿԱՄ պատմուճան:

      • ԿԱՄ խարան (ստրկության նշան):