Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2010
Ավելացնենք հավատքը և անձնական արդարակեցությունը
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
Սուրբ գրություններից
Տաճարային երկրպագությանը արժանի լինելու մեր պատասխանատվությունը
«Տաճարում մեր ստացած համապատասխան արարողության հետ կապված ուխտերը դառնում են մեր միավորները Աստծո ներկայություն մտնելու համար: Այդ ուխտերը բարձրացնում են մեզ մեր սեփական զորության և աշխարհայացքի սահմաններից վեր: Մենք ուխտեր ենք կապում, որպեսզի ցույց տանք արքայությունը կառուցելու գործին մեր նվիրվածությունը: Մենք դառնում ենք ուխտի ժողովուրդ, երբ ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ: Բոլոր խոստացված օրհնությունները մերն են, եթե հավատարիմ լինենք այդ ուխտերին: …
Ի՞նչ կարող են անել Եկեղեցու կանայք տաճարի օրհնություններին արժանի լինելու համար:
Իր մարգարեների միջոցով Տերը հրավիրում է նրանց, ովքեր դեռ չեն ստացել տաճարի օրհնությունները, անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի արժանի լինեն ստանալու դրանք: Նրանց, ովքեր արդեն ստացել են այդ օրհնությունները, Նա հրավիրում է վերադառնալ որքան հնարավոր է հաճախ՝ կրկին վայելելու այդ փորձառությունը և խորացնելու Նրա հավերժական ծրագրի իրենց պատկերացումը և ըմբռնումը:
Եկեք արժանի լինենք տաճարի գործող երաշխավորագրին: Եկեք գնանք տաճար մեր ընտանիքների հետ հավերժորեն կնքվելու համար: Եկեք վերադառնանք տաճար այնքան հաճախ, որքան մեր պայմանները թույլ են տալիս: Եկեք մեր մահացած նախնիներին հնարավորություն տանք ստանալու վեհացման արարողությունները: Եկեք վայելենք հոգևոր ուժը և հայտնությունը, որոնք մենք ստանում ենք կանոնավոր տաճար հաճախելով: Եկեք լինենք հավատարիմ և կապենք ու պահենք տաճարային ուխտերը, որ ստանանք Քավության բոլոր օրհնությունները»:1
Սիլվիա Հ. Օլրեդ, Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական:
Մեր պատմությունից
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է, որ Սփոփող Միությունը ստեղծվել է տաճարում երկրպագելու քույրերի ցանկությունից.
«Կիրթլենդի Տաճարի կառուցման ընթացքում կանանց կոչ արվեց իրենց չինական սպասքը փշրել մանր կտորների, որպեսզի այն խառնվեր տաճարի պատերի սվաղին, որսալով արևի և լուսնի լույսը, որն ընկնելով տաճարի վրա, կշողարձակեր` շքեղ տեսք հաղորդելով կառույցին:
Այդ տարիներին, երբ շատ քիչ գումար կար, սակայն մեծ հավատք, բանվորները իրենց ուժն ու միջոցներն էին նվիրաբերում Տիրոջ տան կառուցմանը: Կանայք նրանց ուտելիք էին մատակարարում` լավագույնը, որ կարող էին պատրաստել: Էդվարդ Վ. Թաիջը գրել է, որ տեսնելով տաճարի վարագույրները կարող կանանց, Ջոզեֆ Սմիթն ասաց. «Դե, քույրեր, դուք միշտ պատրաստ եք օգնելու: Քույրերը միշտ առաջինն են և բոլորից առաջ են բոլոր բարի գործերում: Մարիամն առաջինը գերեզմանի մոտ տեսավ հարություն առաջ Տիրոջը, և քույրերն այժմ առաջինն են, որ աշխատում են տաճարի ներքին հարդարման վրա»: …
«Կրկին Նավույում, տաճար կառուցելիս մի քանի կանայք միացան, որպեսզի վերնաշապիկներ կարեին շինարարների համար: Այդ պայմանների համար աննախադեպ էր, որ 1842թ. մարտի 17-ին, հինգշաբթի օրը, քսան կանայք հավաքվեցին Մարգարեի խանութի վերնահարկում»:2 Այդպես Սփոփող Միության սկիզբը դրվեց:
Ի՞նչ կարող եմ ես անել
-
Ինչպե՞ս կարող եմ աջակցել իմ քույրերին պատրաստվել և հաճախել տաճար:
-
Ինչպե՞ս կարող եմ վաղ օրերի քույրերի թողած ժառանգության օրինակը հանդիսանալ, ովքեր զոհաբերություններ էին կատարում տաճարային օրհնություններ ստանալու համար:
-
Ինչպե՞ս կարող եմ արժանի լինել տաճարային օրհնություններին:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: Visiting Teaching Message, August 2010 -ի թարգմանությունը: Armenian. 09368 2010