Միայն թվային տարբերակով
Ճանաչել էմոցիոնալ բռնությունը
«Ամուսինս բռնապետ չէ: Նա գոռում է ինձ վրա և վատ խոսքեր է ասում, բայց դա բռնություն չէ, այնպես չէ՞»:
Մենք գիտենք, որ «Տերը դատապարտում է վիրավորական վարքագծի ցանկացած դրսևորում»:1 Եվ բռնության որոշ ձևեր, ինչպես օրինակ` ֆիզիկական բռնությունը, հեշտ տեսանելի է, բայց էմոցիոնալ բռնությունը կարող է շատ ավելի դժվար նկատելի լինել: Վնասը կարող է առաջացնել շփոթություն, վախ, ամոթ, հուսահատություն և ցածր ինքնարժեքի զգացումներ:
Էմոցիոնալ բռնությունը փորձ է մի անձնավորության կողմից վերացնել մեկ ուրիշի ազատ կամքը և վերահսկողություն ձեռք բերել նրանց վրա` խոսքերով կամ վարվելակերպով, որոնք շահարկում են էմոցիաները կամ ընտրությունները: Էմոցիոնալ բռնություն կարող է պատահել ամեն տիպի փոխհարաբերության մեջ` կողակիցների միջև, ծնողների և երեխաների միջև, ընկերության մեջ, ժամադրության փոխհարաբերություններում կամ աշխատակիցների միջև:
Որո՞նք են էմոցիոնալ բռնության որոշ օրինակներ:
Էմոցիոնալ բռնության նշանների իմացությունը կարող է պաշտպանել ձեզ և ձեր սիրելիներին: Որոշ բռնարարքներ ներառում են հետևյալ արարքները.
-
Երբ ձեզ վատ խոսքեր են ասում կամ նվաստացնում:
-
Ամոթահար են անում հասարակության մեջ:
-
Քննադատում են և ձեր նվաճումներն ու արածները արժեզրկում:
-
Մեղադրում են ձեզ իրենց գործողությունների համար և իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում:
-
Ձեզ ստիպում են մեղավոր զգալ, որպեսզի դուք ինչ-որ բան անեք իրենց համար, որովհետև նրանք ինչ-որ բան են արել ձեզ համար:
-
Ձեզ մյուսներից մեկուսացնում են և վերահսկում, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը։
-
Սպառնում են, եթե դուք չեք գործում որոշակի ձևով կամ չեք անում որոշակի բաներ:
-
Չեն ցուցաբերում քնքշանք, մինչև իրենց համար չեք անում որոշակի բաներ:
-
Ձեզ հոգևորապես շահարկում են` օգտագործելով կրոնական հավատալիքներ ձեզ վերահսկելու համար:
Ինչպե՞ս կարող եմ ճանաչել էմոցիոնալ բռնությունը։
Նույնքան կարևոր է ծանոթ լինել բռնարար վարվելաձևերին և ձեր ներքին նախազգուշացնող նշաններին: Ահա որոշ բնորոշ մտքերի օրինակներ և որոշումներ, որոնք կարող են ձեզ էմոցիոնալ բռնության հարաբերությունների մեջ պահել:
-
Ներում եք ձեր վրա բռնացողի վարքը.
-
Բռնացողի վարքն արդարացնում եք. «Նա սովորաբար չէր անի սա, նա հենց հիմա մեծ ճնշման տակ է գտնվում»:
-
Մեղմացնում եք վարքագիծը. «Իրականում այդքան էլ մեծ բան չէր»:
-
Ինքներդ ձեզ մեղադրում եք նրանց վարվելակերպի համար. «Եթե միայն ճաշը ժամանակին պատրաստ լիներ, նա այդքան չէր բարկանա և բղավի ինձ վրա»:
-
Անտեսում եք էմոցիոնալ անհարմարությունը: Սկզբում, երբ դուք զոհ եք դառնում էմոցիոնալ բռնության, հավանաբար ցանկանում եք խուսափել անարգողից, որովհետև դուք անհանգստություն կամ բացասական վերաբերմունք եք զգում ձեր հանդեպ, երբ նրանք ձեր շրջապատում են: Հարաբերությունները պահպանելու համար, գուցե անտեսեք այս անհարմարավետության զգացումները: Ժամանակի ընթացքում այդ անհարամարավետությունը կարող է անհետանալ, որը պայմանավորված է նրանց վարվելակերպով:
-
Օգտագործում եք կրոնական համոզմունքները` իրավիճակն արդարացնելու համար: Սա շատ տարածված է մեր հասարակության մեջ, նույնիսկ Եկեղեցու անդամների մեջ: Մարդը, ում բռնության են ենթարկում, կարող է մտածել նման մի բան. «Տերը պատվիրել է մեզ ներել: Ես մեղք եմ գործում, եթե չեմ ներում: Ներումը պատվիրան է: Բայց ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է ասել. «Նա չի ասել, «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»: Ոչ էլ Նա ասել է. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»:2
-
Անտեսելով ձեր սեփական կարիքները Դուք հոգում եք ուրիշների կարիքները, ինքներդ ձեր մասին չհոգալու գնով: Օրինակ, զգալով էմոցիոնալ ցավ և խուսափելով ինչ-որ մեկի զգացումները վիրավորելուց կամ որևէ ընկերոջ փող տալով, նույնիսկ, երբ դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ:
-
Դուք ձեզ անարժան եք զգում Էմոցիոնալ բռնությունը կարող է խանգարել ձեր ինքնարժեքի զգացումներին: Մինչդեռ դուք Աստծո որդին կամ դուստրն եք և ունեք աստվածային բնույթ և ճակատագիր: Ձեր արժանիքը, որը մեծ է, անփոփոխ է (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10):
Ի՞նչ կարող եմ ես անել, եթե էմոցիոնալ բռնության եմ ենթարկվում:
Երբեմն էմոցիոնալ բռնությամբ ուղեկցվող հարաբերությունը կարող է այնքան կործանարար լինել, որ այդ հարաբերության խզումը կարող է անհրաժեշտ լինել: Այնուամենայնիվ, խզումը միակ տարբերակը չէ ամեն իրավիճակում: Հնարավոր է փոփոխություն, և հարաբերությունը կարող է առողջանալ աշխատանքով, իսկ հաճախ՝ մասնագետի օգնությամբ: Եթե հավատում եք, որ դուք գուցե էմոցիոնալ բռնության հարաբերության մեջ եք, ձեզ կարող է օգնել հետևյալը.
-
Որոնեք աջակցություն և օգնություն վստահելի որևէ անձից, ում հետ դուք կարող եք կիսվել ձեր փորձառություններով, ինչպես օրինակ՝ ընկեր, Եկեղեցու ղեկավար կամ մասնագետ հասարակական որևէ կազմակերպությունում: Այդ մարդը կարող է տրամադրել էմոցիոնալ աջակցություն և լավատեսական հեռանկար այն մասին, թե ով եք դուք, և կարող է օգտակար ժամանակ անցկացնել ձեզ հետ՝ հեռու բռնությունից: (Տես բռնություն.ChurchofJesusChrist.org. Սեղմեք “In Crisis” օգնության ցուցակների ցանկի համար:)
-
Սահմանեք և պահեք սահմանները այն անձի հետ, ով բռնարար վարք է դրսևորում՝ տարբերակելով վարքը, որը բռնարար է, և սահմանափակումներ է ստեղծում ձեր շարունակական փոխգործակցության համար: Դուք կարող եք ասել. «Ես անհարգալից վերաբերմունք եմ զգում ձեր կողմից հենց հիմա: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, բայց չեմ խոսի, մինչև դուք ինձ չվերաբերվեք ավելի հարագալից և բարյացակամ»:
-
Օգնություն ստացեք մասնագետ խորհրդատուից, ով լավատեղյակ է էմոցիոնալ բռնության և դրա հետևանքների մասին: Երբեմն իրավախախտները նույնիսկ չգիտեն, որ իրենք բռնություն են գործադրում: Նրանք կարող են սովորել փոխվել, եթե կամենում են օգնություն որոնել: Եթե հարաբերությունը չի շարունակվում, մասնագիտական օգնության որոնումը Տիրոջ օգնության հետ միասին կօգնի ձեզ բժշկվել:
-
Գտեք ավելի օգտակար տեղեկություն և աղբյուրներ բռնության մասին.ChurchofJesusChrist.org.-ում:
Ինչպիսին էլ որ լինեն ձեր հանգամանքները, իմացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են և ցանկանում են օգնել ձեզ: Եվ դիմելով ձեր Երկնային Հորը, Փրկիչին և Սուրբ Հոգուն, հույսը և բժշկումը հնարավոր է: