2010
Տեսարան բարձր դիրքից
Օգոստոս 2010


Երիտասարդներ

Տեսարան բարձր դիրքից

Երիտասարդ տարիքում բազում հնարավորություններ եմ ունեցել մկրտություններ կատարելու մահացածների համար Սան Դիեգո Կալիֆորնիա Տաճարում: Թեպետ ես միշտ լավ փորձառություններ եմ ունեցել, սակայն մի տաճարային այցելություն առանձնանում է իմ մտքում:

Ես 16 տարեկան էի, իսկ փոքր քույրս 12 տարին նոր էր բոլորել, և ես օգնում էի նրան իր առաջին տաճարային այցելության ժամանակ մկրտություններ կատարել մահացածների համար: Քանի որ դա նրա առաջին այցելությունն էր, ավարտելուց հետո մենք որոշեցինք զբոսնել տաճարի բակում:

Տաճարի տարածքը դիտարժան մի քանի կետեր ուներ մի կողմում, և մենք քայլեցինք այնտեղ: Քանի որ Սան Դիեգո Տաճարը գտնվում է երթևեկելի մայրուղու կողքին, այդ բարձր դիտակետում կանգնելով նայում ես ներքև` մայրուղուն:

Տաճարի բարձր կետում կանգնելով, այդ օրը կյանքի մի նոր հեռանկար բացվեց իմ առջև: Ես նայում էի ներքև աշխարհին` արագընթաց մեքենաներով, մարդաշատ առևտրի կենտրոններով և ճանապարհային նշաններով:

Այդ ժամանակ ես մտածեցի. «Դու չես ուզում դրա մասը լինել, դա չէ կյանքի իմաստը»: Ինձ միշտ ուսուցանել են, որ կյանքի իմաստը մեր Երկնային Հոր մոտ վերադառնալը և Նրա հետ ապրելն ու Նրան նմանվելն է: Ես գիտեի, որ այդ նպատակին հասնելու համար ինձ հարկավոր չէին աշխարհի բաները:

Ես շրջվեցի և նայեցի հիասքանչ տաճարին, և երախտապարտ էի ավետարանի գիտելիքի և այն հեռանկարի համար, որոնք այն պարգևում է: Ես գիտեի, որ խառնաշփոթ և նենգ աշխարհում գտել եմ կանգնելու ավելի բարձր կետ:

Այդ օրը տաճարում ես խոստացա իմ Երկնային Հորը, որ միշտ կկանգնեմ ոչ թե աշխարհի, այլ Նրա կողքին: Կարևոր չէ, թե ինչ է աշխարհը նետում մեզ վրա, մենք կարող ենք հաղթահարել այն, պահելով մեր կապած ուխտերը և կանգնելով սուրբ վայրերում (տես ՎևՈւ 87.8):