Երիտասարդներ
Ո՞րն է իրական գեղեցկությունը
Նախագահ Մոնսոնն ասել է այս ուղերձում. «Մեր այս աշխարհում, հաճախ բարոյականությունը կարծես թե երկրորդական տեղ է մղվել գեղեցկությունից և հմայքից հետո: Երիտասարդ կանայք հնարավոր է պայքարում են իրենց կերպարի համար, թե ով են իրենք և ինչ կարող են դառնալ: Ձեզ կօգնեն իսկական գեղեցկության մասին Յոթանասունական Երեց Լին Գ. Ռոբինսի այս խոսքերը.
-
Երիտասարդ կինը, որի դեմքը փայլում է երջանկությունից և առաքինությամբ, ներքին գեղեցկություն է ճառագում:
-
Առաքինի ժպիտը իսկապես գեղեցիկ է, երբ այն բնականորեն է ճառագում: Այդ իրական գեղեցկությունը հնարավոր չէ շպարով ստեղծել, այն Հոգու պարգև է:
-
Համեստությունը արտաքուստ երևացող և ներքին գեղեցկության համար պարտադիր հատկանիշ է:
-
Եթե դուք հուսահատված եք ձեր արտաքինով, ձեզ նայեք ձեզ սիրող մարդկանց աչքերով: Թաքնված գեղեցկությունը, որ տեսնում են սիրելի մարդիկ, կարող է հայելի դառնալ ինքնագնահատման համար:
-
Տղամարդը, որ ցանկանում է առաքինի կնոջ հետ ամուսնանալ, «բնական մարդու» աչքերով չի նայում նրան (տես Ա Թագավորաց ԺԶ.7): Նրան գրավում է կնոջ մաքուր և ուրախ սրտից ճառագող իրական գեղեցկությունը: Նույնը վերաբերում է երիտասարդ կանանց, ովքեր առաքինի երիտասարդ տղամարդ են փնտրում:
-
Մեր Երկնային Հայրը ակնկալում է Իր բոլոր զավակներից, որ նրանք ճիշտը կընտրեն, որը հարատև երջանկության և ներքին գեղեցկության տանող միակ ուղին է:
-
Տիրոջով ոչ մի մրցակցություն չկա: Բոլորը ունեն Նրա պատկերը իրենց դեմքի վրա դրոշմելու հավասար արտոնություն (տես Ալմա 5.19): Դրանից առավել գեղեցկություն գոյություն չունի:
Լրիվ ուղերձը կարդալու համար, տես Lynn G. Robbins, “True Beauty,” New Era, Nov. 2008, 30: Երիտասարդ տղամարդիկ կարող են նման խորհուրդ ստանալ, կարդալով Errol S. Phippen, “Ugly Duckling or Majestic Swan? It’s Up to You,” Liahona, Oct. 2009, 36: