Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ
Սուրբ գրություններն ուսումնասիրելու ավելի քան մեկ ուղի
Եթե նույնիսկ դուք չեք սիրում կարդալ, կան շատ ուղիներ սուրբ գրություններն ուսումնասիրելու համար:
Ես սիրում եմ իմ ներկա կոչումը՝ որպես Երեխաների միության դաշնակահար Մի քանի շաբաթ առաջ երեխաները սովորում էին մի երգ: Ես զգացի Հոգին, երբ նրանք երգում էին:
Որոնիր, խորհիր և աղոթիր
Դրանք այն բաներն են, որոնք պետք է անեմ:
Եվ Հոգին սրտիս կհաղորդի,
Ես գիտեմ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:1
Բայց նաև մի հարց ծագեց իմ գլխում: Իսկ ինչ, եթե ինչպես երգի առաջին տողերն են հուշում, դուք չեք սիրում կարդալ սուրբ գրությունները»: Կարծում եմ, կարդալու թեման իմ մտքում էր վերջերս, որովհետև մեկից ավելի ընկերներ կիսվել էին, որ իրենք մաքառում են կարդալու անկարողության հետ: Եվ ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր ուղղակի չեն սիրում կարդալ: Կա արդյո՞ք մի ուղի, որով նրանք կարող են, այնուամենայնիվ, ունենալ իմաստալի փորձառություն սուրբ գրությունների հետ, և զարգացնել «վկայություն, որ դրանք ճշմարիտ են»:
Մարդիկ, կարծես, լավագույն ձևով են յուրացնում, երբ տեղեկատվությունը ներկայացվում է բազմաթիվ տարբեր ձևերով, ինչպես տեսողական, այնպես էլ բանավոր, և դասերը կրկնվում են ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով այդ ամենը՝ ես փորձեցի մտածել սուրբ գրություններն ուսումնասիրելու այնքան տարբեր ձևերի մասին, որքան կարող էի: Այժմ, իհարկե այս ցուցակում ամեն ինչ չէ, որ կհամարվի որպես սուրբ գրությունների լուրջ և խորը ուսումնասիրություն, որը մարգարեներն են ուսուցանել՝ որպես մեր վկայությունների համար խիստ կարևոր. սրանցից մի քանիսը պարզապես արագ և զվարճալի գաղափարներ են, բայց ես մտածեցի, որ դրանք առնվազն կհուշեն ձեզ որոշ թարմ սեփական գաղափարներ: Եկեք ավետարանի ուսումնասիրությանը հատկացնենք մեր լավագույն ջանքերը, որպեսզի կարողանանք, ինչպես երգն է ասում, միասին «սկսենք հասկանալ»:
Գաղափարներ սուրբ գրությունների ուսումնասիրության համար
-
Նշեք խոսքերը, որոնք կրկնվում են ձեր հայրապետական օրհնության մեջ, և որոնեք այդ նույն խոսքերը սուրբ գրություններում:
-
Երբ ուսումնասիրեք, նկարեք ձեր մտքերի վերաբերյալ պատկերներ ուսումնասիրության տետրում կամ Եկ հետևիր ինձ ձեռնարկի լուսանցքներում:
-
Կառուցեք սուրբ գրության պատմության մանրանկաչական մոդել:
-
Զանգահարեք հեռու գտնվող ազգականի և միասին կարդացեք հեռախոսով:
-
Գրեք Աստծուն ուղղված հարցերի մի ցուցակ, իսկ հետո փնտրեք պատասխաններ, երբ կարդաք:
-
Դիտեք մի տեսաֆիլմ BookofMormonVideos.org-ից կամ BibleVideos.org-ից:
-
Բացեք սուրբ գրությունների որևէ գլխ և սկսեք կարդալ:
-
Երգեք մի օրհներգ, իսկ հետո նայեք սուրբ գրությունները, որոնք նշված են երգի վերջում:
-
Այցելեք topics.ChurchofJesusChrist.org և ուսումնասիրեք որևէ բան, որը ձեզ կհետաքրքրի:
-
Առցանց աչքի անցկացրեք արվեստի գործերը, որոնք պատկերում են սուրբգրային պատմությունը, որը դուք ուսումնասիրում եք:
-
Կարդացեք միայն գլուխների և բաժինների վերնագրերը:
-
Միացրեք հանգստացնող գործիքային երաժշտություն, երբ բարձրաձայն կարդաք:
-
Փնտրեք ուղիներ, թե սուրբ գրության յուրաքանչյուր գլուխ ինչպես է կապված տաճարի հետ:
-
Եթե դուք սովորաբար թվայնացված սուրբ գրություններ եք կարդում, փորձեք կարդալ տպագրված օրինակը կամ հակառակը:
-
Յուղաներկով կամ մատիտով նկարեք սուրբ գրության հատվածի մի տեսարան կամ պատմություն:
-
Պատկերացրեք, որ ձեզ հանձնարարվել է խոսել մի թեմայով եկեղեցում և ուսումնասիրեք այն:
-
Սուրբ գրության որևէ սիրված գլուխ կարդալուց հետո նորից գրեք այն ձեր խոսքերով:
-
Հետևեք որևէ սիրված հատվածի տողատակի նշումներին, ապա հետևեք տողատակի նշումներին այն հատվածներում, ուր առաջնորդվել եք, ապա հետևեք այդ տողատակի նշումներին, և այլն:
-
Հերթով բարձրաձայն կարդացեք հատվածները ընկերների հետ և խոսեք ձեր կարդացածի մասին:
-
Օգտագործեք Թեմատիկ Ուղեցույցը՝ ուսումնասիրելով մեկ խոսք կամ թեմա:
-
Գերագույն համաժողովի որևէ ելույթի վերջում տրված հղումների մեջ նայեք բոլոր սուրբ գրությունները:
-
Դրեք սուրբ գրության որևէ հատված մի տեղում, որը դուք ամեն օր տեսնում եք, և փորձեք անգիր սովորել այն այս շաբաթ:
-
Բացիկներ գրեք մարդկանց մխիթարող սուրբ գրության հատվածներով:
-
Օգտագործեք Gospel Library-ին և լսեք սուրբ գրությունները, երբ դրանք բարձրաձայն ընթերցվում են:
-
Երբ կարդում եք Մորմոնի Գիրքը, իրադարձությունների ժամանակացույցի սխեմա կազմեք:
-
Գտեք «սուրբ գրությունների մի սիրահարի» և ամեն առավոտ միմյանց մի հատված գրեք:
-
Սկսեք Մորմոնի Գրքի վերջին գլխից և կարդացեք մինչև սկիզբը:
-
Կարդացեք սուրբ գրություններ, որոնք ներառում են վկայություն, ապա գրեք ձեր վկայությունը:
-
Եթե դուք որևէ գործիք եք նվագում, փորձեք մի երգ գրել, որն արտահայտում է այդ հատվածի զգացումը:
-
Հարցրեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին իրենց սիրելի սուրբ գրության հատվածների մասին:
-
Երբ կարդում եք, նկարեք առարկաներ, որոնք նկարագրվում են, օրինակ Նեփիի կոտրված աղեղը:
-
Կարդացեք և անգիր սովորեք այն հատվածները, որոնք օգտագործվում են միսիոներական դասեր ուսուցանելիս, որոնք գտնվում են Քարոզիր Իմ Ավետարանըգրքի երրորդ գլխում:
-
Կարդացեք Աստվածաշնչի մի գիրք, որը դուք երբևէ չեք կարդացել:
-
Հետազոտեք սուրբ գրության որևէ հերոսի կյանքը և գրեք մի կենսագրական զեկույց:
-
Սուրբ գրության որևէ պատմության դերակատարում արեք` որպես ընտանեկան երեկոյի կամ Եկեղեցու որևէ այլ միջոցառման մաս:
-
Գտեք մի մեջբերում որևէ Եկեղեցու առաջնորդի կողմից, որը համապատասխանում է ձեր ավարտած յուրաքանչյուր գլխին:
-
Կարդացեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, ինչպես օրինակ Մորմոնի Գրքի ներածությունը կամ Աստվածաշնչյան բառարանը:
-
Ժամանակ անցկացրեք բնության գրկում և մտածեք, ինչպես է ձեր տեսածը կապված ավետարանի հետ, ապա գտեք մի հատված այն մասին, ինչ սովորել եք:
Ունեցեք ձեր սեփական գաղափարները: Կիսվեք դրանցով ձեր ընկերների հետ: