Համաշխարհային հոգևոր հավաքներ
Աստծո սրբեր


Աստծո սրբեր

ԵԿՀ հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 2014թ․ նոյեմբերի2• Օգդեն խորանից, Օգդեն, Յուտա

Քույր Հոլսթրոմն ու ես շատ ուրախ ենք այս երեկո ձեզ հետ գտնվելու համար։ Երբ մենք նայում ենք այստեղ ներկա գտնվողների դեմքերին, մենք պատկերացնում ենք այս հեռարձակմանը մասնակցող ողջ աշխարհի ամուրի և ամուսանացած երիտասարդ չափահասներին։ Մենք հնարավորություն ենք ունեցել հաճախակի ճանապարհորդել Եկեղեցով մեկ։ Մենք ձեզանից շատերի և ձեզ նման շատերի հետ ենք հանդիպել։ Մենք հանդիպել ենք երիտասարդ չափահասների և նրանց հետ ովքեր աշխատում են ավելի շատ դարձի գալ։ Մենք հանդիպել ենք երիտասարդ չափահասների, ովքեր կորցրել են իրենց և նրանց՝ ովքեր գտնվել են, ավելի շուտ գտել են իրենց։ Մենք հանդիպել ենք նրանց, ովքեր մեր հավատքից չեն, նրանց, ովքեր վերջերս են մկրտվել և նրանց, ովքեր բազմասերունդ Եկեղեցու ընտանիքի անդամներ են։ Մենք վկայում ենք, որ բոլորն էլ Աստծո զավակներն են և ունեն հավերժական օրհնությունները ստանալու լիարժեք հնարավորություն։

Եկեղեցու ղեկավարների անունից, ես խանդավառությամբ ասում եմ՝ «Մենք սիրում ենք ձեզ»։ Մոտիկից հետևելով մարգարեներին և առաքյալներին և ճանաչելով նրանց, ես վստահությամբ կարող եմ ասել, որ նրանք մեծապես հոգ են տանում Եկեղեցու երիտասարդ չափահասների մասին։ Դուք ներկան ու ապագան եք։ Մենք ձեր կարիքն ունենք։

Այս ժողովը հեռարձակվում է Օգդան խորանից՝ մեծաշուք Օգդեն Յուտա տաճարին հարակից վերանորոգված մի գեղեցիկ շինություն։ Այդ տաճարն ու այդ խորանը վերանվիրագործվել են Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի կողմից ընդամենը վեց շաբաթ առաջ։ Տաճարն ամբողջ աշխարհով մեկ սփռված 143 ներկայումս գործող տաճարներից մեկն է։ Որպես ցուցանիշ, թե որքան հին եմ ես, կամ ավելի դրականորեն արտահայտվելով, թե ինչպես է Տերն արագացնում Իր աշխատանքը, երբ ես ծնվեցի կային միայն ութ տաճարներ։

Տաճարը որպես փոխաբերություն կիրառելով, այս երեկո ես կխոսեմ հիմքի մասին։ Յուրաքանչյուր տաճարի նախագծման և կառուցման հետ մեկտեղ զգալի աշխատանք է տարվում այն բանի համար, որն աննկատելի է նախագծի ավարտից հետո՝ հիմքի համար։ Օրինակ, Ֆիլադելֆիա Պենսիլվանիա տաճարի նկարչի վերարտադրումն է, որը ներկայումս գտնվում է կառուցման փուլում։ Ավարտից հետո այդ արտառոց շինության տանիքի բարձրությունը կլինի 25  մետր, իսկ մինչև Մորոնի հրեշտակի գագաթը՝ 60 մետր։ Ինչպես տեսնում եք այն վեհաշուք տեսք կունենա։ Սակայն որքան էլ ազդեցիկ ու փառահեղ լինի այդ կառույցը, այն դեռևս ենթակա է ավերիչ քամիների ու տարածվող ստորերկրյա ջրերի ազդեցությանը։ Այդ դաժան պայմաններն անուշադրության մատնելու դեպքում կարող են՝ մեծապես վնասել, կամ նույնիսկ ավերել այդ վեհ կառույցը։

Իմանալով, որ այդ ուժերն անողոքորեն կհարվածեն տաճարին, ինժեներները նախագծել, իսկ կապալառուն անմիջապես կառույցի տակ փորել է 10  մետր խորությամբ փոս։ Փոսը փորվել է Պենսիլվանիայի բնածին գրանիտի մեջ, որպեսզի ապահովի կայուն հիմք, որի վրա կարելի է կառուցել։ Այնուհետև բետոնե հենարաններն ու հիմքը ժայռի որմնակապերով ամրացվել է գրանիտի հիմնաքարին՝ դիմադրելու համար նույնիսկ ամենախստաշունչ քամիներին և զորեղ ստորերկրյա ջրերին։ Որմնակապերը գրանիտի մեջ հորատվել են 15–53 մետր խորությամբ և 2,54 սմ քառակուսու վրա ձգվել են 113400 կգ ուժով։ Որմնակապերը երկու կողմից էլ տեղակայված են իրարից 4,5 մետր երկարության վրա։

Ես նման մանրամասն տեղեկություն եմ տրամադրում հետևյալ բանն ուսուցանելու համար․ Ի տարբերություն շինություն կառուցելուն (որն ըստ էության ժամանակավոր է), մեր հավիտենական (և հույսով եմ հավերժական) կյանքը կառուցելու համար, մենք երբեմն ցավալի քիչ ուշադրություն ենք դարձնում մեր հիմքի նախագծման և կառուցման վրա։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը թույլ տալու դեպքում կարող է խառնածին լինել, այն կարող է պատճառ հանդիսանալ, որ մենք մոռանանք, թե իրականում ովքեր ենք մենք։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել է․

«Մահկանացու կյանքը փորձվելու ժամանակ է, ժամանակ` հաստատելու, որ արժանի ենք մեր Երկնային Հոր ներկայություն վերադառնալուն: Որպեսզի փորձվենք, պետք է դժվարությունների հանդիպենք: Դրանք կարող են կոտրել մեզ և մեր հոգու մակերեսը կարող է ճաք տալ և ճեղքվել, դա այն դեպքում, եթե մեր հավատքի հիմքը և ճշմարտության մասին մեր վկայությունները խորը չեն նստել մեր մեջ:

Մենք ուրիշների հավատքի ու վկայության վրա կարող ենք հիմնվել միայն որոշ ժամանակ։ Ի վերջո մենք պետք է ունենանք մեր ամուր և խորը նստած հիմքը, հակառակ դեպքում մենք չենք կարող դիմակայել կյանքի փոթորիկները, որոնք կ գան»։1

Խոսելով Իրեն լսող և հետևող մարդու մասին, Հիսուս Քրիստոսն այդ ամենը հետևյալ կերպ է նկարագրել․

«Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմը ժայռի վերայ դրաւ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացաւ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերայ էր հաստատուած։

Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդի՝ որ տունը հողի վերայ շինեց առանց հիման. Որ գետը նորան զարկեց, եւ չուտով վայր ընկաւ. Եւ այն տան կործանումը մեծ եղաւ» (Ղուկաս Զ․48–49

Հիսուս Քրիստոսն այն ժայռն է, որի վրա մենք պետք է կառուցենք մեր հիմքը։ Տերն Իրեն վերագրում է, որպես «Իսրայելի քար» և կտրականապես հայտարարում․ «Նա, ով կառուցում է այդ վեմի վրա, երբեք չի ընկնի» (ՎևՈւ 50․44

«Պատիվ տուէք մեր Աստուծուն» ասում է Մովսեսը։ «Նա վեմն է. նրա գործը կատարյալ է» (Բ Օրինաց ԼԲ․3–4)։ Դավիթն ասել է․ «Տերն իմ վեմն ու բերդն է, … իմ վահանը, …իմ բարձրությունը» (Բ Թագավորաց ԻԲ․2–3)։ Տերը Ենոքին ասել է․ «Ես Մեսիան եմ՝ Սիոնի Թագավորը՝ Երկնքի Վեմը» (Մովսես 7․53)։ Նեփին Տիրոջ գովքն է արել, որպես՝ «իմ փրկության վեմ» և «իմ արդարության վեմ» (2 Նեփի 4․30, 35)։ Եսայիան Տիրոջը կոչել է «ընտիր վէմ, պատուական անկիուն, հաստատահիմն հիմունք» (Եսայիա ԻԸ․16)։ Պողոսն առաքյալների ու մարգարեների մասին խոսել է, որպես Եկեղեցու հիմքի՝ «անկիունի գլուխը Յիսուս Քրիստոսի [է]» հետ միասին» (Եփեսացիս Բ․202

Դա նոր վարդապետություն չէ։ Ամենքս յուրովի ենք հասկանում այն։ Մենք այդ մասին ուսուցանվել ենք՝ ծնողների կողմից, երեխաների խմբերում, երիտասարդ աղջիկների և Ահարոնյան քայանայության դասերարաններում և քվորումներում, սեմինարիաներում և կրոնի իսնտիտուտներում, լիաժամկետ միսիոներներից, ընկերներից, Եկեղեցու տեղական ղեկավարներից, սուրբ գրություններից և կենդանի մարգարեների ու առաքյալների կողմից։ Այդ դեպքում, ինչո՞ւ է մեզանից շատերի համար այդքան դժվար կիրառել դա մեր կյանքում։

Պարզ ասած, այն պետք է մեր գիտակցությունից անցնի դեպի մեր սրտերն ու մեր հոգիները։ Այն պետք է լինի ավելին, քան այն, ինչը մենք երբեմն մտածում, կամ երբեմն նույնիսկ զգում ենք, այն պետք է դառնա մեր եսը։ Մեր կապը Աստծո՝ մեր Երկնային Հոր և Նրա հավերժական ծրագրի, ու Հիսուս Քրիստոսի՝ Նրա Որդու և մեր վեմի հետ պետք է ամուր հաստատված լինի, որպեսզի այն իսկապես դառնա մեր հիմքի անկյունաքարը։ Ապա մեր բնութագիրն առաջին հերթին կդառնա հավերժական էակ, որն է Աստծո որդին կամ դուստրը, և ապա Հիսուս Քրիստոսի քավության օրհնությունների երախտապարտ ստացողը։ Ապա այդ հիմքի վրա ապահով կերպով կարելի է կառուցել այլ արադարամիտ բնութագրեր, քանի որ մենք կիմանանք որոնք են հավերժականը և որոնք են ժամանակավորը, և թե ինչպես կարգել դրանք։ Իսկ այլ բնութագրերից ու նրանց վերաբերվող արարքներից (ոմանք աշխարհի կողմից բարձր գնահատված են) մենք պետք է հրաժարվենք։

Ինձ դուր է գալիս «Աստծո սրբեր» սիրված օրհներգը։ Իմ սիրելի կատարումը (զարմանլի չէ) Մորմոնական թաբերնաքլի երգչախմբի կողմից է։ Գերագույն համաժողովի ժամանակ առջևում երգչախմբից աջ նստելով և լսելով ու զգալով երգեհոնի զորությունը, ձայնը, երաժշտությունն ու բառերը, մենք ցանկանում ենք կանգնել և միանալ նրանց։ Իմանալով, որ ես դուրս կհրավիրվեի Համաժողովի կենտրոնից, ես ինձ զսպեցի։ Ունկնդրեք այս սիրելի օրհներգը, որն ընդամենը չորս շաբաթ առաջ երգվեց գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստի ժամանակ։ Ըմբոշխնեք խոսքերը, հատկապես լսեք վերջին տան խոսքերը։ Այն իրականում յոթերորդ տունն է, սակայն այն երգվեց, որպես չորրորդ տուն։

Վերջերս՝ Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Եկեղեցու գլխամասային գրասենյակին կցված այլ Բարձրագույն իշխանավորների հետ, ես մասնակցել եմ Սոլթ Լեյքի տաճարում տեղի ունեցած մի ժողովի։ Մենք երգեցինք այս գեղեցիկ օրհներգի երեք հիմնական տուներն ավարտելով երրորդ տունից հետո, ինչպես մենք հաճախ անում ենք հաղորդության ժողովների կամ այլ ժողովների ժամանակ։ Սակայն այդ ժամանակ Նախագահ Մոնսոնն ասաց․ «Եկեք երգենք յոթերորդ տունը»։ Այդ հրաշալի Բարձրագույն իշխանավորների, այդ թվում՝ կենդանի մարգարեների ու առաքյալների հետ մեկտեղ մենք երգեցինք․

Մենակ չեմ թողնի ոչ մի հոգի

Որի լոկ հույսն է, իմ որդին;

Դժողքը ամբողջ կթափահարեմ ես,

Բայց երբեք, ոչ երբեք, բայց երբեք, ոչ երբեք,

Բայց երբեք, նրան միայնակ, ես չեմ թողնի։33

Արդյո՞ք դա բնութագրում է, թե ով եք դուք։ Արդյո՞ք դա գոնե բնութագրում է, թե ով եք ուզում դառնալ։ Հոգևոր հիմք կառուցելու և պահպանելու ջանքերն այդքան էլ հեշտ չեն։ Կառուցման գործընթացը կարևոր նախաձեռնություն է, իսկ պահպանումը՝ ողջ կյանքի խնդիր։

Նրանց, ովքեր իսկապես փորձում են, մենք անկեղծորեն ողջունում ենք և ցանկանում ենք իմանալ, թե ինչ եք անում դրա համար։ Խնդրում եմ, որ սոցիալական մեդիայի միջոցով դուք կիսվեք ձեր անելիքների վերաբերյալ, օգտվելով #cesdevo, և լրացնելով հետևյալ արտահայտությունը՝ «Ես կառուցում եմ իմ հոգևոր հիմքը … միջոցով»։ Պատասխանները կարող են այնքան տարբեր լինել, որքան որ անձնական հանգամանքներն են, ինչը որ բնական է։ Կրկինանգամ, այն նախադասությունը որը պետք է ավարտել, դա՝ «Ես կառուցում եմ իմ հոգևոր հիմքը … միջոցով»։ Երախտապարտ կլինենք լսելու և իմանալու ձեզանից այն մասին, թե ինչէ տեղի ունենում ձեր կյանքում։

Եթե դուք երբեք չեք ունեցել այն հիմքը, որի մասին մենք խոսում ենք, կամ անփութության շնորհիվ թույլ եք տվել, որ այն ճաք տա կամ ճեղքվի, ապա ուշ չէ զգույշ և ջանասեր աշխատանքի միջոցով բարելավվել այն։ Ձեզ անհրաժեշտ բոլոր գիրծիքները ձեր տրամադրության տակ են։ Դրանք այն նույն գործիքներն են, որոնք անհրաժեշտ են հիմքը հիմնելու և պահպանելու համար։ Դուք գիտեք դրանք։ Դրանք են՝ հետևողական, որակյալ աղոթքը, սուրբ գրությունների միջոցով ամենօրյա ավետարանի ուսումնասիրությունը, Եկեղեցու ժողովներին ակտիվորեն մասնակցելը, հատկապես՝ հաղորդությունն անկեղծ միտումով ճաշակելը, շարունակական անձնուրաց ծառայությունը և ջանասիրությամբ ուխտեր պահելը։

Մեկ այլ կարևոր գործիքը, դա՝ կենդանի մարգարեների խորհուրդն է։ Երկրի վրա կան 15 տղամարդիկ, ովքեր կարգվել են, որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։ Նրանք կրում են Աստծո քահանայության բանալիները։ Մենք հաճախ ենք ուսուցանվում նրանց կողմից։ Տարին մի քանի անգամ մենք ձեռքի բարձրացմամբ հաստատում ենք նրանց։ Ամեն օր մենք աղոթում ենք նրանց համար։ Սակայն նրանց ուղերձի մատչելիության արտակարգ օրհնությունը կարող է հանգեցնել դրանց կարևորության արժևորման պակասի։

Նախագահ Հենրի Բ. Այրինգը զգուշացրել է․ «Մարգարեների խորհրդի մեջ անվտանգությանը տանող ուղին փնտրելն իմաստ ունի միայն ամուր հավատք ունեցողների համար։ Երբ մարգարեն խոսում է, քիչ հավատք ունեցող մարդը կարող է մտածել, որ մի խելացի մարդ պարզապես լավ խորհուրդ է տալիս։ Այնուհետև, եթե նրա խորհուրդը հարմար է և ողջամիտ, շտկում են իրենց ուզած ձևով և կիրառում այն։ Եթե այն հարմար չէ իրենց, նրանք դա համարում են կեղծ խորհուրդ կամ համարում են, որ իրենք բացառություն են կազմում, քանի որ իրենց հանգամանքները թույլ են տալիս դա»։

Նախագահ Այրինգը շարունակում է․ «Մեկ այլ մոլորությունն այն է, որ ընդունել կամ չընդունել մարգարեների խորհուրդը ոչ ավելին է, քան որոշել, թե արդյոք ընդունել լավ խորհուրդը և դրա օգուտները քաղել, թե մնալ նույն տեղում։ Սակայն մարգարեկան խորհուրդը չընդունելու որոշումը փոխում է այն հիմքը, որի վրա մենք կանգնած ենք։ Այն դառնում է առավել վտանգավոր»։4

Որպեսզի կառուցեք և պահպանեք հիմքը հիշեք երեք սկզբունք․ տեսլական, պարտավորություն, կարգապահություն։ Տեսլականը տեսնելու ունակությունն է։ Ավետարանի ենթատեքստում մենք երբեմն այն կոչում ենք «հավերժական հեռանկար»։ Ինչպես Հակոբն է նկարագրել, դա «բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, և  … բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են» տեսնելն է (Հակոբ 4․13

Պարտավորությունը դա խոստում կապելու պատրաստակամությունն է։ Հաճախ մենք այն կոչում ենք «ուխտ»։ Սովորաբար, մենք Աստծո հետ ուխտ ենք կապում քահանայության արարողությունների միջոցով։ Հիշեք․ «Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» (ՎևՈւ 84․20)։ Բացի Աստծուց մենք պետք է պարտավորություն ստանձնեք՝ ինքներս մեր, մեր ամուսինների (կամ ամուսին դառնալու), մեր ընկերների, և նրանց հանդեպ ում հետ մենք ծառայում ենք։

Կարգապահությունը կարող է սահմանվել որպես հետևողականորեն ապրելու ունակություն՝ մեր ունեցած տեսլականի և մեր ստանձնած պարտավորության հետ։ Կարգապահություն զարգացնելը կարևոր է առաջընթացի համար, քանի որ աննշանորեն կապում է սովորելն ու գործելը։ Ի վերջո, մեր հոգևոր հիմքի ուժը երևում է, թե մենք ինչպես ենք ապրում մեր կյանքը, հատկապես հիասթափության և դժվարության պահերին։

Շատ տարիներ առաջ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին պատմել է Քերոլայն Հեմենուեյի պատմությունը, ով ծնվել էր 1873թ․ հունվարի 2-ին, Սոլթ Լեյք սիթիում, ով 11 երեխաներից երկրորդն էր իր ընտանիքում։

«Քսաներկու տարեկան հասակում Քերոլայնը ամուսնացավ Ջորջ Հերմանի հետ։ Նրանք ունեցան յոթ զավակ, որոնցից մեկը մահացավ նորածին ժամանակ։ Իսկ հետո իր երեսունինը տարեկան հասակում նրա ամուսինը մահացավ և նա դարձավ այրի։

Նրա քույրը՝ Գրեյսը, ամուսնացավ նրա ամուսնու եղբոր՝ Դեյվիդի, հետ։ 1919թ-ին սարսափելի գրիպի համաճարակի ժամանակ Դեյվիդն ուժեղ վարակվեց, իսկ նրա կինը՝ Գրեյսը, հիվանդացավ։ Քերոլայնը հոգ էր տանում նրանց, նրանց երեխաների և իր մասին։ Այդ չարչարանքների ժամանակ Գրեյսը որդի ունեցավ և մահացավ ծննդաբերելուց մի քանի ժամ անց։ Քերոլայնը փոքրիկ նորածնին տարավ իր տուն և այնտեղ սնուցեց ու փրկեց երեխայի կյանքը։ Երեք շաբաթ անց իր դուստր՝ Աննին, մահացավ։

Այդ պահին Քերոլայնը կորցրել էր իր երկու զավակներին, իր ամուսնուն և քրոջը։ Լարվածությունը չափազանց էր։ Նա վհատվեց։ Նա այդ վհատումից հիվանդացավ շաքարախտի լուրջ դեպքով։ Սակայն նա չհապաղեց։ Նա շարունակեց հոգ տանել իր քրոջ երեխայի համար։ Իսկ իր քրոջ ամուսինը՝ երեխայի հայրը, ամեն օր գալիս էր տեսակցելու փոքրիկին։ Դեյվիդ Հերմանն ու Քերոլայնը հետագայում ամուսնացան և այժմ նրանց տանը կային տասներեք երեխաներ։

Այնուհետև հինգ տարի անց Դեյվիդը դժբախտ պատահարի ենթարկվեց, որը ծանր փորձություն էր նրանց համար, ովքեր տառապում էին նրա հետ։ Մի անգամ սերմը ցանքին նախապատրաստելիս նա ուժեղ ախտահանիչ օգտագործեց։ Այն ընկավ նրա մաշի վրա և հետևանքներն աղետալի էին։ Մաշկն ու միսը պոկվեցին նրա ոսկորներից։ Նրա լեզուն և ատամները թափվեցին։ Քայքայիչ լուծույթը բառացիորեն կերավ նրան կենդանի վիճակով։

Քերոլայնը խնամեց նրան այդ սարսափելի հիվանդության պահին, իսկ երբ որ նա մահացավ, Քերոլայնը մնաց մենակ իր՝ հինգ, և քրոջ՝ ութ երեխաների, և 113 հա տարածքի հետ, որտեղ նա և երեխաները հերկում, ցանում, ոռոգում և հավաքում էին բերքը բավարար չափով, որպեսզի հոգային իրենց կարիքները։ Միևնույն ժամանակ նա Սփոփող Միության նախագահ էր, մի կոչում, որում նա մնաց տասնութ տարի։

Մինչ հոգ էր տանում իր մեծ ընտանիքի մասին և գթության ձեռք մեկնում ուրիշներին, նա օրական թխում էր ութ բոքոն հաց և շաբաթական լվանում քառասուն ձեռք հագուստ։ Նա տոննաներով միրգ ու բանջարեղեն էր պահածոյացնում և պահում հազարավոր ածան հավեր, որպեսզի մի քիչ գումար ստանար։ Ինքնապահովումը նրա չափանիշն էր։ Ծուլությունը նա մեղք էր համարում։ Նա հոգ էր տանում իր մասին և բարության ոգով հասնում ուրիշներին, որպեսզի բոլոր նրանք, ում մասին նա տեղյակ էր չմնային քաղցած, առանց հագուստի կամ մրսած։

Ավելի ուշ նա ամուսնացավ Եվգեն Ռոբիսոնի հետ, ով շատ չանցած կաթված ստացավ։ Հինգ տարի շարունակ մինչև նրա մահը, նա խնամեց և հոգ տարավ նրա մասին իր բոլոր կարիքներում։

Ի վերջո, ուժասպառ եղած նրա մարմինը հյուծվեց շաքարախտի ազդեցությունից, նա մահացավ վաթսունյոթ տարեկան հասակում։ Ջանասիրության և աշխատասիրության հատկությունները, որը նա սերմանեց իր երեխաների մեջ, տարիների ընթացքում փոխհատուցեցին նրանց ջանքերը։ Նրա քրոջ փոքրիկ երեխան, ում նա խնամեց ծնվելուց անմիջապես հետո, իր բոլոր եղբայրների ու քույրերի հետ միասին սիրուց ու երախտագիտությունից դրդված [Բրիգամ Յանգ Համալսարանին նվիրեցին] մեծ գումար, որը հնարավոր դարձրեց [մի] հրաշալի կառույցի գոյությունը, որը կրում է [նրա անունը]»։5

Ամուր հիմք ունենալը առավելագույն պաշտպանությունն է աշխարհի հարվածների դեմ։ Մենք վճռականորեն պետք է փնտրենք այն ինչ Լամանացիները, որոնց քարոզեցին Ամոնն ու նրա եղբայրները, ստացան, երբ նրանք ասացին, որ նրանք «դարձի եկան առ Տերը, [and] երբեք չհեռացան» (Ալմա 23․6

Մերի Անն Պրատը 1837թ-ին ամուսնացավ Պարլի Պ. Պրատի հետ։ Մյուս սրբերի հետ Միսսուրի տեղափոխվելուց հետո, նրանք ենթարկվեցին սարսափելի հալածանքների։ Երբ Պարլին մարգարե Ջոզեֆի հետ միասին Ֆար Վեստի, Միսսուրի, ամբոխի կողմից ձերբակալվեց ու բանտ գցվեց, Մերի Անը ծանր հիվանդ լինելով գամված էր անկողնուն, միարժամանակ հոգ տանելով երկու փոքր երեխաների մասին։

Ավելի ուշ ՄԵեի Անը բանտում այցելեց իր ամուսնուն և նրա հետ մնաց որոշ ժամանակ։ Նա գրել է․ «Ես նրա զնդանում էի, որը խոնավ, մութ, կեղտոտ վայր էր առանց օդափոխության, միայն մի կողմում կար մի փոքր ցանց։ Այդտեղ էինք մենք պարտավոր քնել»։

Երբ Պարլին ազատվեց բանտից, Մերի Անը և նրա ամուսինը ծառայեցին իրենց միսիան Նյու Յորքում և Անգլիայում և նրանց թվում էին, ովքեր կատարեցին «վերջին հոգնեցուցիչ հավաքը դեպի Յուտա», ինչպես որ նա էր դա նկարագրել։ Պարլին ի վերջո մահացավ նահատակի մահով՝ մեկ այլ միսիայում իր ծառայելու ժամանակ։

Չնայած այդ բուռն կյանքին, Մերի Անը մնաց հավատարիմ։ Նա հաստատակամորեն ասել է․ «Ես մկրտվել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում…առաջին իսկ քարոզը լսելուց հետո համոզված լինելով դրա վարդապետության ճշմարտացիության վերաբերյալ, ես ասեցի իմ հոգում, որ եթե միայն լինեն երեք հոգի, ովքեր ամուր կառչած են հավատքին, ապա ես կլինեմ նրանցից մեկը։ Եվ բոլոր այն հալածանքների ժամանակ, որոնց միջով ես անցել եմ, ես միշտ նույն բանն եմ զգացել։ Իմ սիրտը երբեք չշեղվեց այդ որոշումից»։6

Այն թեման, որն այս երեկո մենք քննարկում ենք, շատ անձնական է։ Մենք կարող ենք ուսուցանվել ուրիշների կողմից։ Մենք կարող ենք հետևել ուրիշներին։ Մենք կարող ենք սովորել ուրիշների սխալներից և հաջողություններից։ Սակայն, ոչ ոք այն չի կարող անել մեր փոխարեն։ Ոչ ոք մեր մեջ չի կարող հիմնել մեր հոգևոր հիմքը։ Այս դեպքում մենք ենք մեր կապալառուն։

Ինչպես Հելամանն է զորեղ կերպով ուսուցանել․ «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5․12

Իմ կյանքում ամենամեծ հիմք հիմնող փորձառություններից մեկը տեղի է ունեցել 36 տարի առաջ։ Համալսարանում մեր ուսումն ավարտելուց հետո, Դիանան և ես տեղափոխվեցինք Հոնոլուլու (որտեղ ես ծնվել ու մեծացել էի), որպեսզի սկսեինք մեր կյանքի հաջորդ փուլը։ Պարզվեց, որ այն երկար՝ 27 տարի տևող, փուլ էր։ Միայն մարգարեի կանչը ստիպեց մեզ հեռանալ Հավայան կղզիներից։

Հավայիի տաճարը, որն այժմ հայտնի է Լեյի Հավայիի տաճար անվամբ, քանի որ Հավայան կղզիներում կան երկու տաճարներ, առաջին անգամ նվիրագործվել է Նախագահ Հիբեր Ջ. Գրանտի կողմից (համապատասխանաբար) շնորհակալության տոնի օրը՝ 1919թ․ նոյեմբեր 27-ին։ Այն Յուտայից դուրս կառուցվող առաջին տաճարն էր՝ Կիրթլանդից և Նավուից բացի։ Շուրջ վեց տասնամյակ շարունակ այն ծառայեց Հավայան կղզիների Սրբերին և այդ ժամանակվա դրությամբ՝ խաղաղօվկիանոսյան և Ասիայի երկրներին։ 1970-ականների կեսերին անհրաժեշտություն կար տաճարը փակելու, մեծացնելու և վերանորոգելու։ Հետևաբար տաճարը պետք էր վերանվիարգործել, որը տեղի ունեցավ 1978թ․ հունիսի 13-ին։

Վերանվիրագործման ժամանակ նախագահողը Եկեղեցու Նախագահ՝ Սպենսեր Վ. Քիմբալն էր։ Նրա հետ էին նրա առաջին և երկրորդ խորհրդականները՝ Ն. Էլդոն Թաները և Մարիոն Ջ. Ռոմնին։ Նաև մասնակցում էին Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ՝ Էզրա Թավտ Բենսոնը, և Տասներկուսից ու Յոթանասունից այլ մարդիկ։ Դա մի բան է, որն այսօր ավելի մեծ Եկեղեցում չես տեսնի՝ այդքան շատ ավագ Եղբայրներ հավաքված միասին Եկեղեցու գլխամասային գրասենյակից հեռու։ Սակայն, դա 1978թ․ մեր օրհնությունն էր։

Ես այդ ժամանակ երիտասարդ քահանայության կրող էի, և տաճարի վերանվիրագործման համակարգող հանձնախմբի կողմից ինձ հանձնարարված էր պատասխանատու լինել Նախագահ Քիմբալի և նրա խմբի տեղի անվտանգության և փոխադրամիջոցների կազմակերպման համար։ Չեմ ցանկանում չափազանցեցնել իմ պարտականությունները, դրանք պարզապես աջակցող էին և վարագույրից այն կողմ։ Այնուամենայնիվ, այն ինչ իմ դերը ինձ թույլ էր տալիս, դա Նախագահ Քիմբալին մոտիկանալն էր։ Մեկ շաբաթյա ժամկետի ընթացքում, որն իր մեջ ներառում էր՝ երեք օր տաճարի վերանվիրագործման նիստեր, հանդիսավոր ժողով, և մեծ տարածքային համաժողով, ես մոտիկից հետևում էի Եկեղեցու Նախագահին։ Ես տեսնում էի, թե ինչպես էր նա իշխանությամբ և զորությամբ ուսուցանում, վկայում և մարգարեանում։ Ես տեսնում էի « մեկին» ծառայելու նրա անխոնջ ջանքերը, խնդրելով առանձին հանդիպել այն անձանց, որոնց նա նկատում էր ժողովների ընթացքում կամ ճանապարհին։ Ես վկա եղա այն բանի, որ նա շարունակաբար ծառայում էր, որպես «մի գործիք Աստծո ձեռքում» (Ալմա 17․9)։ Ես խորապես տպավորված էի։

Շաբաթվա ավարտին, մենք օդանավակայանում ճանապարհում էինք Նախագահ Քիմբալին ու նրա գործընկերներին։ Կրկին անգամ, շեշտելով իմ սահմանափակ ու աջակցող դերը, ես կիսվում եմ հետևյալով․ Նախագահ Քիմբալն ինձ մոտեցավ, որպեսզի իր շնորհակալությունը հայտնի իմ աննշան ջանքերի համար։ Նա ֆիզիկապես այնքան էլ բարձրահասակ չէր, իսկ ես աժդահա էի։ Նա բռնեց իմ բաճկոնի դարձածալից և կտրոկ շարժումով քաշեց ցած, որպեսզի հավասարվեի նրա բոյին։ Ապա նա համբուրեց իմ այտը և շնորհակալություն հայտնեց ինձ։ Մի քանի քայլ հեռանալուց հետո Նախագահ Քիմբալը հետ վերադարձավ։ Նա կառչեց ինձ նույն կերպ և կրկին ցած քաշեց։ Այս անգամ նա համբուրեց իմ մյուս այտն ու ասաց, որ սիրում է ինձ։ Այնուհետև նա մեկնեց։

Դրանից մեկ տարի առաջ Սպենսեր Վ. Քիմբալի ինքնակենսագրականն էր հրատարակվել, որը գրել էին նրա որդին և թոռը։ Այդ ժամանակ ես ձեռք էի բերել ու կարդացել այն, գտնելով, որ այն հետաքրքիր էր։ Այնուամենայնիվ, Սպենսեր Վուլի Քիմբալի հետ տեղի ունեցած այս անձնական փորձառությունից հետո, ես օդանավակայանից տուն վերադարձա ու գրադարանի դարակից դուրս քաշեցի այդ հաստ հատորը՝ այն կրկին կարդալու ուժեղ ցանկություն զգալով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում արթուն եղած ժամանակ, ես այլ բանով չէի զբաղվում, բացի կարդալուց և մտորելուց։ Տեսնում եք, այժմ ես կարդում էի նրա մասին, ում ես խորապես սիրում էի։ Այժմ ես կարդում էի նրա մասին, ով գիտեի, որ սիրում էր ինձ։ Այժմ ես կարդում էի նրա մասին, ում համար ես կանեի ամեն ինչ, քանի որ ես գիտեի, որ ինչ էլ որ նա ասեր կլիներ իմ օգտի համար։

Այդ փորձառությունից աշխուժացած, ես մեկ այլ փորձառություն ունեցա։ Այս մեկը չափազանց անձնական է պատմելու համար, բայց դրա շնորհիվ ես խորապես ամոթ զգացի։ Ես հասկացա, որ ես չունեմ այդ նույն սերն ու հարգանքը նրանց հանդեպ, ովքեր ամենակարևորն են՝ Աստվածագլխի անդամների, հատկապես Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի և Քավչի հանդեպ։ Դա ինձ դրդեց ուսումնասիրել Նրա «կենսագրականը» և աղոթքի, ծոմի ու խորհելու միջոցով ես իմացա, որ այժմ ես կարդում էի նրա մասին, ում ես խորապես սիրում էի։ Այժմ ես կարդում էի նրա մասին, ով գիտեի, որ սիրում էր ինձ։ Այժմ ես կարդում էի նրա մասին, ում համար ես կանեի ամեն ինչ, քանի որ ես գիտեի, որ ինչ էլ որ Նա ասեր կլիներ իմ օգտի համար

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, ես վկայում եմ, որ այդ գիտելիքն արմատապես փոխել է իմ և ընտանիքիս կյանքը։ Շտապում եմ ավելացնել, որ այն հրաշագորձ ձևով մեզ անմեղ չի դարձրել և պարտադիր չէ, որ այն հեշտացնի մեր կյանքը։ Դա Աստծո ծրագրին հակասում է։ Սակայն, այն ինչ այն տալիս է, դա հիմնարար հույսն է՝ «հույսի կատարյալ պայծառություն»-ը (2 Նեփի 31․20)։ Երբեք հանձնվելու, հեռանալու կամ նահանջելու որևէ միտք չի եղել։ Նույնը մաղթում եմ ձեզ։

Որքան էլ որ հրաշալի դուք լինեք, այսպիսի մեծության լսարանում կա շատ ուրախություն և շատ ցավ։ Անհատապես, դուք կարող եք զգալ կյանքի ծանր բեռը։ Միգուցե իրավիճակը ձեր ընտանիքում այնպես չէ, ինչպես կցանկանայիք որ լիներ։ Միգուցե դուք պայքարում եք ձեր հավատքում։ Հնարավոր է դուք առնչվում եք ձեր անցյալի հետ՝ կամ արել եք ինչ-որ բան, կամ էլ ուրիշներն են անարդար վարվել ձեր հետ։ Ձեզանից ոմանք միգուցե ունեն ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ խնդիրներ, որոնց դիմանալն անհնար է թվում։ Որոնք էլ որ լինեն ձեր հանգամանքները, ամուր հիմքը կնվազեցնի ձեր բեռը։ Հաճախ երգվող օրհներգի՝ «Զավակն եմ ես Աստծո» 7, ուղերձը ձեր սրտում և հոգում, այլ ոչ միայն ձեր շուրթերում, և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությանը շարունակաբար վստահելով՝ խաղաղություն ու հանգստություն կարող է գալ նույնիսկ ամենադժվարին պահերին։

Այս օրը կարող է առանցքային, նույնիսկ պատմական օր լինել ձեր կյանքում։ Այն կարող է դառնալ այն օրը, երբ մենք որոշում կայացրեցինք և գործադրեցինք կարգապահ ջանքեր: Մեզանից ոմանց համար դա կարող է լինել որոշ վատ կամ գարշելի սովորույթներից հրաժարվելը, որոնք վիրավորուրում են Աստծուն։ Ուրիշների համար այն կարող է լինել մեր կյանքը կարգավորելը և Աստծո հանդեպ մեր սերն առաջնային դարձնելը։ Դա ամեն ինչ արժե։ Իսկապես, դա մեր կյանքի էությունն է։

Որքան հնարավոր է անձամբ և անհատապես այսքան մեծ լսարանի համար, ես հայտարարում եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ վկայությունը, որպես Եկեղեցու անկյունաքար և մեր կյանքի վեմ։ Ես վկայում եմ Նրա սուրբ անվամբ։ Ես վկայում եմ Նրա իշխանության, Նրա առաքելության և ամենակարևորը՝ Նրա քավության մասին, որն անկախ մեր անցած և ներկայիս հանգամանքներից, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս գալ դեպի Նա (տես Մորոնի 10․32), Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Նշումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Աստծո սրբեր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 62։

  2. Սուրբ գրությունների ցուցակը վերցված է Ռոբերտ Ջ. Մատթեոս, «Ես հարց ունեմ»։ Ensign, Jan. 1984, 52.

  3. «Աստծո սրբեր» Օրհներգ, համար. 6։

  4. Հենրի Բ. այրինգ, «Խորհրդի մեջ ապահովություն փնտրել» Ensign, May 1997, 25.

  5. Gordon B. Hinckley, “Five Million Members—a Milestone and Not a Summit,” Ensign, May 1982, 45–46.

  6. Մերի Անն Պրատի պատմությունը վերցվել է Շերի Դյուից, Կանայք և քահանայությունը․ Ինչի էր հավատում մեկ մորմոն կին (2013), 94–95; տես նաև Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 406–7.

  7. «Աստծո զավակն եմ» Օրհներգ, հմ. 56։

Տպել