Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Թող ամեն սիրտ տեղ պատրաստի Նրա համար


Թող ամեն սիրտ տեղ պատրաստի Նրա համար

Մոտ մեկ շաբաթ առաջ Տաճարային հրապարակի Սուրբ Ծննդյան լույսերը վառվեցին, շարունակելով 53 տարվա ավանդույթը և շատերի համար նշելով Սուրբ Ծննդյան տոների սկսվելը։ Սուրբ Ծնունդին մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու և աշխարհի Փրկչի ծնունդը, կյանքը և լույսը։ Մեզ հուսադրում են այն խոսքերը, որոնք հնչեցին Նրա ծննդյան ժամանակ․ «Փառք Աստուծոյ բարձունքումը եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»։1 Երաժշտությունը, ուրախ երեխաները, նվերներ տալը և ստանալը, տոնածառները, զարդարանքները և լույսերը կազմում են ուրախ տոնակատարության մի մասը։

Երբ մտածում եք Սուրբ Ծննդյան մասին, ի՞նչ փայփայված հուշեր են գալիս ձեր մտքին: Ինչ վերաբերում է ինձ, տարվա այս ժամանակահատվածը միշտ հուշեր է բերում կապված իմ մանկության տարիների Սուրբ Ծննդյան տոներից։

Ես դեռևս հիշում եմ իմ ստացած նվերների մեծ մասը։ Հիշում եմ ֆուտբոլի և բասկետբոլի գնդակները, խաղալիքները և հագուստները։ Այդ նվերներից շատերն այժմ չկան և մոռացված են․ հագուստները մաշվել են և փոքրացել։ Բայց անցած Սուրբ Ծնունդների իմ ամենահիշարժան և սիրելի հիշողությունները կապված են ոչ թե այն բաների հետ, որոնք ես ստացել եմ, այլ որոնք տվել եմ։

Թույլ տվեք բացատրել։ Ամեն տարի Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթ օրը մեր ծխի երիտասարդները հավաքվում էին եկեղեցում։ Մենք լցնում էինք զամբյուղները նարինջներով, բանաններով և տանը պատրաստված թխվածքաբլիթներով, որպեսզի տանեինք մոտակայքում ապրող այրիներին։ Մենք գնում էինք նրանց տները, երգում Սուրբ Ծննդի օրհներգեր և տալիս տոնական զամբյուղները։ Ես դեռևս հիշում եմ նրանց երախտապարտ ժպիտները։ Նրանցից ոմանք առաջին կամ երկրորդ սերնդի ներգաղթյալներ էին, ովքեր փորձում էին արտահայտել իրենց երախտագիտությունը անգլերենով․ Քույրեր Շվարցը, Զբինդենը, Գրոլը և Կակլերը։ Ես երբեք չեմ մոռանա ջերմ զգացողությունը, որ այդ ամենի արդյունքում տեղ գտավ իմ սրտում։

Երբ Լիզան և ես ծնողներ դարձանք, մենք մի ավանդույթ սահմանեցինք՝ Սուրբ Ծննդյան նվերներ տալու կարիքի մեջ գտնվող ընտանիքի, ինչպես ձեզանից շատերն են անում։ Մենք հաճախ ընտանիքի անուն էինք ստանում համայնքի բարեգործական կազմակերպությունից, որտեղ նշվում էր նաև երեխաների տարիքը։ Մենք շատ ժամանակ և ջանքեր էինք տրամադրում, որպեսզի գտնեինք նրանց անհրաժեշտ նվերներ։ Մեր որդիները կարծես վայելում էին դա նույնքան, որքան Սուրբ Ծննդյան իրենց իսկ նվերները ստանալը։ Ծառայելու այս ընտանեկան ավանդույթն օգնեց մեր սրտերում հաստատել Սուրբ Ծննդյան ճշմարիտ հոգին։

Որպես մասնագետ ես կյանքում ներգրավված եմ եղել ողջ աշխարհում ֆիթնես սարքավորումների մշակման, արտադրության եւ վաճառքի գործում: Վազքուղիները, շարժական հեծանիվները և էլիպսիկ մեքենաները հիմնականում նախատեսված են սրտի ամրապնդման համար: Իրոք, մեր ընկերությունում մենք մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի սարքավորումներն օգտագործողները կարողանան ճշգրիտ գնահատել իրենց սրտի վիճակը և աշխատանքը ստուգող սարքերի միջոցով։ Այսօր, շատերս սարքավորումներ ենք կրում մեր դաստակներին, որոնք վերահսկում են մեր սիրտը և խրախուսում են կատարել վարժություններ մեր սրտերը ամրապնդելու համար:

Ի՞նչ կլիներ, եթե հնարավոր լիներ ստուգել ձեր սրտի վիճակը հոգևոր առումով․ հոգևոր սրտի ստուգող սարք ունենալ։ Ի՞նչ կարձանագրեր ձեր սրտի սարքավորումը։ Որքանո՞վ է առողջ ձեր սիրտը հոգևոր առումով։ Սուրբ Ծննդյան տոները կարծես հրաշալի ժամանակ են մեզանից յուրաքանչյուրի համար, որպեսզի գնահատենք մեր իսկ սրտի վիճակը։

Օրինակ, կարող եք հարցնել ինքներդ ձեզ․ «Արդյո՞ք իմ սիրտը պատրաստ է ընդունելու Փրկչին»։ Սուրբ Ծնունդին մենք հաճախ երգում ենք․ «Թող ամեն սիրտ տեղ պատրաստի Նրա համար»։2 Ինչպե՞ս կարող եք ձեր սրտում տեղ պատրաստել Քրիստոսի համար, հատկապես այս զբաղված, սակայն հրաշալի ժամանակահատվածում։

Սուրբ գրությունները լի են նկարագրություններով, որոնք կարող են օգնել մեզ գնահատել մեր սրտի վիճակը։ Որոշ հատվածներում կարդում ենք հետևյալ բառերը՝ «մաքուր»,3 «հեզ»,4 «խոնարհ»,5 «կոտրված»,6 և «փշրված»։7 Այս և ուրիշ շատ բառեր սուրբ գրություններում օգնում են մեզ հասկանալ, թե ինչպիսն է Փրկչի սիրտը։ Որպեսզի ընդունենք Նրան մեր սրտերում, մեր սրտերն անշուշտ պետք է լինեն մաքուր և խոնարհ՝ ինչպես Նրանը։

Ինչպես ասել է Պողոսը, մենք կարող ենք ձգտել ունենալ Հիսուս Քրիստոսի խոսքերի և հատկանիշների «թուղթը … մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։ … Քրիստոսի թուղթն … գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը․ ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ»։8 Դա պահանջում է ավելին, քան պարզապես Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ հղելը, որոնք մենք մեխանիկորեն ասում ենք։ Տերը մեզ նախազգուշացրել է նրանց դեմ, ովքեր «դեպի ինձ են հակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց սրտերը հեռու են ինձանից»։9 Այս սուրբ Ծննդյան տոներին և ամբողջ տարվա ընթացքում մեր բարի գործերը կլինեն լավագույն նշանը, որ Փրկչի հանդեպ մեր սերը գրված է մեր սրտում։

Մինչ ես խորհում եմ իմ իսկ սրտի վիճակի մասին, ես ոգեշնչում և մեծ օրինակներ եմ գտնում նրանց սրտերում և զոհաբերություններում, ովքեր օգնել են հաստատել Եկեղեցին Վերականգնման վաղ օրերին։ Կցանկանայի կիսվել Սուրբ Ծննդյան մի պատմությամբ վաղ օրերի մի Վերջին Օրերի Սրբի մասին Իմմինգհամից՝ Անգլիա․ Մերի Վուդ Լիթլեթոն։

Մերին և նրա ամուսինը՝ Պողոսը, երբեք չէին մտածել, որ կհեռանան Անգլիայի իրենց տնից։ Սակայն նրանք լսեցին վերականգնված ավետարանի ուղերձը և վկայություն ստացան դրա ճշմարտացիության մասին։ Նրանք մկրտվեցին և ընդամենը երկու ամիս անց Մերին և Պողոսը իրենց երեխաների հետ նավարկեցին Ամերիկա՝ Սրբերին միանալու համար։ Նրանք Նյու Յորք հասան 1844թ․ դեկտեմբերի 20-ին։ Հինգ օր անց նրանք Նավու՝ Իլինոյս ճամփորդեցին կառքով։ Պատկերացրեք միայն․ ցուրտ ձմռանը ճամփորդելով խորդուբորդ ու դժվարանցանելի ճանապարհներով՝ նրանք տոնում էին իրենց առաջին Սուրբ Ծնունդն Ամերիկայում։

Չնայած այդ բոլոր փոփոպություններին, Մերին հույս էր փայփայում իր սրտում, որ իր ընտանիքը մի օր կտոներ Սուրբ Ծնունդը ինչպես Անգլիայում, երբ կային ծաղկեպսակներ, Ծմեռ պապ և Սուրբ Ծննդյան օրհներգեր։ Ցավոք, 1845թ․ նրանց երկրորդ Սուրբ Ծնունդն Ամերիկայում ավելի լավը չէր․ նրանք այն անցկացրին փակ սայլակում, որը Պողոսը դարձրել էր ժամանակավոր կացարան, մինչ ընտանիքը փորձում էր հաստատվել Նավուում։ Կրկին, մեծ հույսեր փայփայելով իր սրտում, Մերին ասաց․ «Հաջորդ տարի Սուրբ Ծնունդն այլ կերպ կանցնի»։

Հաջորդ տարի ընտանիքի երրորդ Սուրբ Ծննունդը Ամերիկայում Մերին և նրա զավակները անցկացրին Վինթեր Քուարթերսում՝ դեպի արևմուտք գարնանը երկար ճամփորդության նախապատրաստություններով։ Ամբոխները հանել էին նրանց Նավուից, և Պողոսը քայլում էր դեպի արևմուտք հարյուրավոր մղոններ մորմոնական գումարտակի հետ։ Կրկին, չկային Սուրբ Ծննդյան օրհներգեր և Ձմեռ պապ։ Դրա փոխարեն նրանք ծոմ էին պահում և անկեղծորեն աղոթում Մերիի ութամյա որդու համար, ով մահամերձ էր ծայրահեղ թերսնման պատճառով։ Նա ողջ մնաց, սակայն 25 մարդ Վինթեր Քուարթերսում մահացավ հենց այդ Սուրբ Ծննդյան օրը։

Եվ միայն իր չորրորդ Սուրբ Ծննդյան օրը Ամերիկայում, երբ նա նոր էր հասել Սոլթ Լեյքի հովիտ, Մերին և նրա ընտանիքը նշեցին Սուրբ Ծնունդը միասին հարաբերական խաղաղության մեջ։ Նույնիսկ այդ ժամանակ նրաք չէին տոնում այնպես, ինչպես Անգլիայում։ Սակայն, որոշ առումնորով, նրանք նույնիսկ ավելի լավ էին տոնում։ 1847թ․ Սուրբ Ծննդյան հաջորդ օրը, որը կիրակի էր, սրբերը հավաքվեցին, որ աղոթեն, երախտագիտություն հայտնեն և երգերով փառաբանեն Աստծուն, որ հասել են Սիոն։ Այդ երգերից մեկը «Եկեք սրբեր» օրհներգն է, որը գրվել է ռահվիրաների ճամփորդության ընթացքում և դարձել այս վաղ օրերի ռահվիրա Սրբերի հավատքի հիմնը։ Այն ժամանակվանից «Եկեք սրբերը» մնաց սիրելի օրհներգ, նույնիսկ Սուրբ Ծննդյան օրհներգ ռահվիրաների Սուրբ Ծննդյան տոներին։10

Կարծում եմ, որ տարիների ընթացքում Մերիի ունեցած դժվարությունները փոխել են նրա սիրտը։ Կարծես նա ավելի պարզ է սկսել տեսնել Սուրբ Ծնունդը՝ նոր ավանդույթներով և նոր երգով իր սրտում։ Նա իսկապես ձեռք էր բերել զոհաբերող սիրտ, որը կենտրոնացած էր առ Հիսուս Քրիստոսն ունեցած նրա հույսի ու սիրո վրա։

Սուրբ Ծննդյան տոները կարծես պատշաճ ժամանակներ են խորհելու համար, թե որքան առողջ են մեր սրտերը հոգևոր առումով, ուստի, ես ավարտում եմ իմ ելույթը պարզ խորհուրդով, որը կարող է օգնել մեզ զննել և զորացնել մեր հոգևոր սրտերը․ ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին ընտրել անելու մի բան, որն արտաքին ձևով արտահայտում է մեր ներքին զգացողությունները Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպես նվեր, որը տալիս ենք Նրան այս տարի։

Մերի Լիթլթոնի նման, մենք հավաքվել ենք այս երեկո որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ՝ երկրպագելու Նրան։ Եկեք այժմ ուշադիր լսենք, մինչ երգչախումբը կմիանա «հրեշտակների երգչախմբին» գեղեցիկ օրհներգով, հրավիրելով «բոլոր հավատարիմներին» «գալ և տեսնել նրան, որ ծնվել է, հրեշտակների Արքային»։ Անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք մենք ապրում, մեզանից յուրաքանչյուրը կարող է «գալ … ուրախ և հաղթական … Բեթլեհեմ»․ եթե նույնիսկ միայն մեր սրտում երկրպագենք և պատվենք Նրան։11

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի Փրկչի մասին։ Թող որ մեր սրտերում գրված ունենանք Քրիստոսի Հոգին տոնական այս օրերին և նոր տարում, սա իմ աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել