Անդամները համաժողովը կենդանի են պահում իրենց առօրյա կյանքում
Դուք լսեցիք ուղերձները, դուք զգացիք Հոգին, դուք պարտավորվեցիք հետևել խորհուրդներին: Իսկ այժմ, երբ գերագույն համաժողովն ավարտված է, ինչպե՞ս դուք կդարձնեք այն ձեր կյանքի մասը հաջորդ վեց ամիսների ընթացքում:
Աշխարհով մեկ Եկեղեցու անդամները կիսվում են, թե ինչպես են հիշում և կիրառում գերագույն համաժողովի ուղերձները:
Դարձրեք գերագույն համաժողովը ձեր առօրյա կյանքի մասը
Լսեք ելույթները, երբ պարապում եք, մեքենա եք վարում, տան գործերն եք անում կամ պատրաստվում եք սկսել ձեր օրը:
Ջեյմս, Օնտարիո, Կանադա
Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել ելույթներ` նախաճաշի ժամանակ լսելու համար:
Էշլի, Վաշինգտոն, ԱՄՆ
Ընտանիքով կիրակի օրերին դիտեք գերագույն համաժողովից հատվածներ:
Գրանտ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ելույթները դարձրեք ձեր ընտանեկան երեկոների մասը:
Ընտրեք այն ուղերձները, որոնք ցանկանում եք կրկին լսել ողջ ընտանիքով և հանձնարարեք ընտանիքի անդամներին ուսուցանել դրանք գալիք ընտանեկան երեկոների ժամանակ:
Վերն և Ջենիֆեր, Յուտա, ԱՄՆ
Կարդացեք կամ դիտեք որևէ ելույթ, ապա որոշեք, թե որ նպատակներն ենք հետապնդելու ողջ ընտանիքով:
Թոնի, Արիզոնա, ԱՄՆ
Օգտագործեք ելույթները սուրբ գրությունների ուսումնասիրության համար:
Փոխարինաբար կարդացեք սուրբ գրություններն առավոտյան և գերագույն համաժողովի ելույթները` երեկոյան:
Դայան, Վաշինգտոն, ԱՄՆ
Ձեր երեխաներին ամեն երեկո քնելուց առաջ մի ուղերձ կարդացեք:
Հիթեր, Յուտա, ԱՄՆ
Ուղերձը կարդալուց հետո գտեք սուրբ գրության հղումները:
Բեքի, Յուտա, ԱՄՆ
Նշեք այն ամենը, ինչ խոսնակները հատուկ խնդրել են մեզ անել, և աշխատեք հետևել նրանց խորհրդին:
Հելեն, Ավստրալիա
Ուսումնասիրեք ըստ թեմաների
Մի ցանկ կազմեք, որտեղ կհամադրեք գերագույն համաժողովի թեմաները այն բնագավառների հետ, որոնք ցանկանում եք բարելավել ձեր կյանքում: Ուսումնասիրեք թեմաները մեկ առ մեկ, աշխատելով առաջադիմել յուրաքանչյուրի մեջ` մինչև հաջորդ գերագույն համաժողովը:
Ռեբեկա, Տեխաս, ԱՄՆ
Սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում մի քանի օր կամ ընտանեկան երեկոների մի քանի շաբաթների ընթացքում կենտրոնացեք մեկ որոշակի թեմայի վրա:
Ֆրենսիս, Նիգերիա
Կիսվեք ուղերձով ուրիշների հետ:
Ներառեք գերագույն համաժողովի մեջբերումները Եկեղեցու թռուցիկներում և համառոտ տպագրական նյութերում:
Թոդ, Վեստ Վիրջինիա, ԱՄՆ
Միացեք գերագույն համաժողովի գրադարանի ակումբի կամ ինքներդ հրավիրեք նման մի ակումբ, ինտերնետում կամ անձամբ: Ամեն շաբաթ ուսումնասիրեք մեկ ուղերձ և պատրաստված եկեք ակումբ` ձեր մտքերով կիսվելու համար:
Ստեֆանի, Յուտա, ԱՄՆ