Այցելող Ուսուցիչների Ուղերձ, Հունիս 2010
Հաղորդությամբ նորոգենք ուխտերը
Ուսուցանեք այս սուրբ գրություններն ու մեջբերումները կամ, անհրաժեշտության դեպքում, մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց դուք այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում այցելում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:
Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը
«Հիսուսը հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տուավ և ասեց. ‹Առե՛ք, կերեք› (Մատթ. ԻԶ.26): ‹Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արեք իմ հիշատակի համար› (Ղուկաս ԻԲ.19): Նույնկերպ նա վերցրեց գինու բաժակը, որը սովորաբար նոսրացվում էր ջրով, և գոհաբանության օրհնություն ասելով փոխանցեց այն իր հետ հավաքվածներին, ասելով. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ թափվում է … ի թողություն մեղաց: Այս արեք իմ հիշատակի համար» …
Գեթսեմանի և Գողգոթայի նախօրեին վերնատանը տեղի ունեցած այս իրադարձությունից հետո խոստումի զավակները գտնվում են ուխտի ներքո`հիշելու Քրիստոսի զոհաբերությունը այս ավելի նոր, բարձր, ավելի սուրբ և անձնական ձևով»:1
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ:
Հաղորդությամբ մենք նորոգում ենք մեր մկրտության ուխտերը
«Մկրտվելիս մենք մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի սուրբ անունը: Նրա անունը մեզ վրա վերցնելը մեր կյանքի ամենանշանակալից փորձառություններից մեկն է: …
Ամեն շաբաթ հաղորդության ժողովին մեր մկրտության ուխտը նորոգելիս մենք խոստանում ենք հիշել մեր Փրկչի քավիչ զոհաբերությունը: Մենք խոստանում ենք լինել Փրկչի պես` հնազանդվել Հորը և միշտ պահել Նրա պատվիրանները: Օրհնությունը, որ ի պատասխան ստանում ենք, Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալն է»:2
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս` Տասներկու Առաքյալների Քվորումից:
«Ես մի ութամյա աղջնակի հետ էի նրա մկրտության օրը: Օրվա վերջում նա ինքնավստահ ասաց. «Ես մի ամբողջ օր մկրտված եմ, և ոչ մի մեղք չեմ գործել»: Սակայն նրա կատարյալ օրը հարատև չէր, և ես վստահ եմ, որ նա մինչ օրս էլ սովորում է, ինչպես բոլորս ենք սովորում, որ որքան էլ ջանասիրաբար փորձենք, մենք միշտ չէ, որ կարողանում ենք խույս տալ վատ իրավիճակներից և սխալ ընտրություններից: …
… Անհնար է ինքնուրույն լիովին վերափոխվել: Մեր կամքի ուժն ու մեր լավ նպատակները բավարար չեն: Երբ սխալներ ենք գործում կամ սխալ ընտրություններ ենք կատարում, մենք պետք է մեր Փրկչի օգնությունը ստանանք ճիշտ ուղու վրա վերադառնալու համար: Ամեն շաբաթ հաղորդություն ընդունելով մենք ցույց ենք տալիս մեր հավատը մեզ վերափոխելու Նրա զորության հանդեպ: Մենք խոստովանում ենք մեր մեղքերը և խոստանում թողնել դրանք»:3
Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA: Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: Visiting Teaching Message, June 2010-ի թարգմանությունը: Armenian 09366 201