ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Ուսուցանել կրոնը երիտասարդներին և չափահաս երիտասարդներին․ ներածական խոսք


5:12

ւսուցանել կրոնը երիտասարդներին և չափահաս երիտասարդներին․ ներածական խոսք

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Մաս I

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր,

Մենք հպարտ ենք, որ մասնակցում ենք մեր համալսարանների և քոլեջների սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների և կրոնի ուսուցիչների այս հավաքին: Մենք ուրախ ենք, որ ձեզ ուղեկցում են ձեր ամուսինները, ովքեր այնքան կարևոր են ուսման ձեր սուրբ պարտականությունների կատարման գործում: Մեզ համար դժվար է զրուցել ձեզ հետ այս եզակի և դժվար ժամանակներում՝ համավարակի պայմաններում:

Ինչպես ձեզ տեղեկացրել է հանձնակատար Փոլ Վ. Ջոնսոնը, իմ բացման կարճ ուղերձից հետո, մենք կունենանք երկու տարբեր քննարկումներ՝ մեր ծրագրի հավասարակշռության համար:

Ես սկսում եմ՝ անդրադառնալով սիրո ուժին: Ինչո՞ւ է Աստծո հանդեպ սերը առաջին մեծ պատվիրանը: Դա առաջինն է, քանի որ դա հիմնարար է Իր զավակների համար Աստծո ծրագիրը և Նրա պատվիրանները հասկանալու և հետևելու համար: Աստծո հանդեպ մեր սերը և նրա սերը մեր հանդեպ ավետարանի կենտրոնական սկզբունքն է, կարևոր է այն բանի համար, ինչը ներգործում է մեզ վրա և կարևոր է այն բանի համար, ինչը մենք պետք է հիշենք: Աստված սիրում է ձեզ՝ որպես Իր ուսուցիչների: Նրա ղեկավարները սիրում են ձեզ՝ որպես Աստծո ծրագրի և Նրա խոսքի ուսուցիչների: Եվ դուք սիրում եք ձեր ուսանողներին: Երեց Գորդոն Բ. Հինքլին տարիներ առաջ ուսուցիչների հետ իր ելույթի ժամանակ սա ամփոփեց մեկ նախադասությամբ․ «Աստծո հանդեպ սեր արտահայտելու ավելի լավ տարբերակ չկա, քան սերն արտահայտել նրա զավակների հանդեպ, մասնավորապես նրանց, ովքեր գալիս են… ձեր ոտքերի մոտ սովորելու»։1

Հայրս մահացել է ավելի քան 80 տարի առաջ: Ի՞նչն եմ ավելի լավ հիշում մեր հարաբերությունների մեջ: Նրա ուսմունքնե՞րը։ Իմ նկատմամբ նրա խրատնե՞րը։ Ո՛չ, ես ամենից լավ հիշում եմ, որ նա ինձ սիրում էր:

Նմանապես, ես հավատում եմ, որ ձեր ուսանողներն ամենից շատ կհիշեն, թե ինչպես էին դուք վերաբերվում իրենց։ Նրանք կհիշեն, թե ինչպես եք սիրով օգնել, որ նրանք սովորեն ավետարանը, ճանաչեն Հոգու հուշումները և կիրառեն ավետարանն իրենց կյանքում: Սերը ուսուցման մեջ խթանող ուժն է:

Մոտ 70 տարի է անցել սեմինարիայի ուսանողի իմ տարիներից: Ի՞նչն եմ ավելի լավ հիշում սեմինարիայի իմ երկու ուսուցիչների մասին՝ Վերնալում, Յուտա: Անգամ չեմ կարող հիշել իմ մասնակցած դասերի առարկան, բայց հիշում եմ, որ երկուսն էլ սիրում էին ինձ և հոգ էին տանում ինձ համար։

Սերը զորություն ունի՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը հասկանալու զորություն, փրկության ծրագիրը հասկանալու զորություն և Աստծո պատվիրանները բացատրելու զորություն:

Եթե մենք չենք հասկանում սերը, ավետարանի մասին մնացած ամեն ինչը հակասում կամ թուլանում է հակառակորդի գայթակղությունների, աշխարհիկ արժեքների ուժի և աշխարհիկ մարդկանց արդյունքում, ովքեր շրջապատում են մեզ:

Իմ երկրորդ թեման ձեր կապն է ավետարանի այն առարկաների հետ, որը դուք ուսուցանում եք։

Աշխարհիկ առարկաներ ոուցանելիս ուսուցիչների համար ծանոթ և հաճախ թույլատրելի է, որ իրենք ներկայանան որպես առարկայի մասնագետ: Դա անթույլատրելի է կրոնական սկզբունքների ուսուցման մեջ: Մենք Հիսուս Քրիստոսի ավետարանի իշխանությունները չենք: Իշխանությունը Սուրբ Հոգին է՝ Աստվածագլխի անդամներից մեկը, ով ունի Հոր և Որդու մասին վկայելու գործառույթ՝ մեզ դեպի ճշմարտություն առաջնորդելու գործում: Նա լուսավորում է մեր ուսմունքները: Ուստի, ի տարբերություն աշխարհիկ առարկաների ուսուցիչների, մենք երբեք չպետք է ճանաչում փնտրենք այն գաղափարի, որը հաստատում է ավետարանի մեծ ճշմարտությունները։ Մենք երբեք չպետք է գործենք դասարանում կամ որևէ այլ տեղ այնպես, որ հակասենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կերպարին կամ ուսմունքներին: Մենք երբեք չպետք է անձնական շահի կասկածներ գցենք ցանկացած թեմայի վրա, որը մենք դասավանդում ենք:

Մենք ուսուցանում ենք Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Նրա զավակների՝ մեր ուսանողների հանդեպ սիրուց դրդված: Մենք վճռական շարժվում ենք առաջ, որ մեծացնենք նրանց ունակությունը լսելու և ականջ դնելու Նրան, ով մեր Փրկիչն է։

Ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին և աղոթում եմ, որ Նրա օրհնությունները լինեն մեզ հետ առաջ ընթանալիս, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղում

  1. Gordon B. Hinckley, BYU Conference Speeches, 1975, 53.